Ստուգատեսային աշխատանքներ 06-10 մայիսի

Առաջին շաբաթ

Չորրորդ դասարան

Հղումով ծանոթացի՛ր ստուգատեսի նախագծին և կատարի՛ր տրված առաջադրանքները։

Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։

Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։

Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ:

Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։

Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։

Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

Բլոգային հետազոտական աշխատանք

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

Կարդա՛ Հ․ Թումանյանի <Անհաղթ աքլորը > հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։

Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 ր․ տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։

Առաջարկվող թեմաներ՝

<Իմ նախասիրությունները>, <Իմ հոբբին> կամ <Ես․․․ եմ>

<Ընթերցանությունն իմ կյանքում> կամ <Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել>, <Իմ գրադարանը>

< Իմ բնակավայրը>, <Իմ դպրոցը>, կամ <Աշխարհի իմ փոքրիկ անկյունը>

Այլ թեմաներ սովորողի անհատական ընտրությամբ։

Տեքստային աշխատանք

Ստուգատեսային նախագծից ընտրի՛ր որևէ տեքստային աշխատանքի տարբերակ և կատարի՛ր առաջադրանքները։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել բլոգումդ։

29-03 մայիսի․ առաջադրանքերի փաթեթ

Հեռավար ուսուցում

Կարդա՛ Ջ․ Ռոդարիի  <<Անտեսանելի Տոնինիոն>> ստեղծագործությունը, կատարի՛ր առաջադրանքները և գրավոր վերլուծի՛ր։

Այս հղումով կարող ես կարդալ ստեղծագործությունն ամբողջությամբ <<Անտեսանելի Տոնինիոյի արկածները>> ։

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Կանաչ դաշտը

Կարդա՛ հեքիաթը և կատարի՛ր առաջադրանքները։

<<Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա>>։

Կատարի՛ր առաջադրանքները։

Տրված բառակապակցությունները նախադասություններ դարձրո՛ւ։

Օրինակ՝ բուրավետ վարդ-Վարդը բուրավետ է։

շողշողուն արև-

փայլուն աստղ-

խորհրդավոր լուսին-

մաքուր օդ-

Տրված նախադասությունից ամեն անգամ մի <ավելորդ> բառ հանի՛ր և թող միայն ամենակարևոր բառերը։

Չարաճճի քոթոթները աղմկելով խաղում էին կանաչ խոտերի մեջ։

Երկու պարզ նախադասությունների արանքում կապակցող բառեր ավելացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ։

Արամը տուն շտապեց։

Նա ուզում էր վերցնել գնդակը։

Սկսեց անձրև տեղալ։

Բոլորը բացեցին անձրևանոցները։

Բժիշկ Այբոլիտը սպասում էր նոր այցելուի։

Ներս մտավ թաթը վիրավոր արջը։

Փոքրիկ աղջիկը լաց էր լինում։

Նրա տիկնիկի շորը պատռվել էր։

Փորձի՛ր մի քանի օրինակ էլ ի՛նքդ կազմել։

Ա և Բ սյունակներից գտի՛ր իրար հետ մտքով կապված նախադասությունները և կապակցող բառերի օգնությամբ (իսկ, երբ, սակայն, և, թե) միավորի՛ր դրանք՝ ստանալով բարդ նախադասություններ։

Ա․ Ապրիլը գարնան ամիս է։

Տղան շատ ուրախացավ։

Բացվեց գարնան առավոտը։

Մարզիկն ուզում էր առաջինը տեղ հասնել։

Բ․ Այգեգործներրը շտապեցին իրենց այգիները խնամելու։

Հուլիսը ամռան ամիս է։

Նա հաղթեց մրցույթում։

Նա տեսավ դեպի իրեն ընդառաջ եկող ընկերոջը։

Գրի՛ր անհրաժեշտ կապակցող բառերը և կարդա՛ բարդ նախադասությունները։

Ես ամենևին էլ չեմ ուզում, ․․․․ իմ գիրքը կարդան միայն զվարժության համար։Իմ սիրտը ցավից ճմլվում է, ․․․․ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին։Ես նրա մասին ուզում եմ պատմել, ․․․․ չմոռանամ նրան։ Շատ տխուր բան է, ․․․․ բարեկամներին մոռանում են։ Բոլորը չէ, ․․․․ բարեկամ ունեն։ Եվ ես վախենում եմ, ․․․․ կդառնամ մեծահասակների նման, ․․․․ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում։

Հատված՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի <Փոքրիկ Իշխանը>վիպակից։

Արդյունքը՝

Արտյոմ Գեգչողլյան-Առաջադրանքների փաթեթ 29-03 մայիսի, <Երկիր, որտեղ ոչ մի սուր բակ չկա>, <Անտեսանելի Տոնինիոն>

Գագիկ Ստեփանյան-Առաջադրանք, <Կանաչ դաշտը>, <Երկիր, որտեղ ոչ մի սուր բակ չկա>, <Անտեսանելի Տոնինիոն>։

22-26 ապրիլի. առաջադրանքների փաթեթ

Հեռավար ուսուցում

Կարդա՛ Ջ․ Ռոդարիի <<Սխալ արձագանք>> պատմությունը և կատարի՛ր առաջադրանքները։

Հղումով ծանոթացի՛ր ընկերներիդ ստեղծագործական պատումներին, առանձնացրո՛ւ քեզ դուր եկած պատումները և նախընտրածդ վերնագրով մի պատմություն էլ ի՛նքդ հորինի՛ր։

Կարդա՛ <<Թարս հարցեր>> հեքիաթը և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Կարդա՛ Սևակի <<Հայաստան>> բանաստեղծությունը , և մասնակցելով խաղ-վիկտորինային, ստուգի՛ր ուշադրությունդ։

Գրի՛ր ստեղծագործական շարադրություն <<Ես Հայաստանն եմ>> կամ <<Ես Արցախն են վերնագրով>>։ Ցանկության դեպքում՝ ստեղծագործությանդ պատումը կարող ես ձայնագրել։

Ամփոփում

Արտյոմ Գեգչողլյան-ստեղծագործական աշխատանք <<Հատակի բողոքը>>, Մեդիաընթերցում <<Իմ սուրբ հայրենիք>>, <<Անխիղճ վաճառականը>> տեքստային աշխատանքներ <<Թարս հարցեր>>, <<Կանաչ դաշտը>>,

Գագիկ Ստեփանյան-ստեղծագործական աշխատանք <<Ես Արցախն եմ>>, տեքստային աշխատանքներ՝ <<Սխալ արձագանք>>, <<Թարս հարցեր>>

15-19 ապրիլի․ առաջադրանքների փաթեթ

Հեռավար ուսուցում

Կարդա՛ Ղ․ Աղայանի  ,,Ցախավլի գաղտնիքը,,  զրույցը և կատարի՛ր առաջադրանքները։

Կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը։

Դիտի՛ր կարճամետրաժ ֆիլմը և մի քանի նախադասությամբ փորձի՛ր վերլուծել այն։

Կարդա՛ Ջ․ Ռոդարիի , Հասած երկինքը,,  ստեղծագործությունը և կատարի՛ր առաջադրանքները։

Ծանոթացի՛ր ,,Խոշորացույց,, ուսումնական բլոգին և կարդա՛ քեզ հուզող հարցի պատասխանը՝ ,,Ինչո՞ւ է երկինքը կապույտ,,։

Լրացուցիչ աշխատանք

Ուսումնասիրի՛ր բլոգը և առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ուսումնական նյութերի հղումները։

08-12 ապրիլի․ առաջադրանքների փաթեթ

Հեռավար ուսուցում

Մասնակցի՛ր մայրենի լեզվի ապրիլյան ֆլեշմոբին։

Կարդա՛ Ջ․ Ռոդարիի ,, Հասած երկինքը,, հեքիաթը և կատարի՛ր առաջադրանքները։

Ներբեռնի՛ր և կատարի՛ր առաջադրանքները

Կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Ջ․ Ռոդարի ,,Ջրի կաթիլը,,

01-05 ապրիլի․ աշխատանքային փաթեթ

Հեռավար ուսուցում

<Հայոց լեզու 4> աշխատանքային փաթեթից կատարիր հետևյալ առաջադրանքները։ Հեղինակ՝ Մ․ Սիմոնյան

Գրի՛ր մի քանի ուրախ սուտ։

Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս, թե ինչպես է առաջացել ցերեկը ճրագով ման գաս, չես գտնի արտահայտությունը։

1․Ու ասում են, նույնիսկ օրը ցերեկով ձեռքին լապտեր բռնած՝ լավ մարդ էր փնտրում:

2․ Հիմա իմացա՞ք, թե որտեղից է գալիս աշխարհի շատ լեզուներում տարածված ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի արտահայտությունը:
3․ Նա հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր մի տակառի մեջ: 4․ Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ՝ Դիոգենես անունով:

Գրի՛ր այն հրամանները, որոնք գործում են փոքրերի մոլորակում:

Սա փոքրերի մոլորակն է: Այստեղ իշխում են փոքրերը:

<Աղջիկը լաց է լինում երեխայի նման նեղացել է։> նախադասության մեջ ստորակետն այնպես նշանակիր, որ․․․

  1. Աղջիկը երեխայի նման լաց լինի
  2. Աղջիկը երեխայի նման նեղանա

Նապաստակներն ու գորտերը

Նապաստակները երկար, շատ երկար միտք անելուց հետո հանկարծ գլխի ընկան, որ իրենք ամբողջ ցեղով անչափ վախկոտ են և որոշեցին այդպես էլ չապրել, այլ գնալ, լցվել մոտակա խոր լիճն ու խեղդվել։ Որոշեցին, շատ արագ հավաքվեցին, համարձակ մոտեցան ավազոտ լճափին։ Լճից դուրս եկած գորտերը հենց որ լսեցին արագ մոտեցող նապաստակների ոտքերի թփթփոցը, անմիջապես, առանց վայրկյան իսկ սպասելու, ցատկեցին ջուրը, լճի ամենախոր տեղը։ Այդ ամենը նապաստակները տեսան։ Նրանցից մեկը, կանգնեցնելով ընկերներին, ասաց.

-Ինչո՞ւ իզուր տեղը խեղդվենք, եթե մեզնից ավելի վախկոտներն էլ կան աշխարհում։

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Ծանոթացի՛ր Կարդում ենք Սևակ նախագծին։ Ընտրի՛ր քեզ դուր եկած բանաստեղծությունը, կազմի՛ր անծանոթ բառերի բացատրական բառարանը և ընթերցումդ ձայնագրի՛ր կամ տեսանկարի՛ր։ Ցանկության դեպքում կարող ես անգիր սովորել։

Լրացուցիչ առաջադրանք

Ընտանիքիդ անդամների մասնակցությամբ սևակյան ընթերցումների ընտանեկան ֆլեշմոբ կազմակերպի՛ր։

Կարդա՛ Լեոնարդո դա Վինչիի <Արծիվը> առակը և պատմել սովորի՛ր։

Ամփոփում

Արտյոմ Գեգչողլյան-Կարդում եմՍևակ ,, Ծնվել եմ,, , Ստեղծագործական, բառային աշխատանք, ,, Չադ լիճը,, տեքստային աշխատանք։

Գագիկ Ստեփանյան-Կարդում ու երգում եմ Սևակ ,,Ինչի՞ համար,,, , Ծնվել եմ,, , ,,Չադ լիճը,, տեքստային աշխատանք, բառային և ստեղծագործական աշխատանք։

18-22 մարտի․ առաջադրանքների փաթեթ

Հեռավար ուսուցում

,,Հայոց լեզու 4,, աշխատանքային փաթեթից կատարի՛ր հետևյալ առաջադրանքները։

Ընդգծված բառերին նայի՛ր, ուշադրություն դարձո՛ւ` ինչպես են գրվում:

Գիտե՞ք, որ…

Լուսինը Երկրին ամենամոտ գտնվող երկնային մարմինն է: Երկրի և Լուսնի միջև եղած հեռավորությունը փոփոխվում է երեք հարյուր հիսունվեց հազարից մինչև չորս հարյուր վեց հազար կիլոմետրի սահմաններում:
Լույսից զարմանալի բան, երևի թե, չկա: Նա սլանում է բնության մեջ հնարավոր ամենամեծ արագությամբ` վայրկյանում երեք հարյուր հազար կիլոմետր:
Գորտերն առաջին կենդանիներն են, որ հազար ինը հարյուր վաթսունմեկ թվականի մարտին սովետական տիեզերանավով տիեզերք բարձրացան ու ետ վերադարձան:

Տեքստից դո՛ւրս գրի՛ր թվականները և ներկայացրո՛ւ թվային արտահայտությամբ։

Նայի՛ր ընդգծված բառերին և բաց թողած բառերը լրացրո՛ւ.

Հերոսը մի անգամ ……………, վախկոտը հազար անգամ է մեռնում: (մեռնել)
Մեկի մորուքը…………….., մյուսն ասում է` սպասի՛ր ծխախոտս վառեմ: (վառվել)
Մեկի բակում կուտ …………………………., ուրիշի բակում է ածում (ուտել)
Շան հետ…………………………….., բայց փայտը ձեռքիցդ մի՛ գցիր: (բարեկամանալ)
Սարը սարին………………, բայց մարդը մարդուն հանդիպում է: (չհանդիպել)

Գտի՛ր թաքնված բառը և նրա մեջ կատարված փոփոխությունները գրի՛ր.

երկրագունդ, երկրամաս, երկրաչափություն, երկրաբան, երկրային

լրջանալ, լրջություն, լրջախոհ, լրջմիտ

գնդակ, գնդասեղ, գնդաձև, գնդացիր

աղջնակ, աղջկական

Ընդգծված բառերի փոխարեն գրի՛ր հակառակ իմաստ ունեցող բառեր։ Դիտարկի՛ր կատարված փոփոխությունները։

Լինում է, չի լինում մի հզոր թագավոր է լինում: Նա շատ ուժեղ է լինում, որովհետև շատ հարուստ է լինում: Մի գեղեցիկ աղջիկ է ունենում: Հավաքում է երկրի քաջ իշխաններին, որպեսզի աղջկան կնության տա: Հավաքվում են իշխանները, անհամբերությամբ սպասում թագավորի և ուրախ-ուրախ զրուցում: Հայտնվում է զվարթ թագավորն իր չքնաղ դստեր հետ: Բոլորն աշխուժանում են:

Նախադասությունները լրացրո՛ւ։

Աղվե՞սը թագավորի աղբանոցում ոսկի գտավ, թե՞․․․
Աղվեսը թագավորի՞աղբանոցում ոսկի գտավ, թե՞․․․
Աղվեսը թագավորի աղբանոցո՞ւմ ոսկի գտավ, թե․․․

Աղվեսը թագավորի աղբանոցում ոսկի՞գտավ, թե՞․․․
Աղվեսը թագավորի աղբանոցում ոսկի գտա՞վ, թե՞ ․․․

Մեկ բառով գրի՛ր։

Ոսկուց շինված բաներ-ոսկեղեն
մորթուց շինված բաներ-
բրդից շինված բաներ-
կաթից պատրաստված բաներ-
խմորից պատրաստված բաներ-
երկաթից պատրաստված բաներ-

Ո՞ր մասնիկն ավելացրիր: Գրի՛ր:  ․․․․ մասնիկը ցույց է տալիս ինչ-որ նյութից ․․․․ բաներ:

Գրի՛ր ընդգծված բառերին իմաստով հակառակ բառեր:

Մի եղբայրը օր-օրի հարստանում էր, իսկ մյուսը՝…
Թագավորը մեծ որդուն թողեց ամեն ինչ,
իսկ մյուսին՝…
Այսօր ձու գողացողը……………. ձի կգողանա

Արևն ամպերի ետևից երևում էր, մեկ՝….
Շողոքորթող կատուն օրեցօր չաղանում էր,
իսկ շունը՝….
Այստեղ շատ խոնավ է, ……………… տեղում նստի՛ր:


Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

ՓոթորիկըСкачать

Կարդա՛ <Արծիվն ու կաղնին> բալլադը, կատարի՛ր առաջադրանքները։

11-15 մարտի․ առաջադրանքների փաթեթ

Հեռավար ուսուցում

Տեքստային աշխատանք

Ներբեռնի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։

Բարոն Մյունհաուզենի արկածներըСкачать

Կարդա՛ Հ․ Թումանյանի <Քեֆ անողին քեֆ չի պակսիլ> հեքիաթը, կատարի՛ր առաջադրանքները և դուրս գրելով ու բացատրելով բարբառային բառերը, ստեղծի՛ր քո թումանյանական բառարանը։

Մասնակցություն մայրենի լեզվի մարտյան ֆլեշմոբին։Հղումը կտեղադրվի չորեքշաբթի երեկոյան։

04-07 մարտի

Հեռավար ուսուցում

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Կատարի՛ր առաջադրանքները։

Ծանոթացի՛ր <Ձոն մայրությանը և գեղեցիկին> նախագծին։ Ընտրի՛ր որևէ նախագծային ուղղություն և կատարի՛ր այն։

Հղումով ծանոթացի՛ր ընթերցարանին։ Ընտրի՛ր քեզ ամենից դուր եկած բանաստեղծությունը, աուդիոնյութ պատրաստի՛ր և մասնակցելով ընթերցողական ֆլեշմոբին, մատուցի՛ր անակնկալդ մայրության և գեղեցկության տոնի առիթով։

26-01 մարտի․ աշխատանքային փաթեթ

Հեռավար ուսուցում

Հղումով ծանոթացի՛ր Հ․ Թումանյանի բալլադներին։ Ընտրի՛ր քեզ դուր եկած բալլադը, ընթերցի՛ր՝ բարբառային բառերը, արտահայտություններն առանձնացնելով ու թումանյանական բառարան կազմելով։ Ցանկության դեպքում կարող ես առաջադրանքներ կազմել։

Հղումով ծանոթացի՛ր <Թումանյանական օրեր> նախագծի ընթացքոում ստեղծված ուսումնական խաղերին, խաղա՛ և փորձի՛ր գիտելիքներդ։

Կատարի՛ր տեքստային աշխատանքը

Պինգվիններ

Կատարի՛ր առաջադրանքները։

Մայրենի լեզու 4 աշխատանքային փաթեթից կատարի՛ր հետևյալ առաջադրանքները։

Մեկ բառով գրի՛ր։

Ձյունով պատված-

Շատ խոսող-

Աստղերով զարդարված-

Արագ վազող-

Գտի՛ր տրված բառերի թաքնված արմատները և գտի՛ր դրանց մեջ կատարված փոփոխությունները։

երկրագունդ, երկրամաս, երկրաչափություն, երկրաբան, երկրային-

լրջանալ, լրջություն, լրջախոհ, լրջմիտ-

գնդակ, գնդասեղ, գնդաձև, գնդացիր-

աղջնակ, աղջկական-

գրապահարան, գրադարակ, գրչատուփ, գրադարակ-

Ընդգծված բառերի փոխարեն գրի՛ր հակառակ իմաստ ունեցող (հականիշ) բառեր։

Լինում է, չի լինում մի հզոր թագավոր է լինում: Նա շատ ուժեղ է լինում, որովհետև շատ հարուստ է լինում: Մի գեղեցիկ աղջիկ է ունենում: Հավաքում է երկրի քաջ իշխաններին, որպեսզի աղջկան կնության տա: Հավաքվում են իշխանները, անհամբերությամբ սպասում թագավորի և ուրախ-ուրախ զրուցում: Հայտնվում է զվարթ թագավորն իր չքնաղ դստեր հետ: Բոլորն աշխուժանում են:

Դու «Ծիտը» հեքիաթը գիտես: Նախադասություններն այնպե՛ս լրացրու հարցերին պատասխանող բառերով, որ վերաբերմունքդ երևա:

Լինում է, չի լինում մի (ինչպիսի՞)………………………ծիտ:
Մի անգամ էս ծտի ոտքը (ինչպիսի՞ ……………………փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է մի (ինչպիսի՞ ……………………պառավ փետի է ման գալիս, թոնիր վառի, հաց թխի: (Ինչպե՞ս)……………ասում է.
-Նանի՛ ջան, նանի՛, (ինչպիսի՞) ոտքիս փուշը հանի՛ր, թոնիրդ վառի՛ր, ես էլ գնամ (ինչպե՞ս) քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Փաթեթը կարող ես ներբեռնել հղումով։

Ամփոփում

Գագիկ Ստեփանյան

Արտյոմ Գեգչօղլյան