20-24 մայիսի․ ստուգատեսային աշխատանքներ

Չորրորդ դասարան

Բլոգային հետազոտական աշխատանք

Չորրորդ դասարանցիները հետազոտում են կրտսեր ընկերների բլոգները։

3.1 դասարանի սովորողների բլոգներ

3. 4 դասարանի սովորողների բլոգներ

Վերը ներկայացված հղումներից առանձնացրո՛ւ մի սովորողի ուսումնական բլոգ և պատասխանի՛ր տրված հարցերին։

1 Բլոգում գտի՛ր <Իմ մասին> բաժինը, ծանոթացի՛ր բլոգի հեղինակի հետ։

2 Ուսումնասիրի՛ր բլոգի բաժինները։ Դրանցից ամենաշատը ո՞րը քեզ հետաքրքրեց, ինչո՞ւ։  

3 Բլոգի ուսումնասիրություններից ելնելով, գրի՛ր, թե բլոգի հեղինակը ի՞նչ նախասիրություններ ունի և ի՞նչը քեզ հուշեց նման կարծիք ձևավորել։

4 Առանձնարո՛ւ այն նյութը, որը քեզ ամենաշատը դուր եկավ։ Պատճառաբանի՛ր ընտրությունդ։

5 Բլոգի հեղինակը ինչպիսի՞ ընտանեկան նախագծեր է իրականացրել։ Նշի՛ր մի քանիսը։

6 Բլոգի հեղինակի <Ճամփորդություններ> բաժինը ուսումնասիրելով ի՞նչ կարող ես ասել։ Նշի՛ր այն վայրերը, որտեղ եղել է բլոգի հեղինակը։

7 Ուսումնասիրելով բլոգի հեղինակի <Գրադարան> բաժինը, կարո՞ղ ես նշել, թե նա ինչպիսի՞ ստեղծագործություններ է նախընտրում։ Առանձնացրո՛ւ քեզ ամենաշատը դուր եկած ստեղծագործությունը։

8  Ի՞նչ առաջարկություն կանեիր բլոգի հեղինակին՝ ուսումնական բլոգի հետ կապված։

9 Ինչպե՞ս ես գնահատում կրտսեր ընկերոջդ բլոգավարությունը։ Ձևակերպի՛ր կարծիքդ-գնահատումդ մի քանի նախադասությամբ։

10 Հանդիպի՛ր բլոգի հեղինակ-ընկերոջդ հետ և տեսանյութի կամ ֆոտոշարի միջոցով լուսաբանի՛ր։

Ծանոթացի՛ր սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին և ըստ դրա խմբագրի՛ր բլոգդ։

Սովորողի բոգին ներկայացվող պահանջներ

Ուսումնական պլանի քննարկումներ

Ծանոթանում ենք 5-6 րդ դասարաններում գործող ուսումնական պլաններին, առանձնացնում ենք այն կետերը, որոնք վերաբերվում են սովորողի ուսումնական կարգապահությանը և պարտականություններին, նշում այն կետերը, որնք հաճախ ենք խախտում։ Քննարկում ենք սովորողի անհատական ուսումնական պլանները, հանդես գալիս առաջարկներով։

Տեքստային աշխատանքների կատարում

Ջ․ Ռոդարի <Երիտասարդ խեցգետինը>

Հայկական ավանդապատումներ․ <Հացը>, <Արևն ու լուսինը>։

Ստուգատեսային աշխատանքների լրացում, ամփոփում և հրապարակում։

13-17 մայիսի․ ստուգատեսային փաթեթ

Չորրորդ դասարան

Ստուգատեսի նախագծին ծանոթացի՛ր հղումով

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար․․․

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր․․․

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր․․․

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին․․․

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին ․․․

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին․․․

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին․․․

Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։

4 Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական <Իրերի կերպավորում> ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր։

Ինքնագնահատում

Տարվա ընթացքում ո՞ր նախագիծն ես ամենից շատ հավանել։ Նշի՛ր անվանումը և կցի՛ր հղումը։

Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ ստեղծագործության հղումը։

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրաստել, կցի՛ր ամենից հաջողված աշխատանքների հղումերը։

10 միավորանոց համակարգով փորձի՛ր գնահատել աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։ Հիմնավորի՛ր ինքնագնահատումդ։

Տեքստային աշխատանքների կատարում

Դավիթը

Ա․ Լինդգրեն <Մանչուկն ու Կառլսոնը> Скачать

Ա․ Բակունց <Մթնաձոր>Скачать

Վ․ Անանյան <Քարակոփ կածան>Скачать

Ա․Մորավիա <Երբ մտքերը սառչում են օդում>Скачать

Հ․ Թումանյան <Գելը>Скачать

Ստուգատեսային աշխատանքներ 06-10 մայիսի

Առաջին շաբաթ

Չորրորդ դասարան

Հղումով ծանոթացի՛ր ստուգատեսի նախագծին և կատարի՛ր տրված առաջադրանքները։

Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։

Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։

Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ:

Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։

Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։

Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

Բլոգային հետազոտական աշխատանք

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

Կարդա՛ Հ․ Թումանյանի <Անհաղթ աքլորը > հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։

Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 ր․ տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։

Առաջարկվող թեմաներ՝

<Իմ նախասիրությունները>, <Իմ հոբբին> կամ <Ես․․․ եմ>

<Ընթերցանությունն իմ կյանքում> կամ <Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել>, <Իմ գրադարանը>

< Իմ բնակավայրը>, <Իմ դպրոցը>, կամ <Աշխարհի իմ փոքրիկ անկյունը>

Այլ թեմաներ սովորողի անհատական ընտրությամբ։

Տեքստային աշխատանք

Ստուգատեսային նախագծից ընտրի՛ր որևէ տեքստային աշխատանքի տարբերակ և կատարի՛ր առաջադրանքները։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել բլոգումդ։

29-03 մայիսի․ առաջադրանքերի փաթեթ

Չորրորդ դասարան

Երկուշաբթի

Կատարի՛ր առաջադրանքները։

Տրված բառակապակցությունները նախադասություններ դարձրո՛ւ։

Օրինակ՝ բուրավետ վարդ-Վարդը բուրավետ է։

շողշողուն արև-

փայլուն աստղ-

խորհրդավոր լուսին-

մաքուր օդ-

Տրված նախադասություններից ամեն անգամ մի <ավելորդ> բառ հանի՛ր և թող միայն ամենակարևոր բառերը։

Չարաճճի քոթոթները աղմկելով խաղում էին կանաչ խոտերի մեջ։

Գարնանային երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերի վրա։

Արևի առաջին շողերը խաղում էին ամպի սպիտակ քուլաների հետ։

Երկու պարզ նախադասությունների արանքում կապակցող բառեր ավելացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ։

Արամը տուն շտապեց։

Նա ուզում էր վերցնել գնդակը։

Սկսեց անձրև տեղալ։

Բոլորը բացեցին անձրևանոցները։

Բժիշկ Այբոլիտը սպասում էր նոր այցելուի։

Ներս մտավ թաթը վիրավոր արջը։

Փոքրիկ աղջիկը լաց էր լինում։

Նրա տիկնիկի շորը պատռվել էր։

Փորձի՛ր մի քանի օրինակ էլ ի՛նքդ կազմել։

Ա և Բ սյունակներից գտի՛ր իրար հետ մտքով կապված նախադասությունները և կապակցող բառերի օգնությամբ (իսկ, երբ, սակայն, և, թե) միավորի՛ր դրանք՝ ստանալով բարդ նախադասություններ։

Ա․ Ապրիլը գարնան ամիս է։

Տղան շատ ուրախացավ։

Բացվեց գարնան առավոտը։

Մարզիկն ուզում էր առաջինը տեղ հասնել։

Բ․ Այգեգործներրը շտապեցին իրենց այգիները խնամելու։

Հուլիսը ամռան ամիս է։

Նա հաղթեց մրցույթում։

Նա տեսավ դեպի իրեն ընդառաջ եկող ընկերոջը։

Գրի՛ր անհրաժեշտ կապակցող բառերը և կարդա՛ բարդ նախադասությունները։

Ես ամենևին էլ չեմ ուզում, ․․․․ իմ գիրքը կարդան միայն զվարժության համար։Իմ սիրտը ցավից ճմլվում է, ․․․․ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին։Ես նրա մասին ուզում եմ պատմել, ․․․․ չմոռանամ նրան։ Շատ տխուր բան է, ․․․․ բարեկամներին մոռանում են։ Բոլորը չէ, ․․․․ բարեկամ ունեն։ Եվ ես վախենում եմ, ․․․․ կդառնամ մեծահասակների նման, ․․․․ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում։

Հատված՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի <Փոքրիկ Իշխանը>վիպակից։

Երեքշաբթի

Կարդա՛ հեքիաթը և կատարի՛ր առաջադրանքները։

Լրացուցիչ աշխատանք

Անհատական աշխատանք <<Հայոց լեզու 4>> գրք-տետրով։

Նրանք, ովքեր ավարտել են գիրք-տետրը, թող կատարեն երկուշաբթի օրվա համար հանձնարարված առաջադրանքները։

<<Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա>>։

Հինգշաբթի

Կարդա՛ <<Ոսկի և երկաթ>> պատմվածքը և կատարի՛ր հանձնարարությունները։

Ուրբաթ

<<Կենտրոնում սովորողն է>> նախագծի իրականացում։ Այս անգամ ներկայանում են՝ Սոնա Ջաղինյանը և Նատալի Գանջալյանը։

Լրացուցիչ աշխատանքներ

Ընթերցողական աշխատանքներ

<<Առաջադրանքն առաջարկում է սովորողը>> նախագծի իրականացում․ կարդում ենք Աղայան։

Կարդա՛ <<Խիզախը կամ աներկյուղը>> հեքիաթը, կատարի՛ր առաջադրանքները։

Հղումով ծանոթացի՛ր Աղայանի հեքիաթներին։ Ընտրի՛ր քեզ դուր եկած հեքիաթը, ընթերցի՛ր և վերլուծի՛ր։ Կարող ես նաև հեքիաթի շուրջ խաղ-առաջադրանքներ ազմել։

22-26 ապրիլի. առաջադրանքների փաթեթ

Չորրորդ դասարան

Երկուշաբթի

Անդրադարձ Ղ․ Աղայանի  ,,Հիշողություն,, բանաստեղծությանը։ Բերանացի ընթերցում և առաջադրանքների քննարկում։

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը

Երեքշաբթի

Կարդա՛ Սևակի <<Հայաստան>> բանաստեղծությունը , և մասնակցելով խաղ-վիկտորինային, ստուգի՛ր ուշադրությունդ։

Գրի՛ր ստեղծագործական շարադրություն <<Ես Հայաստանն եմ>> կամ <<Ես Արցախն են վերնագրով>>։ Ցանկության դեպքում՝ ստեղծագործությանդ պատումը կարող ես ձայնագրել։

Հինգշաբթի

Ջ․ Ռոդարիի <<Սխալ արձագանք>> -ը հեքիաթի դերային ընթերցում, ստեղծագործական աշխատանքների ներկայացում։

Աշխատանք ,,Հայոց լեզու 4,, աշխատանքային գրքով։

Ուրբաթ

Ջ․ Ռոդարիի <<Անտեսանելի Տոնինիոյի արկածները>> ստեղծագործության քննարկում։

Կարող եք ընթերցել նաև համառոտ տարբերակը <<Անտեսանելի Տոնինիոն>>։

15-19 ապրիլի․ առաջադրանքների փաթեթ

Չորրորդ դասարան

Երկուշաբթի

Կարդա՛ Ռոդարիի ,,Փոխեցին գլուխները,, ստեղծագործությունը և կատարի՛ր առաջադրանքները։

Ֆլեշմոբյան ստեղծագործական աշխատանքների ներկայացում։

Երեքշաբթի

Կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը։

Անհատական աշխատանք ,,Հայոց լեզու 4,, գիրք-տետրով։

Չորեքշաբթի

Ստեղծագործական աշխատանքների ներկայացում։ ռոդարիական հորինվածքների ընթերցում։

Աշխատանք ,,երևակայական երկանդամություն,, հնարի կիրառումով։

Աշխատանք տանը

Կարդա՛ Աղայանի ,,Հիշողություն,, բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները։

Հինգշաբթի

Կարդա՛ Ռոդարիի ,,Սխալ արձագանք,, հեքիաթը և կատարի՛ր առաջադրանքները։

Ստեղծագործական աշխատանք․ Արձագանքի հետ զվարճալի երկխոսություն հորինի՛ր և վերնագրիր այն։

Ուրբաթ

Ընթերցում եմ և առաջարկում եմ ընթերցել անհատական նախագծերի իրականացում։

Անհատական աշխատանք ,,Հայոց լեզու 4,, գիրք-տետրերեով։

08-12 ապրիլի․ առաջադրանքների փաթեթ

Չորրորդ դասարան

Երկուշաբթի

Ծանոթացի՛ր ,,Աղայանական օրեր,, նախագծին։

,,Մեղուն ու մարդը,, պատմվածքի դերային ընթերցում, առաջադրանքների կատարում։

Լրացուցիչ աշխատանք

Հղումով ծանոթացի՛ր Աղայանի մանկական պատմվածքներին։

Ընթերցի՛ր և առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած պատմվածքը։ Ընտրածդ պատմվածքի շուրջ առաջադրանքններ կազմի՛ր։

Հղումով կարող ես ունկնդրել պատմվածքների աուդիոընթերցումները։

Երեքշաբթի

Ներբեռնի՛ր և կատարի՛ր բառային աշխատանքները։

Աշխատի՛ր ,,Հայոց լեզու 4,, գիրք-տետրով՝ լրացնելով ևս երեք էջ։

Չորեքշաբթի

Կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Ջ․ Ռոդարի ,,Ջրի կաթիլը,,

Հինգշաբթի

Մասնակցի՛ր մայրենի լեզվի ապրիլյան ֆլեշմոբին։

Կարդա՛ Ղ․ Աղայանի ,,Ցախավլի գաղտնիքը,, զրույցը, կատարի՛ր առաջադրանքները։

Ուրբաթ

,,Ընթերցում եմ և առաջարկում եմ ընթերցել,, նախագծի իրականացում։

Աշխատանք ,,հայոց լեզու 4 ,, գիրք-տետրով։

Լրացուցիչ ընթերցանության համար․ կարդա՛ Ստեփան Զորյանի ,,Ղազարոս Աղայանի մասին պատմող,, հուշագրությունը։

01-05 ապրիլի. առաջադրանքների փաթեթ

Չորրորդ դասարան

Երկուշաբթի

<Իմ ուսումնական գարունը> նախագծային շաբաթվա ամփոփում, ներկայացում։

Լրացուցիչ աշխատանք

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Երեքշաբթի

<Կարդում ենք Թումանյան> նախագծի ամփոփում, կիսատ թողած աշխատանքների լրացում։

Տարբերակ առաջին

<Քեֆ անողին քեֆ չի պակսիլ> հեքիաթի շուրջ, քեզ ծանոթ համակարգչային ծրագրով առաջադրանքներ կազմի՛ր։

Տարբերակ երկրորդ

Հղումով ծանոթացի՛ր Հ․ Թումանյանի բանաստեղծություններին։ Ընտրի՛ր քեզ դուր եկած բանաստեղծությունը, գեղեցիկ ընթերցի՛ր և աուդիոնյութ պատրաստի՛ր՝ մասնակցելով ընթերցողական ֆլեշմոբին։

Տարբերակ երրորդ

Ընտրի՛ր Թումանյանի բալլադներից կամ փոխադրություններից մեկը և դրա շուրջ ինտերակտիվ առաջադրանքներ պատրաստի՛ր։

Չորեքշաբթի

4.4 դասարանում

Դասարանական աշխատանք․ <Քեֆ անողին քեֆ չի պակսիլ> հեքիաթի քննարկում։ Գաղափարի վերլուծություն։

Ստեղծագործական աշխատանք Թումանյանի նախընտրած հեքիաթի շուրջ ռոդարիական <Թարս հեքիաթ > հնարի կիրառում։

4.3 դասարանում

Կարդացել ենք <Պողոս Պետրոս> բալլադը և պատասխանել Արսինե Արշակյանի և Ալինա Աբրահամյանի կազմած խաղ-վիկտորինայի հարցերին։

Թումանյանի ստեղծագործություններից մեկի շուրջ կազմել խաղ-առաջադրանքներ։

Կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Հինգշաբթի

Ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարների կիրառությամբ։

Ուրբաթ

Ֆիլմի քննարկում «Միան և սպիտակ առյուծը»

18-22 մարտի․ առաջադրանքների փաթեթ

Չորրորդ դասարան

Երկուշաբթի

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Երեքշաբթի

<Փոթորիկը> տեքստային աշխատանքի ստուգում։

Կարդա՛ <Արծիվն ու կաղնին> բալլադը, կատարի՛ր առաջադրանքները։

Լրացուցիչ աշխատանք

<Քեֆ անողին քեֆ չի պակսիլ > հեքիաթի քննարկում, Գ, Դ, Ե հատվածների շուրջ սովորողների կազմած առաջադրանքների կատարում։

Ընտրի՛ր քեզ դուր եկած տարբերակը և կատարի՛ր առաջադրանքները։

Արսինե Արշակյան

Մարի Մանուկյան

Չորեքշաբթի

Ր-ռ-ի ուղղագրությունը։ Ինքնուրույն աշխատանք թեմայի շուրջ։

Անհատական աշխատանք ,,Հայոց լեզու 4,, աշխատանքային փաթեթով։

Հինգշաբթի

Թումանյանի պատգամը զավակներին ․ ընթերցում, քննարկում։

Թումանյանական փոխադրությունների ընթերցում, տարատեսակ ուսումնական նյութերի կազմում։

Ուրբաթ

<Ընթերցում և առաջարկում եմ ընթերցել> նախագծի ամփոփում, ամսվա հաշվետու պատումների հրապարակում։

11-15 մարտի․ առաջադրանքների փաթեթ

Չորրորդ դասարան

Երկուշաբթի

Տեքստային աշխատանք

Ներբեռնի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։

Երեքշաբթի

Նախորդ օրվա տեքստային աշխատանքների քննարկում։

<Քեֆ անողին քեֆ չի պակսիլ> հեքիաթի Ա և Բ հատվածների ընթերցում։

Աշխատանք տեքստի շուրջ։

Համառո՛տ պատմիր առաջին և երկրորդ հատվածները և կատարի՛ր 1-5-րդ առաջադրանքները։

Չորեքշաբթի

Հեքիաթի հատվածների համառոտ պատում, տեքսային ախատանքի ներկայացում։

Բառարանային աշխատանք հեքիաթի շուրջ։ Կատարում ենք 6-10-րդ առաջադրանքները։

Լրացուցիչ աշխատանք

Չարենցյան ընթերցումների ֆլեշմոբ

Ծանոթացի՛ր <Կարդում ենք Չարենց> նախագծին։ Ընտրի՛ր քեզ դուր եկած բանաստեղծությունը և մենակ կամ ընտանիքիդ անդամների հետ ընթերցիր՝ մասնակցելով ընթերցողական ֆլեշմոբին։Կարող ես նաև բլոգում հրապարակել քո չարենցյան ընթերցարանը։

Հինգշաբթի

Մասնակցություն մայրենի լեզվի մարտյան ֆլեշմոբին։

Տեքստային աշխատանք <Քեֆ անողին քեֆ չի պակսիլ> հեքիաթի շուրջ․ Գ և Դ հատվածների ընթերցում։

Ուրբաթ

Անհատական ընթերցողական ֆլեշմոբ․<Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ> շուրջտարյա նախագծի իրականացում։