Իմ ուսումնական գարունը

25-31 մարտի

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներ

Նախագծի նպատակը՝  ընտանեկան, անհատական ստեղծագործական նախագծերի իրականացում։

20160530_104229

Խնդիրները՝

Սովորողների անհատական կրթության կազմակերպում

Ընթերցասիրության խթանում

Սովորողների անհատական նախագծերի իրականացում

Աշխատանքային ուղղությունները՝

Ընթերցողական

Ստեղծագործական

Հետազոտական

Ճամփորդական

Ուսումնական- ժամանցային

Բովանդակությունը՝

  • <<Կարդում ու նվիրում ենք․․․>> Ձոն նախագծերի ամփոփում, ներկայացում, ստեղծագործությունների յուրովի մեկնաբանություն։

Սովորողները անդրադառնում են փետրվար-մարտ ամիսների ընթերցողական նախագծերին, լրացնում, ամբողջացնում են կատարած աշխատանքները, խմբագրում ուսումնական բլոգները։ Իրենց ընտրությամբ առանձնացում են ստեղծագործություններ և դրանց շուրջ ուսումնական աշխատանքներ են իրականացնում, անհատական կամ ընտանեկան ֆլեշմոբեր կազմակերպում։

Կարդում ենք Թումանյան

Կարդում ենք Սևակ

Կարդում ենք Չարենց

Այս նախագծի շրջանակում սովորողները ներկայացնում, քննարկում, գովազդում են փետրվար-մարտ ամիսների ընթացքում ընթերցած գրքերը, ներկայացնում ստեղծագործության սեղմագիրը։

Այս նախագիծը ստեղծագործող և տարաբնույթ հետաքրքրություններ ունեցող սովորողներին ինքնարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություն է ընձեռում։ Նախագծի ընթացքում սովորողները գործում են ինքնուրույն, անհատական հետաքրքրությունների շրջանակներում՝ ներկայացնելով ստեղծագործական և հետազոտական շուրջտարյա նախագծերի արդյունքները։

Աշխատանք <Սուրբ Հարության տոնին ընդառաջ> նախագծով։

Սովորողները ծանոթանում են նախագծային աշխատանքներին, ուսումնական նյութերին՝ համալրելով թեմատիկ շարքը։ Ավագ շաբաթվա ընթացքում սովորողները հնարավորություն ունեն նաև ներկայանալ ընտանեկան-ծիսական ավանդույթներով, Զատկի ծեսի պատրաստություններով։

Սովորողներին առաջարկվում են ուսումնական ֆիլմերի կամ ճանաչողական փաթեթների հղումներ։ Սովորողն իր ընտրությամբ դիտում է տեսանյութերը և դրանց շուրջ գրավոր կամ բանավոր վերլուծություններ ներկայացնում։

Ընտանեկան և անհատական ճամփորդական նախագծեր

Սովորողները տեսապատումների կամ գրավոր պատումների տեսքով ներկայացնում են իրենց ընտանեկան կամ դասարանական ճամփորդապատումները։

  • Ընթերցանության մեդիափաթեթ

Վախթանգ ԱնանյանՊատմվածքները և առաջադրանքները

Էրիխ ՌասպեԲարոն Մյունհաուզենի արկածները

Ջեմս Գրինվուդ «Փոքրիկ շրջմոլինը»

Արդյունքում՝

Փետրվար -մարտ ամիսների նախագծերի ամփոփում, ստեղծված նախագծային մեդիափաթեթների հրապարակում, ներկայացում։

Նախագծի ամփոփում

Մարի Մանուկյան-<Ընթերցում եմ և առաջարկում եմ ընթերցել>․ <Փոքրիկ իշխանը>, <Զատկական պատրաստություններն իմ ընտանիքում>

Մաքս Առաքելյան-Կարդում եմ Չարենց, Թումանյան․ <Ինչքան աշխարհը սիրես․․․>, <Ամառվա գիշերը գյուղում>

Արիանա Բարեղամյան<Փոքրիկ իշխանը> մուլտֆիլմի քննարկում, Սուրբ Հարության տոնը իմ ընտանիքում, <Ծաղիկները>

Սոնա Ջաղինյան-Ընթերցողական նախագիծ․ <Կարդում եմ Թումանյան և Սևակ>, <Զատկի տոնը իմ ընտանիքում>

Առնո Ադամյան<Բարեկենդանը>-խաղ-վիկտորինա, աուդիոընթերցում <Դերասան Ադամյանի մահը>, Իմ գարնանային արձակուրդը․ <Օրագրապատում>, <Զատկի ծեսը Գյումրիում>

Ռոբերտ Աղաջանյան-Գարնանային կինոդիտում․ <Միան և սպիտակ առյուծը> ֆիլմի քննարկում

Դավիթ Զարգարյան<Ընթերցում և առաջարկում եմ ընթերցել> նախագծի ամփոփում, <Սուրբ Հարության հրաշափառ տոն>,

Դավիթ Խաչատրյան-Ընթերցում և առաջարկում եմ ընթերցել> նախագծի ամփոփում․ <Փոքրիկ իշխանը>

Հայկ Բադալյան<Գրիչ> խաղ-վիկտորինա

Լիզա Մելիքյան-<Ուլիկը> խաղ-վիկտորինա, ընթերցողական ֆլեշմոբ <Ես նայում եմ իմ առջև>, <Սուրբ Հարության տոնին ընդառաջ>, Ընթերցում և առաջարկում եմ ընթերցել> —<Երկարագուլպա Պիպին>

Մարիա Մաթևոսյան<Ժպտուն աչքեր>, <Գարնանային կինոդիտում>․ ֆիլմի քննարկում <Ոսկե ձեռքեր>

Մարգարիտա Սինանյան<Զատկի ծեսը իմ ընտանիքում>, <Իմ գարնանային արձակուրդները>, <Գարնանային կինոդիտում>

Մանե Սողոմոնյան-Կարդում եմ Թումանյան- <Արտուտի երգը>-խաղ-վիկտորինա, <Գութանի երգը>-աուդիոընթերցում,<Իմ գարնանային արձակուրդը>

Լիլի Բադեյան<Իմ ուսումնական գարունը>

Արսինե Արշակյան <Պողոոս-Պետրոս> խաղ-վիկտորինա, <Իմ գարնանային արձակուրդը>

Ալինա Աբրահամյան<Պողոոս-Պետրոս> խաղ-վիկտորինա

Մարիամ Խաչիկյան-Կարդում եմ Չարենց <Պատահական անցորդ>, <Իմ ուսումնական գարունը>,

Ավետիս Հարությունյան<Արձակուրդապատում>

Ռաֆայել Դանիելյան<Իմ արձակուրդային շաբաթը>-պատում

Հրանտ Ազարումյան-<Իմ արձակուրդային շաբաթը>-պատում

Սուրեն Իվանյան-<Իմ արձակուրդային շաբաթը>-պատում

Լիլիանա Ստեփանյան-<Սիրիուսի հրաժեշտը>-աուդիոընթերցում

Գագիկ Ստեփանյան-Կարդում ու երգում եմ Սևակ <Ինչի՞ համար․․․> երաժշտական կատարում, <Ծնվել եմ>

Թողնել մեկնաբանություն