Մեր Ուսումնական ագարակի բնակիչները

Նախագծի նպատակը՝ ,,Ուսումնական Ագարակ ,, բլոգի սպասարկում, կատարելագործում։

Մասնակիցներ՝ չորրորդ դասարանի սովորողներ։

Խնդիրները՝

,,Ուսումնական ագարակ,, բլոգի ուսումնասիրություն։

Ծանոթացում Ագարակում բնակվող կենդանիների և թռչունների տեսակներին։

Ագարակում բնակվող կենդանիների և թռչունների մասին տեղեկությունների հայթայթում, ուսումնասիրություն։

Ուսումնական բլոգի սպասարկում։

Քայլերը՝

Ուսումնասիրում ենք կրթահամալիրի ,,Ուսումնական ագարակի,, բլոգը, դիտարկումներ անում։

Այցելում ենք Ագարակ, ծանոթանում, գրի ենք առնում Ագարակում բնակվող կենդանիների և թռչունների տեսակների անվանումները, պատմում տպավորությունների մասին։

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից տեղեկություններ ենք հայթայթում և խմբագրում։

Մշակված տեղեկությունները ամբողջացնում ենք և հրապարակում ուսումնական բլոգներում։

Նախագծի արդյունքում ստացված նյութերը տրամադրում ենք Ագարակի ուսումնական բլոգի խմբագիր՝ ընկեր Մայրանուշին։

Արդյունքում՝ ուսումնական, տեղեկատվական նյութերի պատրաստում և հրապարակում։

Նախագծի մասին պատմում է Դավիթ Խաչատրյանը

Կրթահամալիրի ուսումնական ագարակում ապրում են շատ թռչուններ և կենդանիներ։ Ճապոնական հավ, սովորական հավ, բադ, սիրամարգ, ծանրաքարշ ձի, սպորտային ձի, պոնի, ավանակ, ոչխար, սիբիրյան հասկի, գերմանական հովվաշուն, ամերկյան պիտբուլներ։ Մայրենիի դասավանդող ընկեր Արմինեի հետ իրականացնում ենք կենդանիների ուսումնասիրման նախագիծ, որի շրջանակում այց ունեցանք ուսումնական ագարակ։ Նախագծի ընթացքում սովորողներիցս յուրաքանչյուրը պետք է ընտրի որևէ կենդանատեսակ կամ թռչնատեսակ և փորձի ուսումնա-հետազոտական աշխատանք կատարել դրանց վերաբերյալ։ Արդյունքում կունենանք հետաքրքիր փաստերի և տեղեկությունների հսկա փաթեթ, որը կարող է շատ օգտակար լինել մեր կրտսեր ընկերների համար։

Տեղեկատվական նյութերը՝ սովորողների բլոգներում

Դավիթ Զարգարյան-Սագեր

Արտեմ Ռաֆայելյան, Լևոն Ղահրամանյան, Նարե Բաբայան, Լեո Ղոչիկյան— Սիբիրյան հասկի

Սարգիս Մկրտչյան-Բադեր, Սագեր

Եվա Բուդաղյան-Գերմանական հովվաշուն

Հայկ Բադալյան-Ամերիկյան պիտբուլտերիեր, Արմեն Ղազարյան-Ամերիկյան պիտբուլտերիեր, Դավիթ Խաչատրյան-Ամերիկյան պիտբուլտերիեր

Նատալի Գանջալյան, Մարիա ՄաթևոսյանՍիրամարգ

Լիզա Մելիքյան-Սպորտային ձիեր

Ռոբերտ Աբելյան-Ծանրաքարշ ձի

Սոնա Ջաղինյան-Պոնիներ

Արփի Պողոսյան-Աղավնիներ

Եվա Բուդաղյան-Ավանակներ

Մարիա Մաթևոսյան- Ոչխարներ, Սիրամարգեր

Ագարակ այցելության տպավորություններն են ներկայացնում սովորողները

Արփի Պողոսյան-Մեր Ագարակի բնակիչ ձիերը

Սամվել Սարգսյան-Մեր Ուսումնական ագարակը

Արտեմ Ռաֆայելյան-Մեր Ուսումնական ագարակը

Ագարակ այցելության մասին պատմող տեսանյութը՝ ստորև։

Մելինե Սիմոնյանի և սովորողների նախագծային աշխատանքը տե՛ս հղումով։

Ջա՜ն, ղափամա

Ճամբարի օրագիր

Ձմեռային ճամբարի ամփոփումը՝ Ղափամայի ծեսով

Ներկայացնում է՝ Վարդ Մուրադյանը

Այսօր մեր ճամբարային օրը  խոհանոցային էր։ Նախ գնացինք խանութ։ Գնեցինք անհրաժեշտ մթերքները օրինակ` դդում, դարչին, բրինձ, կարագ և այլն։ Մթերքներից մի մասն էլ մեզ հետ նախապես բերել էինք։ Սկսեցինք պատրաստել։ Սկզբում դդումը կտրեցինք, հետո կտրատեցինք չրերը, եփեցինք բրինձը։ Եփած բրինձը և մնացած մթերքները լցրեցինք դդումի մեջ։ Ամբողջությամբ դրեցինք ջեռոցի մեջ և սպասեցինք վերջնական եփվելուն։ Երբ պատրաստվեց մեր համով հոտով ղափաման, համտեսեցինք այն։ Այսօր շատ համով, հոտով և գունագեղ օրվա ավարտ ունեցանք։ Ավարտվեց նաև իմ ճամբարային ամիսը։

Օրվա տեսանյութը՝ ստորև

Ուսումնական տեսանյութը՝ Դավիթ Զարգարյանի բլոգում

29-02 փետրվարի․ աշխատանքային փաթեթ

Հեռավար ուսուցում

Ներկայացնելով քո բնակավայրի լեզուն՝ ստեղծի՛ր նախընտրածդ բառերի թարգմանական բառարանը։

Կարդա՛ դելֆինների մասին պատմող տեքստը և առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունները։

Տե՛ս նաև հետաքրքիր փաստեր դելֆինների մասին։

Լրացուցիչ առաջադրանք

Դելֆինների մասին պատմող ուսումնական աուդիոնյութ ստեղծի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ։

Դիտի՛ր հնչյունափոխության մասին պատմող ուսումնական նյութը և կատարի՛ր առաջադրանքները։

Գտի՛ր հնչյունափոխված տառերը և օրինակի համաձայն գրի՛ր, թե ինչպիսի հնչյունափոխության են ենթարկվել։

Օրինակ՝ վեպ- վիպասան — ե-ն հնչյունափոխվել է և դարձել է ի

պատվեր-պատվիրատու

պարտեզ-պարտիզպան

մեգ-միգապատ

շեն-շինարար

վեճ-վիճաբանել

տեր-տիրական

ինձ-ընձուղտ

լիճ-լճակ

միտք-մտապատկեր

նիշ-նշան

ճիշտ-ճշտապահ

Արդյունքը՝

Արտյոմ Գեգչօղլյան

Գագիկ Ստեփանյան-Հետաքրքիր փաստեր դելֆինների մասին, առաջադրանք

29-02 փետրվարի․ աշխատանքային փաթեթ

Անհատական ուսուցում

Դասավորի՛ր տառերը և կարդա՛ բառը։

կեյթին-

ձեղդ-

ռուծյա-

թորտ-

րանուգ-

ևտրե-

նածիծա-

վազա-

ուդօչա-

ցրպոդ-

Ճի՛շտ դասավորիր վանկերը և կարդա՛ թաքնված բառերը։

րին-ման-դա

ճա-ճո-նակ

կոր-դի-կո-լոս

պա-րան-հա

ղա-լիք-խա

ցու-մատ-ցա

ման-կա-ծաղ

խա-տանք-աշ

Լրացրո՛ւ բաց թողնված տառը և կարդա՛ բառերը։

կես-ր, -դանավ, -ղակ, -ր, -րացույց, -րագիր, -ճառ, -դաչու։

Ո՞ր տառն էր բաց թողնված, գրի՛ր այն։

,,Գրապարահարան,, բառի տառերով հնարավորինս շատ բառեր կազմի՛ր։

Երեքշաբթի

Կարդա՛ բառակապակցությունները և ընդգծի՛ր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը։

Ցուրտ ձմեռ, ճերմակ փաթիլ, ուրախ երեխաներ, գեղեցիկ ծառեր, փայլուն աստղեր, կապույտ երկինք, բարձրահարկ շենքեր, երգող թռչուններ, լայնարձակ դաշտեր, փոքրիկ աղջիկ, երկարականջ նապաստակ։

Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում։

Ուսուցիչ-

խաղավար-

երգչուհի-

վարորդ-

տղա-

աղջնակ-

գնորդ-

Կարդա՛ թվանշանները և գրի՛ր դրանց անվանումները։

Հիշի՛ր, որ միասին են գրվում միայն երկնիշ թվերը։

Օրինակ՝ 9 -ինը, 11-տասնմեկ, 20-քսան, հարյուր ութսունվեց, հազար հինգ հարյուր իննսուներեք։

4, 7, 15, 22, 30, 43, 51, 60, 81, 90, 113, 500, 1254, 1000.000:

Առաջին առաջադրանքնի բառակապակցություներից մի քանիսն ընտրի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր։

Հինգշաբթի

Կարդա՛ պատվածքը և փորձի՛ր պատմել։

Հովհաննես Թումանյան ,,Մայրը,,։

Ուրբաթ

Ծանոթանում և բերանացի ընթերցում ենք տրված հատվածները։

Ուրբաթ-համերգի ընթերցարան

Միասնական ընթերցումներ

Թագավոր, ինչ բերեմ քու նման,
Քու կանաչ արևու նման,
Անթառամ ծաղիկ, որ կբացվեր,
Բացվեր քու արևու նման:


Թագավոր, ինչ բերեմ քու նման,
Քու կանաչ արևու նման,
Էն արեգակը, որ կբացվեր,
Բացվեր քու արևու նման:

Ունկնդրի՛ր հղումներով

Հովհաննես Գրիգորյանի կատարումը

Արթուր Շահնազարյանի կատարումը

․․․

Պար էնենք, պար-պար էնենք
Աղջիկներուն խաբար էնենք,
Ղոչ գառը, մատաղ էնենք
Միսն ուտենք, ջուրը խմենք
Հարս ու փեսա պսակենք:
․․․

Ճրագ,ճրագ ճշմարիտ,
Ճշմարտահատիկ մարգարիտ,
Բանամ պղնձեա դուռը,
Քաղեմ անթառամ ծաղիկ,
Փնջեմ դնեմ ի գլխուս,
Քունն ըլլիմ մինչև ի լուս,
Արազըս ըլլի ի պարի,
Աստված մուրազըս կատարի։

29-02 փետրվարի․ աշխատանքային փաթեթ

4-րդ դասարան

Երկուշաբթի

Ձմեռային ճամբարի ամփոփում (բանավոր քննարկում)

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Երեքշաբթի

4.3 դասարան

Ներբեռնի՛ր աշխատանքային թերթիկը և կատարի՛ր առաջադրանքները։

4.4 դասարան

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Չորեքշաբթի

Կատարի՛ր առաջադրանքները։

Հինգշաբթի

Կարդա՛ պատմվաքծը, կատարի՛ր առաջադրանքները և փորձի՛ր համառոտ պատմել։

Լրացուցիչ աշխատանք

Պատմվածքը ներկայացրո՛ւ ռադիոթատրոնի միջոցով։ Կարող ես աշխատամնքում ներգրավել նաև ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամներին։

Ուրբաթ

Ծանոթանում և բերանացի ընթերցում ենք տրված հատվածները։

Ուրբաթ-համերգի ընթերցարան

Միասնական ընթերցումներ

Թագավոր, ինչ բերեմ քու նման,
Քու կանաչ արևու նման,
Անթառամ ծաղիկ, որ կբացվեր,
Բացվեր քու արևու նման:


Թագավոր, ինչ բերեմ քու նման,
Քու կանաչ արևու նման,
Էն արեգակը, որ կբացվեր,
Բացվեր քու արևու նման:

․․․

Պար էնենք, պար-պար էնենք
Աղջիկներուն խաբար էնենք,
Ղոչ գառը, մատաղ էնենք
Միսն ուտենք, ջուրը խմենք
Հարս ու փեսա պսակենք:

․․․

Ճրագ,ճրագ ճշմարիտ,
Ճշմարտահատիկ մարգարիտ,
Բանամ պղնձեա դուռը,
Քաղեմ անթառամ ծաղիկ,
Փնջեմ դնեմ ի գլխուս,
Քունն ըլլիմ մինչև ի լուս,
Արազըս ըլլի ի պարի,
Աստված մուրազըս կատարի։

29-02 փետրվարի․ աշխատանքային փաթեթ

5-րդ դասարան

Երկուշաբթի

Ձմեռային ճամբարի ամփոփում (բանավոր քննարկում)

Առաջին ուսումնական շրջանի գրավոր աշխատանքի ինքնաստուգում։

Ներբեռնի՛ր տարբերակը և գնահատի՛ր աշխատանքդ։

Երեքշաբթի

Կատարի՛ր առաջադրանքները։

Հայոց լեզու 5 աշխատանքային փաթեթ․ հեղինակ՝ Ս․ Մարկոսյան

Գոյականի հոլովները

196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:

197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր ինչո՞վ:
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ … եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր …:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ …:
Մեր … բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք …:

199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ:
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:

200. Բառակապակցություններ կազմ՛իր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ: Ծանոթանալ ինչի՞ն:
Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

201. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

Սիրահարվել ո՞ւմ. Սիրահարվել ինչի՞ն:
Սիրել ո՞ւմ: Սիրել ի՞նչ:

202. Հիվանդ, գազան բառերին ավելացրո՛ւ ի, ից, ներ, ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:

203. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:

Երբ արմատին կամ բառին … ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ … ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝ նախադասության մյուս բառերին կապվելու համար:
… բառ կազմող մասնիկ է: … օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:
Բառի հիմքը … առաջ եղած մասն է:

Հիշի՛ր

Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ և թեքված ձևերով:
Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը (հոլովներ) կազմել (հոլովել — հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել): Երբ բառը թեքվում կամ հոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևին համապատասխան վերջավորություն է ավելանում (ի, ից ով, ում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառի հիմքն է:

Չորեքշաբթի

Կատարի՛ր առաջադրանքները։

Հայոց լեզու 5 աշխատանքային փաթեթ․ հեղինակ՝ Ս․ Մարկոսյան

Գոյականի հոլովները

204. Տրված բառերով կազմի՛ր
ա) ածանցավոր բառեր,
բ) բառաձևեր:
Ջուր, ձայն, ձեռք:

205. Տրված բառախմբերը համեմատի՛ր և խմբերից յուրաքանչյուրին փորձի՛ր անուններ տալ:

Ա. Տղա, քար, սեղան:
Բ. Տղան, տղայի, տղային, տղայով, տղայից, քարը, քարին, քարից, քարով, քարում, սեղանը, սեղանի, սեղանին, սեղանից, սեղանով:

206. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:

207. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրի՛ր:

Պահարան, պահակ, խողովակներ, դարակներ:

208. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

Իր … հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ …, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը … դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու … կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին … ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո … հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր …, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց … հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն … հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր … ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ … լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ … ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը … դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական … չեն գրում:

209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:

210. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններով փոխարինի՛ր: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ:

211. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրված գոյականները գրելով: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Որտե՞ղ լինել:
Երեխան որտե՞ղ է:
Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ:

212. Ընդգծված բառերը հականիշ բառակապակցություններով փոխարինի՛ր:

Ոգևորությամբ անել, համոզմունքով գործել, ուրախությամբ դիմավորել, հուզմունքով սպասել, եռանդով պաշտպանել, անհանգստությամբ մտածել:

213. Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցող) հականիշ բառերով փոխարինի՛ր: Գոյականներն ի՞նչ ձևով դրվեցին:

Օրինակ՝
անբեղ մարդ — բեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ, անդուռ պահեստ, անծխնելույզ վառարան, անդանակ մորթել, անշնորհք նստել, անկարգ գնալ:

214. Բառերի իմաստն արտահայտի՛ր հոմանիշ բառակապակցություններով:

Օրինակ՝
օրենքով — ըստ օրենքի, օրենքի համաձայն կամ՝ համաձայն օրենքի:

Կարգադրությամբ, նախասիրություններով, որոշմամբ, պատասխաններով, դիմումով, պատմածով, խնդրանքով:

215. Փակագծի բառը պահանջվող ձևով գրի՛ր:

Օրինակ՝
Ներկը (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում իր (արած): — Ներկը վրձինով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին -. (Ինչո՞վ քսել, ինչի՞ն նայել):

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է (Քյոնիգսբերգ) և այնտեղ էլ ութսուն տարի հետո մահացել է: Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր (մոլորակ), այլև Արեգակնային (համակարգ) և ողջ (տիեզերք): Սակայն կյանքի (ընթացք) Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի (քաղաք): Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու (գյուղ) գնալը, որը (Քյոնիգսբերգ) ընդամենը քառասունհինգ կիլոմտր էր հեռու:

Հինգշաբթի

Կարդա՛ <Ոսկի քաղաքը> հեքիաթը և կատարի՛ր առաջադրանքները։

Կարդում ենք Թումանյան

Նախագծի տևողությունը՝ փետրվարի 1-ից- մարտի 31-ը։

Նպատակը՝ շարունակում ենք ճանաչել ու միասին բացահայտել Հովհաննես Թումանյանին

Նախագծային ուղղությունները՝

Անհատական և ընտանեկան ընթերցումներ

Ստեղծագործությունների վերլուծություն-քննարկումներ

ժողովրդական հեքիաթները՝ Թումանյանի մշակմամբ

Ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ

Համագործակցային և խմբային նախագծեր

Ուսումնական նյութերի ստեղծում

Խնդիրները՝  4-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների ձևավորում և գրական ճաշակի զարգացում
  • Ստեղծագործության հիմնական գաղափարի ընկալման կարողության զարգացում
  •  Արտահայտիչ ընթերցանության կատարելագործում
  • Տեքստի հիմնական միտքը որոշելու և դրա շուրջ դատողական խոսք կառուցելու կարողությունների զարգացում
  •  Տեքստի առաջին և վերջին նախադասությունները, հիմնական
    միտքը, հենակետային բառերը որոշելու կարողությունների ձևավորում /երեք բանալի և մեկ կողպեք հնարի կիրառում/
  • Տեքստի բովանդակությունը համառոտ վերարտադրելու կարողության մշակում
  • Տեքստից կերպարներին բնութագրող հատվածները առանձնացնելու և հերոսների համեմատական բնութագիրը կազմելու հմտությունների զարգացում /Վենի դիագրամ հնարի կիրառման միջոցով/
  • Հեքիաթի, պատմվածքի, բալլադի և այլ ստեղծագործությունների ժանրային առանձնահատկությունների դիտարկում
  • Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և
    խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում

Բովանդակություն

Հովհաննես Թումանյան- ամբողջական մեդիափաթեթը թանգարանի բլոգում 

Հովհաննես Թումանյան-կենսագրական մուլտֆիլմ

Հ․ Թումանյան-ինքնակենսագրություն

Մեծերը՝ Թումանյանի մասին

Թումանյանն ու Աղայանը

Հետաքրքիր դրվագ Թումանյանի և Աղայանի մասին

Հովհաննես Թումանյան- Դստեր՝ Նվարդի հուշերից, կարդա՛ նաև

Թումանյանի պատգամը՝ զավակներին

4-րդ դասարան

Հեքիաթներ

Թումանյանական փոխադրությունների ընթերցում՝ սովորողների ընտրությամբ

Ծանոթացի՛ր հղումով

Բանաստեղծություններ

Պատմվածք

Խնդիրները՝  5-րդ դասարանում

  • Արտահայտիչ ընթերցելու կարողության կատարելագործում
  • Արձակ և չափածո ստեղծագործություններ. ընդհանուր գաղափար դրանց բնորոշ առանձնահատկությունների մասին
  • Հեքիաթի, պատմվածքի, առակի ժանրային բնութագրերը, լեզվական ձևավորման առանձնահատկությունները տարբերելու կարողությունների զարգացում
  • Ըմբռնել հեքիաթի և իրականության տարբերությունը
    . վերարտադրել ընթերցած հեքիաթը՝ բնութագրելով և կերպարները վերլուծելու միջոցով
  • Կարդացած ստեղծագործության դեպքերի հաջորդականությունը գրավոր կամ բանավոր շարադրելու կարողությունների զարգացում
  • Անծանոթ տեքստի վերաբերյալ առաջադրված հենակետային բառերի և նախադասությունների միջոցով  տեքստը վերականգնելու և վերնագրելու հմտությունների մշակում
  • Տրված տեքստը  պարբերությունների բաժանելու, հիմնական միտքը որոշելու  և պարբերությունների իմաստային կապը վերականգնելու կարողությունների մշակում
  •  Ստեղծագործության գործող անձանց խոսքի
    առանձնահատկությունները որոշելու,  տարբեր անձանց արարքները հակադրելու, նրանց վերաբերմունքը շրջապատի նկատմամբ որոշելու կարողությունների զարգացում
  •  Հերոսների արարքների դրդապատճառները որոշելու և դրանց նկատմամբ վերաբերմունք արտահայտելու, գնահատելու հմտությունների զարգացում
  •  Բանաստեղծության բովանդակությունը արձակ շարադրանքով՝ բացատրելով, նրա արտահայտած գաղափարը վերարտադրելու կարողությունների ձևավորում

Բովանդակություն

Հեքիաթներ

Պատմվածքներ

 Բանաստեղծություններ

Բալլադներ

Սովորողների ընտրությամբ

Նախագծի ամփոփում

Ուսումնական տարատեսակ մեդիափաթեթների ստեղծում

Նախագծի իրականացման քայլերը՝

  • Նախագծի քննարկում, քայլերի-առաջարկների մշակում
  • Ընթերցվող նյութի ընտրություն-քննարկում-վերլուծություն
  • Ընտանեկան, ահնատական, խմբային-բերանացի ընթերցումներ
  • Տեսագրությունների, ձայնագրությունների, պատումների ստեղծում
  • Ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում-քննարկումներ
  • Ծանոթ ստեղծագործությունների թարգմանություններ
  • Մեդիածրագրերի կիրառմամբ առաջադրանքների փաթեթի ստեղծում
  • Ճամփորդություններ, կրթական փոխանակումներ
  • Անհատական հետազոտություն-ուսումնասիրություններ․ նաև թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
  • Բեմադրություններ (դերային խաղեր, ռադիոթատրոն, կինոպոեզիա)
  • Ֆլեշմոբներ
  • Լուսաբանումներ, հրապարակումներ բլոգներում, մեդամիջավայրում

Նախագծի՝ ակնկալվող արդյունքներ՝

Սովորողների հաշվետու նյութերի ներկայացում բլոգներում՝ պատումներ, ռադիոնյութեր, տեսանյութեր, վերլուծություններ, առաջարկներ, տպավորություններ։

Աշխատանքների  ամփոփում

Յուրաքանչյուր մասնակից (անհատ, խումբ) ընտրում է դուր եկած աշխատանքի թեման ու սահմանված ժամանակահատվածում կազմակերպում, իրակակացնում է նախագծային առաջադրանքը: Աշխանքի ընթացքը, արդյուքները ամփոփվում լուսաբանում, հրապարակվում են ուսումնական բլոգներում, ինչպես նաև դպրոցների ենթակայքի «Թումանյանական օրեր» բաժնում:

Ձմեռային ճամբարի հաշվետվություն

Յոթերորդ ջոկատի ճամբարականները ներկայացնում են իրենց օրագրապատումներն ու ճամբարային աշխատանքի ամփոփումները։

Դավիթ Զարգարյան-4.2

Լևոն Ղահրամանյան-4.2

Լեո Ղոչիկյան-4.2

Արփի Պողոսյան-4.2

Սամվել Սարգսյան-4.2

Մանե Սողոմոնյան-4.3

Լիլիանա Ստեփանյան-4.3

Ռաֆայել Մկրտչյան-4.3

Ալեքսանդր Փիրումյան— 5.3

10 Մկրտչյան Արթուր -5.3

11 Ղազինյան Լեոն— 5.3

12 Դավիթ Գևորգյան-5.3

13 Աշոտ Բարսեղյան-5.3

14 Լևոն Հարոյան-5.1

15 Լիկա Շահնազարյան-4.4

16 Սայեն Արշակյան-5.2

17 Ալիս Հովհաննիսյան-5.2

18 Վարդ Մուրադյան-5.2

19 Սերենա Մարգարյան-4.3

Ագուլեցու տուն-թանգարանում

Ճամբարի օրագիր

Ուսումնական ճամփորդության մասին պատմում է ճամբարական՝ Վարդ Մուրադյանը։

Պատմում է ճամբարական՝ Ալիս Հովհաննիսյանը

Երեկ մենք այցելել ենք Ագուլեցու տուն-թանգարան՝ այն տունը, որտեղ երկար տաիներ ապրել և ստեղծագրծել է նկարչուհի Լուսիկ Ագուլեցին։ Այնտեղ ներկայացված էին շատ հին իրեր, օրինակ՝ տարազներ, զարդեր, իր հեղինակած նկարները։ Այնտեղ ինձ ամեն ինչ դուր եկավ բայց ավելի շատ դուր եկան Լուսիկ Ագուլեցու նկարները։ Շատ սիրուն էր, ես շատ հավանեցի նրա ու իր քանդակագործ ամուսնու ստեղծած միջավայը։ Ինձ ամենաշատը դուր եկավ նրանց արվեստանոցը, հրեշտակի քանդակը և երրոդ հարկում գտնվող ծիսական տիկնիկները։ Այդքանով իմ ճամբարային օրն ավարտվեց։

Երեկ մենք այցելեցինք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան։ Այդտեղ մենք ծանոթացանք սենյակներին, հին տարազներին, զարդերին։ Տեսանք Լուսիկ Ագուլեցու նկարած նկարները, որոնք հիմնականում բնությունն էին պատկերում։ Բարձրացանք վերևի հարկ, որտեղ մեզ պատմեցին հայկական- ժողովրդական ծիսական կերպարների մասին։ Իսկ վերջում ուսումնական խաղ խաղացինք․ բաժանվեցինք խմբերի և սկսեցին պատասխանել ուղեկցորդի տված հարցերին, որոնք ծիսական Կենաց ծառերի մասին էին։ Այս այցելությունը շատ տպավորիչ էր։ Ես նոր բաներ սովորեցի։

Սերենա Մարգարյան

Օրվա տեսապատումը՝ ստորև