,,Այրին ու ծիծեռնակը,,- խմբային աշխատանք

 

«Հայկական հեքիաթ »

Առաջին հատված

Ժամանակով մի այրի կին է լինում, որը շատ  երեխաներ է ունենում: Նա դժվարությամբ էր պահում ու կերակրում  նրանց: Մի անգամ այրին նստած էր խրճիթի շեմքին և երեխաների շորերն էր կարկատում:

Հանկարծ ծիծեռնակի բնից մի ձագ է ընկնում ուղիղ ոտքերի մոտ: Այրին վերցնում է ու տեսնում, որ ձագի ոտքը կոտրված է: Բարի կինը խղճում է նրան, փաթաթում է ջարդված ոտքն ու նորից դնում բնի մեջ: Աշնանը, երբ թռչունները  չվում են տաք երկրներ, ծիծեռնակի բույնն  ամայանում է: Գալիս է գարունը, և ծիծեռնակները վերադառնում են: Մի օր, երբ այրին նստած է լինում խրճիթի շեմքին, հանկարծ նրա մոտ իջնում է մի ծիծեռնակ: Նա այրու ծնկին մի դդումի սերմ է դնում, քնքուշ ծլվլում և հեռանում է: Շարունակել կարդալ