Լեզվագործունեության ամառային բաց ճամբարի համագործակցային նախագծերի օրացույց

Օր առաջին

13 հունիսի

Ինտելեկտուալ խաղ-վիկտորինա <Գիտե՞ս որ․․․>

Համագործակցային նախագիծ Հարավային դպրոցի ճամբարականների հետ։

Անցակացման վայրը՝ Արևմտյան դպրոց, 12։00-12։50

Մասնակիցներ՝ դասավանդողներ, ճամբարականներ

Նպատակը՝ ինտելեկտուալ, ժամանցային խաղի կազմակերպում

Խնդիրները՝ ընթերցասիրության խթանում

տեղեկատվական տեքստի ըմբռնում, վերլուծություն

հարցադրումներ մշակելու կարողությունների զարգացում

տեղետակտվական բնույթի նյութից կարևոր տեղեկությունը առանձնացնելու կարողությունների զարգացում

Բովանդակությունը

Խաղի մասնակիցները բաժանվում են երք հոգանոց խմբերի։

Հանրագիտարաններից ընտրում, առանձնացնում են հետաքրքրաշարժ, զարմանալի փաստեր։

Համառոտում են տեքստը և ներկայացնում հարցի տեսքով։

Յուրաքանչյուր տեքստին համապատասխան պատրաստում են պատասխանի չորսական տարբերակ, որից միայն մեկն է ճիշտ։

Թիմերը հերթով ներկայացնում են հարցը՝ պատասխանի տարբերակներով։

Թիմակիցները ուշադիր լսում են, քննարկում թիմի անդամներով և ներկայացնում իրենց ընտրած տարբերակը։

Միավոր է վաստակում ո՛չ միայն ճիշտ պատասխանը ներկայացրած թիմը, այլ նաև այն թիմը, որի հարցը անպատասխան է մնում։

Օր երկրորդ

14 հունիսի

Բացօթյա ընթերցանության կազմակերպում

Վայրը՝ Արևմտյան դպրոց, ժամը 10:30-11:30

Մասնակիցներ՝ Արևելյան, Հարավային և Հյուսիսային դպրոցների ճամբարականների հետ։

Նպատակը՝ ընթերցասիրության խթանում

Խնդիրները՝ համագործակցային կարողությունների զարգացում

վերլուծական, քննադատական մտածողության կատարելագործում

դիմացինին լսելու կարողությունների զարգացում

ընթերցած նյութը համառոտ ներկայացնելու, վերապատմելու կարողությունների զարգացում

տեքստից գլխավոր մտքերը առանձնացնելու, քննարկելու կարողությունների զարգացում

սեփական մտքերը հասկանալի, ամբողջական ձևակերպելու կարողությունների զարգացում

Թեման՝ Ջ․ Ռոդարի <Երիտասարդ խեցգետինը> պատմվածքը

Ընթացքը

Ճամբարականները շրջանաձև ընթերցանության (գիրքը իրար փոխանցելով ընթերցում) միջոցով կարդում են պատմվածքը։

Համառոտ, միմյանց լսոլով, վերապատմում են պատմվածքը։

Վերլուծում են տեքստից առանձին մտքեր, պարբերություններ

Համառոտ ներկայացնում են իրենց ասելիքը ստեղծագործության գաղափարի շուրջ

Բանավիճում են

Ամփոփում են

Հունիսի 15

Չորեքշաբթի

10:30-11:30 Այցելություն Արևելյան դպրոց․ լեղվաբանական խաղերի մրցույց

Թողնել մեկնաբանություն