Համագործակցային նախագծի մեկնարկ․ Ներսես Շնորհալի

Պատմում է՝ 4․1 դասարանի սովորող՝ Մանե Մաչկալյանը

Հունիսի 6-ին Պարոն Տիգրանյանը և տիկին Նունեն եկել էին մեզ պատմելու Ներսես Շնորհալու մասին։ Նախ մենք ծանոթացանք տիկին Նունեի հետ։ Ծանոթությունից հետո կարդացինք Ներսես Շնորհալու հանելուկներից։ Այնուհետև երգեցինք <Առավոտ Լուսոյ> շարականը։ Իմացանք, որ 2022 և 2023 թվականները հայտարարված են Ներսես Շնորհալու տարիներ։

Պարոն Տիգրանյանը մեզ հանձնարարություն տվեց։ Պետք է համացանցից գտնեինք, թե Հայաստանից ացի ո՞ր երկրներ էին որոշել, որ 2022-2023 թվականները պետք է լինեն Ներսես Շնորհալու տարի։

Շա՜տ-շա՜տ հետաքրքիր դաս էր, ես շատ տպավորված եմ։  Ինձ թվում է, որ հետագայում մենք ավելի շատ տեղեկություններ կիմանանք Ներսես Շնորհալու մասին ։Սա էլ մեր հանդիպման տեսանյութն է

Թողնել մեկնաբանություն