Դիրքորոշում և արժեք

4-րդ շաբաթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը  օգոստոսի 22-ից իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում
Դիրքորոշում և արժեք (մոդուլ)

Ժամաքանակը՝ 10 ժամ,1 կրեդիտ
Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները-5 ժամ, 3 կրեդիտ
Վերապատրաստող՝ Նառա նիկողոսյան, էլհասցե՝ nikonar@mskh.am, 094208440
Վերապատրաստման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Վերապատրաստման ձևը՝ առկա, հեռավար, էլփոստով


ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Օգոստասի 22-ից հոկտեմբերի 31
Նոյեմբերի 4. վկայագրերի հանձնում
դասընթաց՝ սեպտեմբերի 12-16, Ավագ դպրոց, ՏՀՏ լաբ.

Դասընթացի բովանդակություն, առաջադրանքներ

Մոդուլը։ Թեմա 1,
Մասնակիցների հաշվառման մատյան․ 4-րդ խումբ
Հետազոտական աշխատանք

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․ Համագործակցային․ «Ջիկսո»
Ընթերցանություն․ «ուղղորդված ընթերցանություն»

Առաջադրանք․ փաստաթղթի երկրորդ գլխի ընթերցումն ու համառոտ ներկայացումը, հարցերի մշակմամբ

Ի՞նչ է Շրջանակը

Շրջանակը Եվրոպայի խորհրդի արժեքներն ամփոփող փաստաթուղթ է. այդ արժեքներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը։

Դրա նպատակն է ուսուցման, ուսումնառության և ժողովրդավարական մշակույթի համար անհրաժեշտ կարողունակությունների գնահատման պլանավորման ու իրագործման և միջմշակութային երկխոսության համար համակողմանի ռեսուրսների ապահովումը շահագրգիռ կողմերին տալով թափանցիկություն և փոխկապակցվածություն։

Շրջանակը չի հանդիսանում նախասահմանված կամ նույնիսկ հանձնարարելի եվրոպական կրթական չափորոշիչ: Այն չի առաջարկում բացառիկ մանկավարժություն, ուսուցման մեթոդաբանություն կամ գնահատման ձևաչափ։ Սակայն այն ցույց է տալիս, թե ժողովրդավարական մշակույթին անհրաժեշտ կարողունակություններն ինչպես կարելի է ներդնել մի շարք մանկավարժական մեթոդներում, մեթոդաբանություններում և գնահատումներում, որոնք համահունչ են Եվրոպայի խորհրդի արժեքներին։

Ի՞նչ է ցույց տալիս Շրջանակը և ո՞րն է դրա նպատակը

Շրջանակն, այսպիսով, ուսումնական ծրագրի, մանկավարժական մեթոդների և գնահատումների նախագծման և մշակման գործընթացում կիրառվող գործիք է, որը հարմար է տարբեր համատեքստերին և կրթության համակարգերին՝ սահմանված պատասխանատուների կողմից, օրինակ՝ սովորողներ, ուսումնական ծրագրեր կազմողներ, ուսուցիչներ, քննողներ, ուսուցիչներ վերապատրաստողներ և այլ շահակիցներ, որոնք բոլորն էլ սոցիալական դերակատարներ են։

 Շրջանակը կազմվել է ոչ թե անհատներին թերագնահատելու, այլ հզորացնելու ու ոգևորելու համար, այն չպետք է ծառայի որպես որևէ սոցիալական խմբից անձանց բացառելու միջոց. դա վերաբերում է նաև պետությունների անդամակցությանը։

Սա նշանակում է, որ ուսուցումն ու ուսումնառությունը պարտադիր պետք է ներառեն համատեքստի իմացություն, իսկ գնահատումը պետք է ներառի կարողունակության բոլոր աստիճանների ճանաչման որևէ մեխանիզմ։

Ի՞նչ է առաջարկում Շրջանակը

Շրջանակն առաջարկում է ցանկացած համատեքստում համակողմանիություն, թափանցիկություն և փոխկապակցվածություն ապահովելու միջոց։

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ,
որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։ Այն ներառում է որևէ խմբի
կամ համայնքի պատկանելու զգացում, տվյալ խմբում այլ անձանց մասին
տեղեկացվածություն, այդ անձանց վրա իր գործողությունների ազդեցության
գիտակցում, համերաշխություն խմբի մյուս անդամների հետ, և խմբի
նկատմամբ քաղաքացիական պարտքի զգացում։

  1. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

  1. Ժողովրդավարական մշակույթ

Ժողովրդավարության մշակույթի համատեքստում հատկապես կարևոր
հարգանքի տեսակ է տարբեր մշակութային պատկանելության կամ տարբեր համոզմունքների, կարծիքների և գործելակերպերի տեր անձանց նկատմամբ
ներդաշնակեցված հարգանքը։

«Ժողովրդավարական մշակույթ» եզրույթը շեշտադրում է այն
հանգամանքը, որ ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ
առանց ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների, իսկ այդ
հաստատություններն ու օրենքները չեն կարող գործնականում աշխատել,
եթե դրանք հիմնավորված չլինեն ժողովրդավարության մշակույթում, որն
է՝ քաղաքացիների և ինստիտուտների կողմից կիսած ժողովրդավարական
արժեքները, մոտեցումներն ու պրակտիկաները:

  1. ժողովրդավարություն,

Ժողովրդավարությունը, ըստ ընդունված մեկնաբանության,
ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է։
Այսօրինակ կառավարման գլխավոր առանձնահատկությունը
մեծամասնության տեսակետներին արձագանքման ունակությունն է։ ժողովրդավարությունը չի կարող գործել այնպիսի հաստատությունների բացակայության պայմաններում, որոնք ապահովում են չափահաս քաղաքացիների՝ ներառական քաղաքական և քաղաքացիական
իրավազորումը, կանոնավոր, մրցակցային, ազատ և արդար ընտրությունների
կազմակերպումը, մեծամասնական կառավարումը և իշխանությունների
հաշվետվողականությունը։
Այդուհանդերձ, ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց
ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների. այս հաստատություններն
ինքնին չեն կարող գործել, եթե քաղաքացիները գործնականում չհետևեն
ժողովրդավարության մշակույթին և չկրեն ժողովրդավարական արժեքներն
ու վերաբերմունքը։ Ժողովրդավարությունը դա կառավարումն է ժողովրդի կողմից և ժողովրդի
անունից, որտեղ կառավարման հիմնական առանձնահատկությունը
մեծամասնության տեսակետներին արձագանքելու ունակությունն է։
Ժողովրդավարության մեջ բարձրագույն իշխանությունը պատկանում
է ժողովրդին և իրացվում է նրանց կողմից ուղղակիորեն

  1. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,

Բոլոր անհատներն ունեն հավասար արժեք ու հավասար
արժանապատվություն, հավասար հարգանքի արժանանալու և մարդու
իրավունքների ու հիմնարար ազատությունների նույն շարքից օգտվելու
իրավունք, և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան։

  1. մշակութային բազմազանություն,

Մշակութային բազմազանությունը կարևոր արժեք է հասարակության համար, մարդիկ
կարող են սովորել և օգուտ քաղել այլոց բազմակարծությունից, մշակութային
բազմազանությունը պետք է խթանել և պաշտպանել, պետք է ոգևորել
մարդկանց, որ շփվեն միմյանց հետ՝ անկախ մշակութային տարբերությունների
մասին իրենց ընկալումներից, իսկ միջմշակութային երկխոսությունից պետք
է օգտվել հասարակության մեջ որպես հավասարներ՝ միասին ապրելու ու
ժողովրդավարական մշակույթը զարգացնելու համար։

  1. իրավունքի գերակայություն,

ժողովրդավարությունը պահանջում է ինստիտուտներ, որոնք
կպաշտպանեն բոլոր քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար
ազատությունները։ Փոքրամասնության տեսակետը և կարծքիը հարկ է
պաշտպանել մեծամասնության այն գործողություններից, որոնք վտանգում են
նրանց մարդու իրավունքներն ու ազատությունները։

  1. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  1. հավասարություն, արդարություն

բոլոր քաղաքացիները պարտադիր պետք
է հնարավորություն ունենան հավասար կերպով մասնակցելու (ուղիղ կամ ոչ
ուղղակի ձևով՝ ընտրված ներկայացուցիչների միջոցով) հասարակությունը
կարգավորող օրենքների սահմանման և ստեղծման ընթացակարգերին, բոլոր
քաղաքացիները հասարակության ներսում պետք է ակտիվորեն մասնակցեն ժողովրդավարական գործընթացներին (ընդունելով այն հավանականությունը,
որ երբեմն այս մասնկացությունը կարող չլինել խղճի բերումով կամ այլ
հանգամանքով պայմանավորված), թեև որոշումները պետք է կայացվեն
մեծամասնության կողմից, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և
հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ,
սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը
պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի
գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության
յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար
վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։
Հանդիպումների արդյունքում՝
Վերապատրաստվող մասնագետը ծանոթանում է ներկայացված փաստաթղթերին, իր բլոգի վերապատրաստման բաժնում ունենում մեկ ամբողջական տեքստ, որում ներառված կլինեն վերը նշված կետերը, կներկայացվի իր կարծիքը նշված կետերի շուրջ։

Թեմա 2,

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ

  1. Միջնակարգ կրթության կարողունակություններն են 1) Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք:

իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.
2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։

Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի
սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման
հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական
հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում
աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու,
ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորումեն համակարգային և ինտեգրված մտածողություն.

3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման
և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի
և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները,
կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում:
Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից,
ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու
ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբեր
մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ
առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են
ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային,
պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային
մակարդակներում: Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության
կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և
տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն,
ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու
լինելու պատրաստակամություն.

5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու
հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում,
կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն
վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների,
դիրքորոշումների և գործողությունների վրա։

Տիրապետում են մեդիա
արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են
արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական
գործընթացների մասնակցության նպատակով.

6) մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային
քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների
կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն
Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար
իմացություն: Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային
մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։

Նրանք հասկանում են
հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները։ Աշակերտներն
ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության
փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում
սեփական դերն ու պատասխանատվությունը:

III. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հանրակրթական տարրական ծրագիրը պետք է միտված լինի ստորև ներկայացված ակնկալվող
վերջնարդյունքների ապահովմանը:

8) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
9) հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.

10) նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը

16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության,
մշակույթի մասին.
17) ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
18) ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և
պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ

21) ճանաչի և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝
կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց,
ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը.

23) ճանաչի տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանությունը.
24) ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին,
համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.
25) ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառի դրանք
աշխարհաճանաչողության գործում.
26) արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.

27) կարևորի իր առօրյան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ժամանակ տրամադրելով հանգստին, խաղին և դասերին.

29) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի,
ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.

IV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հանրակրթական հիմնական ծրագիրը պետք է միտված լինի հետևյալ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Ծրագրի շրջանավարտը պետք է՝

3) առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն
մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը,
լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և հաղորդակցվել հաղորդակցական պարզ իրավիճակներում.

11) մասնակցի բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը.

13) տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանի օնլայն հաղորդակցության
էթիկան, տեղյակ լինի անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառի դրանք, մեկնաբանի
յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու
անհրաժեշտությունը.

19) կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի
առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու
մոտեցումները.
20) վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և
կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները.

22) հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը,
ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.

25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ

28) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների
հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.

արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.
31) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը.
32) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց
անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.
33) ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.
34) ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի
տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.

35) բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ անհրաժեշտության.

36) կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.
37) դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.
38) ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.
39) բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.
40) հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման
նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.
41) ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.

45) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա
առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.

րծիքներ և նյութեր.
47) ճանաչի սեփական ֆիզիկական հնարավորությունները և դրանց համապատասխան զարգացնի իր
շարժողական ընդունակությունները.
48) տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական,
ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ.
49) ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և (կամ) նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ.
50) տիրապետի քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմունքներին, ճիշտ կողմնորոշվի արտակարգ իրավիճակներում.

Հիմնական և տարրական դպրոցների շրջանավարտներին ներկայացվող պահանջների վերջնարդյունքների ընդհանրությունները

Լեզուն` որպես ուսումնառության, հաղորդակցության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք:

Կարողանա ազատ ինքարտահայտվել և հարգել դիմացինի կարծիքը, տեսակետը, դիրքորոշումը։

Կարողանա քննարկել, վերլուծել և համադրել

Ինքնաճանաչողության դրսևորում, այլոց մշակույթների ճանաչողություն և դրանց ազդեցության տարբերակում տեղական և համաշխարհային մշակույթի մեջ։

Տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիոլոգիական և հոգեբանակա փոփոխություններին, ունենա ինքնախնամքի և հիգիենայի հմտություններ։

Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 

Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայի

Կրտսեր դպրոցից սկսած, սովորողների մոտ ձևավորվում են ազատ խոսքի,ինքնուրույն տեսակետ հայտնելու և այլոց կարծիք-տեսակետները հարգելու մշակույթը։ Մայրենի լեզվի դասերին այս կարևորագույն խնդիրները լուծվում են ոչ միայն գրական ստեղծագործությունների վերլուծության ու քննարկաման, այլև սեփական տեսակետը արտահայտելու և այն հիմավորելու արդյունքում։ Քննարկումների ըննթացքում կարևորումվում է ոչ միայն դիմացինի կարծիքը հարգելը, այլև միմյանց լսելու կարողության ձևավորումը, ընթերցած նյութի շուրջ քննադատական մտածողության ձևավորումը, հարցերի առաջադրումը։ Այս գործընթացում ուսուցիչը ստաձնում է քննարկումը կազմակերպողի, բանավեճ հրահրողի դերը։ Նա իր տեսակետը չի ներկայացնում որպես ընդունելի և միակ փաստարկ, այլ արտահայտվում է կարծիք-տեսակետ, որը ենթակա է բանավեճի մասնակիցների ազատ քննադատությանը։

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան 
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան

Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Հինգերորդ հանդիպում

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։

Վերջնարդյունքը՝
Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ, մշակում, որն ընդգրկում է ընթերցած նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը։

Թողնել մեկնաբանություն