Ճամբարի օրագիր․ նախագիծը նախակրթարանում

Մեր ճամբարի չորրորդ օրը նույնպես անցավ հագեցած և հետաքրքիր։ Այսօր մի խումբ ճամբարականներով այցելեցինք մեր ամենակրտսեր ընկերներին։ Ազգագրական ստուգատեսի շրջանակներում, ամեն օր ծանոթանում, սովորում ենք ժողովրդական ասիկների, խաղիկների և ճվիկների հետ։ Այս ագամ էլ որոշեցինք <Սովորող-սովորեցնող> նախագիծն իրականացնել մեր ամենակրտսեր ընկերների խմբում։ Մի խումբ ճամբարականներով այցելեցինք նախակրթարան և փոքրիկների համար բեմադրեցինք օրվա ընթացքում սովորած ճվիկներն ու թռնոցիները։ Այնուհետև միասին արտասանեցիք ու խաղացինք դրանք։ Կարծում ենք՝ նախակրթարանի սաների համար ուսուցողական և զվարճալի էր այս հանդիպումը։ Շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր Աննային և Արևին, հյուրընկալության և համագործակցության համար։

Հանդիպման ամբողջական տեսապատումը դիտեք ստորև։

։

Թողնել մեկնաբանություն