Ճամբարի օրագիր․ այցելություն Գեղասահքի մարզադպրոց

Մեր ճամբարային չորրորդ օրը ճամփորդական էր։ <Ձմեռային մարզական խաղեր> ստուգատեսի շրջանակում այցելեցինք Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։ Շատերս առաջին անգամ հայտնվեցինք չմուշկների վրա։ Ընկեր Սոնայի, Աչերի և մարզիկ՝ ընկեր Դանիելի օգնությամբ հաղթահարեցինք սահելու վախն ու դժվարությունները, իսկ մեր հմուտ սահող ճամբարական ընկերները ոգևորեցին ու օգնեցին մեզ իրենց օրինակով։ Սահադաշտում ժամանակն անցավ աննկատ և շատ հաճելի։ Անհամբեր կսպասենք հաջորդ այցելությանը։

Թողնել մեկնաբանություն