Չարենցով` Չարենցի քաղաքում

Ճամփորդական նախագիծ

Մասնակիցներ` 5-րդ դասարանի սովորողներ, չարենցասերներ

Նպատակը՝ բացահայտում ու ճանաչում ենք մեր մեծերին։

Խնդիրները՝

Ծանոթացում Չարենցի կյանքին և գործունեությանը

Բանաստեղծությունների ընթերցում, բերանացի ուսուցում

Չարենցյան քաղաքային ընթերցում- ֆլեշմոբերի կազմակերպում

Այցելություն Չարենցի տուն-թանգարան, Չարենցի քաղաքային պուրակ

Թանգարանային ուսումնական ծրագրերի մասնակցություն

Նախագիծը կազմաված է երկու մասից։ Առաջին մասը նվիրված է Չարենցի ծննդյան օրվան։

Նկարագրություն

Բանաստեղծի ծննդյան օրը, մարտի 13-ին, առավոտից կսկսենք <Կարդում ենք Եղիշե Չարենց> նախագիծը։ Առավոտյան ընդհանուր պարապմունքին կընթերցենք նրա բանաստեղծություններից, հինգերորդ դասարանցիների հետ կիրականացնենք ընթերցողական ֆլեշմոբեր, քննարկումներ, կկազմենք չարենցյան բառարաններ։ Այնուհետև, 12:30-ից սկսած, կմիանանք կրթահամալիրային չարենցյան ֆլեշմոբ Երևանում նախագծին՝ կիրականանցնեննք մեր ընթերցողական-թափառումը Չարենցի քաղաք Երևանում։ 13:00-ից, նշված քայլքի երթուղով, չարենցյան ընթերցումներով կշարժվենք դեպի Չարենցի պուրակ։ 14։30-ից կմասնակցենք համերգ միջոցառմանը, որից հետո կվերադառնանք դպրոց։

<<Չարենցով՝ Չարենցի քաղաքում>>- ճանաչողական շրջայց և բաց դաս Չարենցի տուն-թանգարանում։

Այցելության օրը՝ մարտի 16

Մեկնումը՝ 11:15

Վերադարձը՝ 14:00

Ընթացքը՝

12:00-Այցելություն տուն-թանգարան, թանգարանային շրջայց, ծանոթություն

12:30-13:15 Մասնակցություն ուսումնական ծրագրшգրին․ (ԳՐՔԻ ԸՆԿԵՐ ԷՋԱՆՇԱՆՆԵՐ )

13:15-13:30 Չարենցյան ընթերցումներ թանգարանում

13:30-14:00 Վերադարձ

  • Արդյունքում`

Գրավոր պատումներ, տեսանյութերի պատրաստում, օրվա ամփոփում։

Մասնակիցներ՝ 5.3 դասարանի սովորողներ

Մասնակիցների ցուցակ

Կրթական ծրագրի արժեքը՝ 3000 դրամ

Թանգարանային շրջայց 3000 դրամ-

Թանգարանի մուտքի արժեքը՝ 300-ական դրամ — 13 աբոնեմենտ

+ 3 X 300 դրամ

Տրանսպորտի արժեքը՝ 8000 դրամ

Անհրաժեշտ իրեր՝ թվային միջոցներ (ֆոտոխցիկ, ձայնագրիչ), ջուր, բրդուճներ

Ճամփորդության հայտը

Մասնակիցներ՝ 5.3 դասարանի սովորողներ

  1. Աստղիկ Մեղրունի
  2. Հայկ Մարջանյան
  3. Կարեն Հովհաննիսյան
  4. Արեգ Երանոսյան
  5. Գևորգ Մարուքյան 
  6. Ալլա Շարոյանց
  7. Արփի Իրիցյան
  8. Նանե Պլուզյան
  9. Նարեկ Իսախանյան
  10. Նվեր Սարդարյան
  11. Կարեն Դադոյան
  12. Եվա Հարությունյան
  13. Մարի Հարությունյան
  14. Դավիթ Մովսիսյան
  15. Մանուելա Թադևոսյան
  16. Նատալի Մնացականյան

Վարորդ՝ Սամվել Սերոբյան

Թողնել մեկնաբանություն