Եռօրյա ճամբարի հաշվետվություն

Տեսապատումների շարքով ներկայացնում եմ արատեսյան եռօրյա ճամբարի առօրյան

Մեր հայրենագիտական առաջին կանգառը․ Զորաց եկեղեցի

Ճամբարի ընթացքում համագործակցել ենք Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի ղեկավարած <Մուտք կրթահամալիր> ճամբարի մասնակիցների հետ։ Ավագ դպրոցի սովորող, ճամբարական՝ Մերին, մեզ սովորեցրեց <Տալտալա> պարերգը։ Հանդիպումն ամփոփեցինք միասնական պարով և ձմերուկի համտեսով։

Առանց Արմինե Գոգինյանի ուսումնական մեղվանոցի հնարավոր չէ պատկերացնել Արատեսի ճամբարը։ Մեր ուսումնական ճամբարի հագեցած առօրյան առավել տպավորիչ դարձավ <մաթեմատիկան ուսումնական մեղվանոցում> նախագծի շրջանակներում, մեղվապահի տուն այցելությամբ։ Ընկեր Արմինեն պատմեց կրթահամալիրում իրականացվող մեղրաքամի ծեսի մասին, ծանոթացրեց նոր ձեռք բերված գործիքներին և ներկայացրեց մեղրաքամի տեխնոլոգիան, որից հետո ընկեր Գրետան ճամբարականների հետ կատարեց համապատասխան չափումներն ու հաշվարկները։ Կազմված առաջադրանքները խմբագրեցինք և արդյունքում ունեցանք նոր ուսումնական փաթեթ։

Լող Արատեսի գետում


Ինքնասպասարկում, միջավայրի խնամք

Խաչոց ձորում

Հայրենագիտական կանգառ Հայրավանքում

Տպավորություններ եռօրյա ճամբարից․ Դավթի հարցախույզը ամենակրտսեր ճամբարական՝ Աստղիկի հետ։

Ճամբարային ֆոտոքրոնիկոն

Թողնել մեկնաբանություն