Այցելություն Մատենադարան

Համագործակցային նախագիծ Սոնա Փափազյանի հետ։

Օրվա տեսանյութը՝ ստորև

Ուսումնական ճամփորդության մասին պատմում են մասնակից սովորողները։

Այսօր մենք ընկեր Սոնայի և ընկեր Արմինեի հետ ճամփորդեցինք դեպի Մատենադարան։ Այնտեղ աշխատակիցը՝ ընկեր Սեդան, մեզ ներկայացրեց տարբեր գրքեր՝ լուցկու չափից մինչև հսկայական գիրք, տեսանք որդան կարմիրը։ Նա շատ հետաքրքիր բաներ պատմեց Մեսրոպ Մաշտոցի և իր աշակերտ Կորյունի մասին։ Թռչնատառերով զարդարեցինք էջանիշներ։ Ինձ ամենից շատ տպավորեցին ամենափոքր և ամենամեծ գրքերը։ Այսօրվա մեր օրը ինձ համար շատ հետաքրքիր էր։

Մաքս Առաելյան

Այսօր մենք ճնապարհորդել ենք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Մենք այնտեղ տեսանք որդան կարմիրը, ամենամեծ և ամենափոքր հայերեն գրքերը, սեպագիրներով գրված քարեր։ Ամենաառաջին նախադասությունը տեսանք, Մեսրոպ Մաշտոցի փորձարկած նախադասությունները, տեսանք ծաղիկներից և բույսերից պատրաստած օծանելիք, տեսանք որդան կարմիրի որդը (չորեցված)։ Տեսանք բարակ ոսկու շերտ, թե ինչ գրիչներով են գրել, սովորեցինք թե ինչպես են ստացել կանաչ գույնը հին ժամանակներում։
Մանրանկարչություն արեցինք, մանրանկարչության պարապմունքի ժամանակ էջանշաններ պատրաստեցինք։ Այդ ընթացքը ինձ համար շատ հետաքրքիր էր։
Մարի Մանուկյան

Մենք այսօր գնացել ենք Մատենադարան։Այնտեղ տեսել ենք Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանը։Հետո մտել ենք ներս,որտեղ էքսկուրսավարը մեզ մեծ էկրանով պատմել է Մեսրոպ Մաշտոցի և տառերի ստեղծման մասին։Այնուհետև գնացել ենք էջանիշ պատրաստելու, որոնք զարդարել ենք թռչնատառերով։ Շատ գեղեցիկ է ստացվել։Հետո տեսել ենք որդան կարմիր։Այնուհետեև մեզ ցույց են տվել ամենամեծ ու ամենափոքր գրքերը։ Շատ լավ է անցել մեր օրը։Հետաքրքիր օր ենք ունեցել։

Արիանա Բարեղամյան

Այսօր մենք Ճամփորդել ենք մատենադարան: Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք :
Մեզ պատմեցին հին ժամանակների մասին, երբ չէին ստեղծվել բառերը, այբուբենը։ Այդ ժամանակներում մարդիկ խոսում էին ժեստերով, ձայներով կամ նկարում եին քարերի վրա : Եթե դու ուզենաս ասես օրինակ՝ ես հոտ եմ քաշում ծաղկից դու պետք է քարերի վրա նկարես մարդ, որի ձեռքին ծաղիկ է գտնվում, իսկ եթե դու մի հատ սխալ անես, մարդը սխալ կհասկանա:

Մատենադարանում մենք տեսանք ամենափոքր և ամենամեծ մատյանները Հայաստանում: Մենք տեսանք որդան կարմիրին և ամենամեծ գիրքը, որոնք իրենց տարիքի համեմատ թարմ էին, որովհետև Մատենադարանում դրանք պահվում են հատուկ պայմաններում: Մատենադարանը տարբերվում է գրադարանից նրանով, որ Մատենադարանում ամեն ինչ ձեռքով են գրել կամ պատրաստել, իսկ գրադարանում բոլոր գրքերը տպված են:

Լիլի Բադեյան

Մարիամ Խաչիկյան

Մենք այսօր գնացինք Մատենադարան։ Այնտեղ շատ հին ձեռագրեր էին։ Ինձ ամենաշատը դուր եկան ամենամեծ և ամենափոքր ձեռագրերը։

Մեզ պատմեցին, թե ինչպես էին հին ժամանակներում գրում և նկարում ձեռագրերի մեջ։

Ես տեղադրում եմ մեր այցելության տեսանյութը։

Ռոբերտ Ազաջանյան

Թողնել մեկնաբանություն