15-19 ապրիլի․ առաջադրանքների փաթեթ

Երկուշաբթի

Կարդա՛ Ռոդարիի ,,Փոխեցին գլուխները,, ստեղծագործությունը և կատարի՛ր առաջադրանքները։

Երեքշաբթի

Կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Գարնանամուտ

Վերջապես երկիրն արթնացավ ձմռան ցրտաշունչ քնից։ Գարնան բույրը տարածվել էր ամենուրեք։ Հարավից վերադարձած թռչունները լցրել էին զվարթ ճռվողյունով։ Ամեն տեղ կանաչ էր ու ծաղիկ։ Կանաչազարդ մարգագետնում մատղաշ թփերի միջից աշխարհին ժպտում էին կապուտաչյա քնքուշ մանուշակն ու կարմրաթերթ կակաչը։ Արևի ոսկեզօծ ճառագայթները խաղում էին այդ նրբաթերթ ծաղիկների հետ։ Չորսբոլորը լռություն էր։ Լսվում էր միայն հովիկի քաղցրալուր ու հմայիչ նվագը։ Այն գերում էր արթնացած ծաղիկներին, որոնք մեղմօրոր նազում էին ու թեթև օրորվում։ Հովիկը ձգվում էր դաշտով մեկ  և բարին մաղթում բոլորին․

-Բարի՜ լույս և ուրախ օր, քնքո՛ւշ գեղեցկուհիներ։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր երկրորդ նախադասությունը
  2. Տեքստում ընդգծի՛ր կոչական ունեցող նախադասությունը։
  3. Տեքստից դո՛ւրս գրիր հոդակապով երկու բարդ բառ։ Այդ բառերի իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ։
  4. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։
  5. Տեքստից դո՛ւրս գրի՛ր գործողություն ցույց տվող հինգ արտահայտություն և գործածի՛ր նախադասություններում։
  6. Տրված գոյականները ներկայացրո՛ւ հոգնակի թվով։

թռչուն-

ծաղիկ-

հովիկ-

նվագ-

աշխարհ-

Չորեքշաբթի

Անհատական աշխատանք ,,Հայոց լեզու4,, գիրք-տետրով։

Հինգշաբթի

Կարդա՛ Ռոդարիի ,,Սխալ արձագանք,, հեքիաթը և կատարի՛ր առաջադրանքները։

Ուրբաթ

Քո ընտրությամբ կարդա՛ Աղայանի մանկական պատմվածքներից մեկը և պատմի՛ր։

Թողնել մեկնաբանություն