Կարդում ենք Սարոյան․ նախագծի ամփոփում

<Իմ գերդաստանը>

Հատվածը ընթերցում է Էմիլիա Դաշյանը

Առակներ

Նանե Հակոբյան-4.3 դասարան <Նապաստակն ու առյուծը>

Նանե Ավետիսյան-4.3 դասարան <Վիրավոր առյուծն ու կրիան>

Վիլյամ Սարոյան

Սարոյանը հայրենիքում չէր ծնվել։ Նրա հայրը՝ Արմենակը, հարկադրական թողել էր Արևմտյան Հայաստանում գտնվող իր հայրենի Բիթլիս քաղաքը և հասել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքը։ Այդտեղ էլ ծնվել էր նրա կրտսեր որդին՝ Վիլյամը։ Չորս տարի անց մահացավ հայրը՝ որբ ու անխնամ թողնելով իր բազմանդամ ընտանիքը։

Վիլյամը երկար չսովորեց դպրոցում․ ընտանիքի հոգսը ստիպեց նրան թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, իսկ հետո դարձավ հեռագրատան ցրիչ։

Վիլյամն անհագ հետաքրքրություն ուներ գրքերի նկատմամբ․ կարդում էր, անվերջ կարդում։ Իսկ երբ պատանի դարձավ, սկսեց փոքրիկ պատմվածքներ գրել։ Սկզբում չէին տպագրվում, բայց նա չէր հուսահատվում, նորերն էր գրում։ Եվ ահա 1934 թվականի մի օր նա արթնանում է նշանավոր դարձած։ Լույս էր տեսել նրա պատմվածքների առաջին ժողովածուն, անմիջապես սպառվել, և թերթերն ազդարարել էին, որ ծնվել է մի նոր մեծ գրող՝ Վիլյամ Սարոյան։ Նրան դասել էին ամերիկյան ամենանշանավոր գրողների շարքը։

Զուր չէ, որ Սարոյանին համարում են աշխարհի ամենաբարի գրողներից մեկը՝ բարի հսկան։ Զարմանալիորեն շռայլ է Սարոյանը, ու միշտ թվում է, թե հայկական հեքիաթներից ելած բարի հսկայի նման աշխարհի ճանապարհներին կանգնել, սեր, կարեկցանք, գութ ու խիղճ է բաժանում մարդկանց։

Սարոյանի ստեղծագործությունները լի են սիրով ու բարությամբ, անհուն խղճով ու կարեկցանքով։ Նրա ստեղծագործություններում շատ են մանուկ հերոսները։ Նա երեխաների մեջ տեսնում էր մարդկային լավագույն գծերը՝ անմեղություն, ազնվություն, բարություն, կարեկցանք։ Ինքն էլ իր բնավորությամբ, իր էությամբ, ամեն ինչով զարմանալու և հիանալու հատկությամբ մի մեծ մանուկ էր և միևնույն ժամանակ շատ զարգացած մարդ․․․

Ըստ Վահագն Դավթյանի <<Բարի հսկան>> գրքի

Վիլյամ Սարոյան «Սրամիտ երիտասարդը»

Կարդալ առակը, դուրս գրել և բացատրել անծանոթ բառերը:

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:

Մի երեկո թագավորն ասում է.

– Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:

– Լսում եմ, – պատասխանում է երիտասարդը, – ամեն բան հասկանալի է:

Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին:

Անմիջապես կանչում է մի փորձառու հաշվապահի, նստեցնում է ախոռի ամենագեղեցիկ ձիու վրա, գրիչն ու տետրը ձեռքն է տալիս և կարգադրում քաղաքով մեկ շրջել իր ետևից և հաշվառել հանդիպած բոլոր կույրերին: Ապա հաստ պարանով եղրևանու մի մեծ ճյուղ է կապում ձիու թամբին և ճյուղը ետևից քարշ տալով, սկսում է շրջել քաղաով:

Որոշ ժամանակ անց հանդիպում է մի ծերունու, ով նրան տեսնելով, բացականչում է.

– Ա’յ որդի, ի՞նչ ես անում:

Երիտասարդ հաշվապահի կողմն է շրջվում և ասում.

– Այս մարդը կույր է, սկսի’ր հաշվել:

Հաջորդ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում շքեղ տան պատուհանից և ձայնում.

– Այդ ի՞նչ եք անում, երիտասարդ:

Եվ երիտասարդը հաշվապահին կարգադրում է շարունակել հաշվառումը:

Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ու հաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռ շարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճյուղը:

Ինչի՞ մասին է առակը: Մի քանի նախադասությամբ պատմի՛ր:

Հինգ հասուն տանձերը

Եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, քանի որ կուզենայի, որ իմանա, որ ես գող չեմ եւ երբեք չեմ եղել: Փոխանակ որեւէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցի: Ձաղկվելը հոգ չէ, քանի որ նախակրթարանում հաճախ էի մտրակահարվում: Սա դաստիարակությանս մասն էր կազմում: Երբեմն արժանի էի, երբեմն` ոչ: Պարոն Փոլարդի մտրակահարմանն արժանի չէի եւ հուսով եմ, որ նա կկարդա սա, եւ իրեն պիտի ասեմ, թե ինչու: Այդ օրն ի վիճակի չէի իրեն ասելու, քանզի չգիտեի, թե իմացածս ինչպես բացատրեի, ուրախ եմ, որ չեմ մոռացել, որովհետեւ հույժ կարևոր է:

Շարունակել կարդալ

Մեր Սարոյանը

Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններն այնքան հետաքրքրեցին սովորողներին, որ նրանց մոտ ցանկություն առաջացավ ծանոթանալ գրողի կյանքին։ Նրանք համացանցից հայթայթեցին, խմբագրեցին իրենց հետաքրքրող տեղեկությունները։ Ինձ անակնկալի բերեցին իրենց համառությամբ ու հետևողականությամբ։ Արդյունքը՝ տեսանյությում։

Ներկայացնում են 5․2 դասարանի սովորողները։

5․1 դասարան․ Քննարկում ենք սարոյանի հերոսներին։

-Սարոյանի հերոսները ինձ մոտ մե՛կ լաց են առաջացնում, մե՛կ՝ ծիծաղ։ Ֆելիքս Մելքոնյան

-Ինձ թվում է, որ Սարոյանը շատ նման է եղել իր ստեղծագործությունների հերոսներին։ Հայկ Նահապետյան

Ես կցանկանայի ունենալ իմ սիրած կենդանին, հանուն որի գողություն էլ կանեի։ Մանան Սեմիրջյան

-Երբ կարդում ես Սարոյանի ստեղծագործությունները, հասկանում ես, որ աշխարհում քեզ պես շատ մարդիկ կան, ու աշխարհում բարի մարդիկ շատ են․․Լարիսա Մկրտչյան

Այնքա՜ն հասուն, այնքա՜ն ասպասելի են իմ 8-9 տարեկանների մտքերը Սարոյան գրողի, նրա ստեղծագործության հերոսների մասին։ Երբ լսում եմ նրանց, նայում եմ կարևոր հայտնագործությունների բերկրանքից պսպղացող աչքերին, հիանում եմ ու համոզվում, որ ոգին միայն ոգու միջոցով է փոխանցվում․․․  Սարոյանի աշխարհայացքը այնքա՜ն հարազատ է։ Այն գեղեցիկի ու ճշմարտության ճանապարհով է առաջնորդում ու կրկին միավորում է մեզ։

 

 

Աշուն օր

Նկարում, կարդում, ներկայացնում են 4․ 2 դասարանի սովորողները։

Նարեկ Սարգսյան

Արմեն Շահնազարյան

Արտաշես Մեջլումյան

Քեթրին Եփրեմյան

Դավիթ Բաբաջանյան

Նարեկ Բունիաթյան

Թովմասյան Անահիտ

Նարեկ Պողոսյան

Իռեն Ջանիկյան

Նարեկ Սարգսյան

 

 

 

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։ Շարունակել կարդալ

ԹԱԿԱՐԴԸ, ԱՍՏՎԱԾ ԻՄ, ԹԱԿԱՐԴԸ

 

Մինչ Հոմեր Մաքոլին իր հեծանիվն էր քշում, որպեսզի որքան հնարավոր է շուտ հասնի աշխատանքի, Մեծ Քրիս անունով մի մարդ մտավ Տուլարի փողոցում գտնվող Քովինգտոնի սպորտային իրերի խանութը։ Նա մի վիթխարի մարդ էր՝ խարտյաշ մորուքով, արտասովոր կերպով բարձրահասակ, նիհար ու ջլուտ։ Նա նոր էր իջէլ Պիեդրայի շրջակա բլուրներից՝ պարեն, փամփուշտ և թակարդներ գնելու։ Շարունակել կարդալ