Փետրվարի 7․ մասնախմբի հավաքի աշխատակարգ

IMG_2281Օրակարգում՝

Դիջիթեք 2018-ին ընդառաջ

Նոր ուսումնական ծրագրի յուրացում։ Վարպետության դասը վարում է մասնախմբի անդամ՝ Արևմտյան դպրոցի ռուսերենի դասավանդող՝ Էլինա Սիմոնյանը։

 

 

 

 

Հունվար ամսվա հաշվետվություն

Հունվար ամսվա ընթացքում մասնախմբի անդամների հետ իրականացրել եմ հետևյալ աշխատանքները։

  • Կազմակերպել և վարել եմ հունվար ամսվա մասնախմբի սեմինար-քննարկում։ Ծրագիրը՝ տես հղումով։
  • Իմ բլոգում հրապարակել եմ մասնախմբի անդամների հունվարյան նախագծերի ամփոփում-հաշվետվությունները։
  • Մասնակցել եմ Դիջիթեք 2018-ի հանձնաժողովի աշխատանքներին։ <<Դիջիթեքը նախակրթարանում>> անվանակարգի պատասխանատուն եմ։ Դիտել եմ անվանակարգում ներկայացված հայտերը / 160 հայտ/ և առանձնացրել մրցանակի արժանի աշխատանքները։

Նախագծային ամփոփում

Մասնախմբի անդամների հաշվետվությունները՝ հղումներով

Հունվար ամսվա նախագծեր և արդյունքներ 

Արմինե Աբրահամյան

Հասմիկ Մաթևոսյան

Մարթա ԱսատրյանՀեռավար նախագծի փաթեթ

Միքայել Ղազարյան

Մերի Խանջյան

Լիլիթ Մադոյան

Տաթև Ալեքսանյան

Հասմիկ Նալբանդյան

Մարինե Ոսկանյան

Լիլիթ Մադոյան

Մարի Միքայելյան

Էլինա Սիմոնյան

Փետրվարի նախագծեր

Արմինե Աբրահամյան

Մարթա Ասատրյան

Էլինա Սիմոնյան

Լիլիթ Մադոյան

Մարի Միքայելյան

Փիրուզա Հարությունյան

 

 

 

 

 

Դեկտեմբերի 6․ մասնախմբի սեմինար պարապմունքի ծրագիր

Безымянный15։15-15։20 Օրվա անելիքների ներկայացում

15։20- 35 Խմբային քննարկում․ <<Նախագծային ուսուցման առավելություններն ու թերությունները>>․ առաջարկներ։

Մասնախմբի անդամները երեք հոգանոց խմբերով քննարկում են ծավալում թեմայի շուրջ և գրավոր ձևակերպում իրենց կարծիք-հիմնավորումները։ Այնուհետև յուրաքանչյուր խումբ ներկայացնում է քննարկման արդյունքը։ Ներկայացված կարծիքները ներկայացվում են <<Կրկնակի գրառումներ>> մեթոդի կիրառությամբ։

Տնային ընթերցանության համարՆախագիծը՝ ուսուցման մեթոդ

15։35-15։45 Անդրադարձ նոյեմբերյան նախագծերին․ կարևոր դիտարկումներ։

Հասմիկ Մաթևոսյան-նոյեմբերյան նախագծի ամփոփում

Լիլիթ ՄադոյանՆոյեմբերյան աշխատանքների մեդիափաթեթ

Մարի ՄիքայելյանՆոյեմբեր ամսվա հաշվետվություն

Արմինե Աբրահամյան— Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն․ ստուգատեսային շաբաթվա ամփոփում

15։35-16։15- Դեկտեմբերյան նախագծերի, անելիքների ներկայացում։

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

20161027_113331

  • Նախապատրաստել և վարել եմ նոյեմբեր ամսվա մասնախմբի առաջին սեմինար պարապմունքը։ Սեմինարի ընթացքում մշակել ենք ստուգատեսի  հիմնական ուղղությունները, որոնք հետո վերածվել են աշխատանքային նախագծերի։
  • Հետևել եմ մասնախմբի անդամների <<Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն>> ստուգատեսային նախագծերի հրապարակմանը։ Անհրաժեշտության դեպքում՝ խմբագրել եմ դրանք։
  • Վարչական նիստին պատրաստել եմ նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացրած հաղորդումը։
  • Մասնախմբի մասնակիցների հետ քննարկել եմ բլոգների կառուցվածքի հետ կապված առկա խնդիրները։
  • Իմ բլոգի համապատասխան բաժնում հրապարակել եմ մասնախմբի անդամների դեկտեմբերյան նախագծերը։ Ներկայացրել և դեռ շարունակում եմ ներկայացնել իմ դիտարկում-առաջարկները։

Գնահատւմ, առաջարկություն

  • Ի՞նչ մտահոգիչ բաներ եք դիտարկել. Ձեր խմբից ո՞վ չի կարողանում-չի ուզում-չի կարևորում ուսումնական նախագծերով աշխատանքը. կա՞ն նախագծեր, որ արդյունավետ չեք համարում, ինչ հիմնավորմամբ։

Մասնախմբի անդամները սիրով են համագործակցում և իմ բոլոր նամակներին արձագանքում են սահմանված ժամանակահատվածում։ Նախագծային աշխատանքների թեմայով քննարկում դեռևս չենք ունեցել, սակայն, կարծում եմ արժե նման քննարկում ծավալել և հիմնավորումներ ներկայացնել։ Մինչև հունվար կանդրադառնամ այդ հարցին և կներկայացնեմ մեր մասնախմբի կարծիքը։

  • Ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել. կա՞ նախագիծ, որի մասին արժե խոսել, բայց կայքում, ենթակայքում ինչ-որ պատճառներով անտեսված կամ ստվերում է մնացել։

Իմ կողմից առանձնացված նախագծերը հրապարակվել են կրթահամալիրի կայքում, ներկայացվել են նաև տնօրենի բլոգում, մանկավարժական ակումբի ընթացքում։

  • Մի ամիս աշխատելուց հետո ի՞նչ առաջարկություններ ունեք մասնախմբի, մասնաժողովի աշխատակարգերի, սեմինարների կազմակերպման մասին։ 

Խառը խմբերով աշխատանքը այդքան էլ արդյունավետ չեմ համարում։ Ընդհանուր քննարկումները օգտակար են, սակայն կոնկրետ աշխատանքի հետ կապված դիտարկումներ, հետևություններ անելու, ուղղորդելու համար մասնագիտական հմտությունները կարևոր են։ Մասնախմբում կան մարդիկ, որոնց համար իմ մասնագիտական աջակցությունն ավելի կոնկրետ է։ Դրանք, կարծում եմ, կրտսեր դպրոցում աշխատող գործընկերներս են։

Մասնախմբի աշխատակարգի հետ կապված նոր առաջարկ չունեմ։ Առցանց աշխատանքը հնարավորություն է տալիս ժամանակն առավել արդյունավետ օգտագործել, իսկ անհրաժեշտության դեպքում, կարելի է նաև հանդիպումններ կազմակերպել ֆիզիկական միջավայրում։ Իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը տալիս է այդ հնարավորությունը և ես նախաձեռնողի դերում եմ հանդես գալիս։

Մասնախմբի նիստ. 28 նոյեմբերի

IMG_3429Հաղորդում

  • Մասնախմբի անդամների հետ առցանց քննարկել եմ կրթահամալիրի դեկտմբեր ամսվա օրացույցը:
  • Ներկայացրել եմ դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծերը / նախագծի կառուցվաքծը/:
  • Ծանոթացել և իմ բլոգում թողարկել եմ մասնախմբի անդամների կողմից ներկայացված նախագծերը: Կան դասավանդողներ, ովքեր դեռ աշխատում ենք նախագծերի շուրջ և վերջնական տարբերակները կներկայացնեն մինչև նոյեմբերի 30-ը: Մասնախմբի անդամների հետ նախագծերի քննարկումն ու մշակումն իրականացնում եմ առցանց:

Դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացելիք նախագծեր

Արմինե Աբրահամյան

Հասմիկ Մաթևոսյան

Տաթև Ալեքսանյան

Միքայել Ղազարյան

Մարթա Ասատրյան

Սրբուհի Ներսիսյան

Մարի Միքայելյան

Լիլիթ Մադոյան

Փիրուզա Հարությունյան

Էլինա Սիմոնյան

Մարինե Ոսկանյան

Մերի Խանջյան

Հասմիկ Նալբանդյան

Աշխատակարգ

2017-08-19-14.31.57Նոյեմբերի 8

15։15՝ Մանկավարժական աշխատողների պարապմունք մասնախմբերով

Օրակարգում՝

  • Նոյեմբերի 13-17-ի նախագծային ուսուցման ստուգատես
    Ուսումնական նախագծերը մանկավարժական աշխատողների բլոգներում

15։15-15։30- Մասնախմբի անդամների ներկայացում․ <<Ակնկալիքների ծառ>>-ի կազմում

15։30-15։45- Խմբային քննարկում

Նախագծային շաբաթվա աշխատանքային ուղղություների գրանցում, ներկայացում

15։45-16։15 Աշխատանք 3 հոգիանոց խմբերով

Ստուգատեսային շաբաթվա նախագծերի մշակում՝ ըստ առաջարկված ուղղությունների․հրապարակում բլոգներում։