Առցանց ուսուցման նախագծի ամփոփում

Հեռավար ուսուցման շաբաթը սկսեցինք նոր՝ ,,Մեր Առականին,, նախագծով:

Նախագծի մասնակիցները՝ 5.2 դասարանի սովորողներն ու նրանց ծնողներն են:

Նախագծի նպատակը՝  բլոգային ընթերցանության միջոցով ինքնակրթության, ընթերցասիրության և ճանաչողության խթանումն է:

Նախագիծը կազմված է երեք փուլից.

Առաջին փուլն իրականացվեց հեռավար ուսուցման առաջին շաբաթվա ընթացքում: Այս փուլում սովորողներին հանձնարարեցի առավել մանրամասն ծանոթանալ ,,Առականի,, պատանեկան ամսագրի նյութերին: Ազատ ընտրությամբ ընթերցեցին, ուսումնասիրեցին  հրապարակված առակները և հանձնարարված առաջադրանքները կատարելու և անհատական բլոգներում  հրապարակելու հնարավորություն ստացան:

Առաջադրանքներ

  • Ուսումնասիրել, ընթերցել «Առականի» պատանեկան ամսագիրը:
  • Կարդալ նախընտրած առակը, ձայնագրել կամ տեսագրել : Խրախուսվում են ընտանեկան ընթերցումները, քննարկումները: 
  • Վերլուծել առակը և վերլուծությունը հրապարակել բլոգում կամ նույնպես ձայնագրել: 
  • Ընթերցած առակի թեմայով հարցադրումներ մշակել, որոնք կարող են ուղղված լինել ընթերցողներին կամ հեղինակ-թարգմանիչներին:

Երկրորդ փուլի / հունվարի 18- 25 /-ի ընթացքում սովորողները ներկայացրին իրենց խմբային, ընտանեկան կամ անհատական աշխատանքները, պատմեցին աշխատանքի ընթացքի, առաջացած դժվարությունների մասին, ներկայացան իրենց հարցադրումներով: Աշխատանքների արդյունքը ներկայացնելու նպատակով, ես սովորողների բլոգային հրապարակումները հավաքագրվել և հրապարակել եմ իմ բլոգի ,,հաշվետվություններ,, բաժնում, ինչպես նաև Դպրոց-պարտեզի ենթակայքում:

Նախագծային աշխատանքների հղումները՝

Նարե ՄելքոնյանԱսեղն ու թելը » ռադիոընթերցում, վերլուծություն. «Ուսուցիչն ու աշակերտները»

Անահիտ ՀովհաննիսյանՉեմպիոնը , առակի վերլուծությունը, աշխատանքի ընթացքի մեկնաբանում

Մանե Բոյախչյան— «Առակ չեմպիոնի մասին» , անհատական ռադիոներկայացում

Հենրիկ Մկրտչյան — «Անողորմ խիղճը»-տեսաներկայացում

Սրբուհի Մաշինյան -«Թռչուններին կերակրելը» առակի վերլուծությունը ինչպես ընտրեցի իմ առակը  «Անժամանակ տեղացած ձյուն»

Վահե Կարմիրշալյան—  «Այրված բրդուճը» վերլուծությունը , աշխատանքի ընթացքի մասին

Դավիթ Հարությունյան— «Դատարկ նավակը» , առակի ընթերցումը , աշխատանքի վերլուծություն

Դավիթ Պետրոսյան / ընտանեկան ընթերցում/ — «Եզոպոսի հյուրասիրությունը», Աշխատանքի վերլուծություն

Լուսինե Թադևոսյան « Ո՞վ է ստեղծել Աստծուն »/առակի ընթերցում, վերլուծություն/ Աշխատանքի ընթացքի ներկայացում  «Գաղտնիք»

Անուշիկ Ոսկանյան «Ամեն ինչ քո ձեռքերում է»

Դավիթ Աբովյան և մայրիկ «Խիզախություն»

Լուսինե Մայիլյան և Ման Բոյախչյան «Ընդոստ սիրտը»

 

Երրորդ փուլ — Փետրվարի առաջին շաբաթվա ընթաքում նախատեսվում է հանդիպում-քննարկում բլոգի հեղինակ-թարգմանիչների և նախագծի հեղինակ՝ Նունե Մովսիսյանի հետ: Հանդիպումը կկազմակերպեն և կլուսաբանեն նախագծի մասնակից սովորողները:

Առաջադրանքը տե՛ս

Անշուշտ, կլինեն սովորողներ, որոնց կոգևորի ավագ ընկերների փորձը և կխթանի յուրաքանչյուրին իր հետաքրքրությունների շրջանակում, գործնականում ստեղծագործական ունակություններ դրսևորել, ինչպես նաև ինքնուրույն, հետազոտական, թարգմանական նոր նախագծեր իրականացնել:

Ծրագիր

Ողջույնի խոսք, նախագծի ներկայացում— Անահիտ Հովհաննիսյան, Լուսինե Թադևոսյան, Անուշիկ Ոսկանյան, Մանե Բոյախչյան:

Նախագծային աշխատանքների ամփոփում-Նարե Մելքոնյան, Անուշիկ Ոսկանյան

Աշխատանքային փաթեթի ներկայացում-Լուսինե Թադևոսյան

Մանե Բոյախչյան, Լուսինե Մայիլյան— «Ընդոստ սիրտը»

Հենրիկ Մկրտչյան, Արման Մարտիրոսյան ,,Կապիկն ու դանակը,,

Ասուլիս— հարցազրույց ամսագրի հեղինակների հետ:

Առակների ներկայացում-,,Ինձ ոչ ոք չի սիրում,, — Դավիթ Հարությունյան, Սրբուհի Մաշինյան, Ջուլյա Ստեփանյան

Աշխատանքի ընթացքի մեկնաբանում— Անուշիկ Ոսկանյան, Դավիթ Հարությունյան

Կլոր-սեղան հանդիպման լուսաբանում.

Լուսինե Մայիլյան

Մանե Բոյախչյան

 

 

 

 

 

Կիրակնօրյա տեսադարան

10 հունվարի. առցանց ուսուցման կազմակերպում

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ:

Ֆիլմը՝ ըստ Հ. Ք. Անդերսենի համանուն հեքիաթի
Առաջարկում է՝ Միլենա Հարությունյանը. 4.3 դասարան

Առցանց ուսուցման աջադրանքներ

  • Դիտե՛ք ֆիլմը և ձեր տպավորությունները հրապարակե՛ք ենթակայքի ,,Կարծիք,, բաժնում:
  • Ընթերցե՛ք հեքիաթը, ձայնագրե՛ք և անհատական կամ ընտանեկան ռադիոթատրոնի նյութ պատրաստեք:
  • Ինքնուրույն կամ որևէ մեկի /ծնողի, ավագի, դասավանդողի/ օգնությամբ մոնտաժեք, հրապարակեք ձեր աշխատանքը :