Չարենցով Չարենցի քաղաքում

Նախագծի նպատակը` ծանոթացում Եղիշե Չարենցի կյանքին ու ստեղծագործություններին:

Մասնակիցներ` 5-րդ դասարանցիներ:

Քայլեր.

  1. Այցելություն Չարենցի տուն-թանգարան:
  2. Զբոսանք, թափառում Չարենցի քաղաք Երևանով:
  3. Ընթերցում, բաց դաս, հարցազրույցի կազմակերպում Չարենցի արձանի մոտ, շրջակայքում:
  4. Տպավորությունների ու ճամփորդության արդյունքների հրապարակում:

Խնդիրներ` 

  • Ընտրված ստեղծագործությունների բերանացի ուսուցում, ներկայացում, տարածում:
  • Ծանթոթացում Չարենցի կյանքի հետաքրքիր դրվագներին:
  • Համագործակցություն չարենցասերների հետ / տուն-թանգարանի աշխատողներ, քաղաքացիներ, չարենցասերներ:

Բովանդակություն

  • Ես իմ անուշ Հայաստանի
  • Գիտե՞ք, որ գարուն է արդեն
  • Ինչքան աշխարհը սիրես
  • Ռուբայաթներ
  • Ինչքան որ հուր կա իմ սրտում…

Նախագծի արդյուքներ, ամփոփում:

  • Չարենցի տուն-թանգարան այցելության մասին անմիջական, հետաքրքիր պատում գրել կամ տպավորությունները ձայնագրելով ու հարազրույց վարելով` ռադիոնյութ պատրաստել: Աշխատանքները հրապարակել բլոգներում:

Անահիտ Հովհաննիսյան

Մանե Բոյախչյան 

Լուսինե Թադևոսյան

Սրբուհի Մաշինյան

  • Դասարանական կամ անհատական ռադիոնյութերի, տեսանյութերի, ֆոտոշարերի հրապարակում:

 

 

12.03. լրացուցիչ առաջադրանք

Ուսումնական ճամփոդրության մասին տպավորությունները ներկայացնել` ընտրելով  առաջարկված տարբերակներից մեկը.

  • Գրավիչ ու անկեղծ պատում:
  • Համառոտ պատում` նկարաշարի ուղեկցությամբ:
  • Ռադիոնյութի ստեղծում:

Աշխատանքը հրապարակել բլոգներում: 

12.03. լրացուցիչ առաջադրանք

Չարենցի տուն-թանգարան այցելության մասին անմիջական, հետաքրքիր պատում գրել կամ տպավորությունները ձայնագրելով ու հարազրույց վարելով` ռադիոնյութ պատրաստել: Աշխատանքները հրապարակել բլոգներում: