Նախագծային ուսուցման շաբաթ 21-25 մարտի

Նախագծային ուսուցումը 4-րդ դասարաններում

Տիզ տիզ ակլատիզԹեմա` Զատկի ծեսի նախապատրաստում

Արդյունքում` Զատկական խոսող ու զվարճալի ընթերցարաններ

Աշխատանքի թեմաները`

  • Զատկի Ավագ շաբաթ
  • Զատկական ավանդազրույցներ, ծիսական կերպարներ
  • Զատկական ասիկները` մեր մեկնաբանությամբ
  • Զատկի զվարճալի առածանի
  • Զատկախաղեր

Աշխատանքի ուղղությունները`

  • Անհատական, դասարանական տեսանյութերի և ռադիոնյութերի ստեղծում:

Բովանդակությունը և ամփոփումը

Տարբեր տեղեկատվական աղբյուրներից ծանոթանում ենք Ծատկի ծիսական խորհրդին

Զատկի Ավագ շաբաթվա խորհրդին:

Կարդում, մեկնաբանում, նկարազարդում ենք զատկական ավանդազրույցները:

Փոքր Մհերը և Զատիկը-հատված «Սասունցի Դավիթ» էպոսից

Տերտերի լոբին -Մարիա Ավետիսյան 4.2 դասարան

Ակլատիզի յոթերորդ փետուրը -Անահիտ Մկրտչյան 4.2 դասարան

Ակլատիզ օրացույցը— Ասյա Միրզոյան 4.1 դասարան

Ակլատիզ պապը— Միքայել Մարգարյան 4.1 դասարան

Ակլատիզի վերջին երգը— շարժանկար Pivot animator ծրագրով

Զատկական հանելուկներ

Զատկի զվարճալի առածանի -4.1 դասարան

Ծանթանում ենք ծիսական ասիկներին, առածներին: Վերլուծում, առաջարկում, հորինում ենք դրանց ժամանակակից տարբերակները:

Դպրոցի հարակից այգիներում կազմակերպում ենք խմբային զատկախաղեր:

Նախագծի արդյունքում` 

Ստեղծում ենք  ուսումնական, գունեղ, խոսող, զատկական ընթերցարաններ, ծիսական տեսանյութեր:

 

 

 

Նախագծային ուսուցման շաբաթ 21-25 մարտի

Նախագծային ուսուցումը 5-րդ դասարանում

Աշխատանքի ուղղությունները

  • Չարենցյան օրերի ամփոփում
  • Հայկական ժողովրդական հեքիաթների թումանյանական մեկնաբանությունները

Նախագծային աշխատանքներ`

  • Գրական թատրոն

«Կարդում ենք Չարենց և Թումանյան » համագործակցային նախագիծ

Մասնակիցներ` Դպրոց-պարտեզի 5.1 և 5.2 դասարանի սովորողներ

Նախագծի կազմակերպիչներ` Տաթև և Արմինե Աբրահամյաններ

Բովանդակությունը 

  • Թումանյանի քառյակները
  • Չարենցի ռուբայաթները

Մեդիատեխնոլոգիա

«Չարենցով Չարենցի քաղաքում » տեսանյութի ամփոփման և մոնտաժային աշխատանքներ:

Տպավորություններ քաղաքային թափառումներից -ռադիոնյութերի  մոնտաժ, հրապարկում:

Դասարանական թատրոն

  • Անքնություն
  • Մարիոնետ

Բանաստեղծությունների խմբային ընթերցում, բեմադրում, տեսանյութի ստեղծում

Արդյունքում`

Գրական թատրոն-ներկայացում

Ռադիոնախագիծ

«Հայկական ժողովրդական հեքիաթները Թումանյանի մեկնաբանությամբ»

Բովանդակությունը

«Ծտի ոտաց փուշ»

Նախագծային աշխատանքներ

  • Թումանյանը` հեքիաթի մասին
  • Հեքիաթի ռադիոընթերցում
  • «Ծիտը» և «Ծտի ոտաց փուշ» հեքիաթների ռադիովերլուծություն

Նախատեսվում են նաև լեզվական վերլուծական աշխատանքներ` հեքիաթի մեզ հասկանալի բառերի բարբառային տարբերակների շուրջ:

Արդյունքում` ռադիոհաղորդումների շարք

Նախագիծը շարունակելի է