27․04 գործնական աշխատանք

Նախադասությունները լրացրո՛ւ՝ հարցերի փոխարեն գրելով դրական և ժխտական օժանդակ բայեր։

Ա․ ի՞նչ արեց

Ծառը (օրորվել )․․․․․ քամուց։

Գետակը (վարարել)։

Անձրևը (վարարել)։

Բ․ ի՞նչ է անում

Մայր բադը (լողացնել) իր ձագուկներին։

Մեղեդին (հնչել)  ։

Երկինքը (գոռգոռալ)։

Գ․ ի՞նչ եղան

Խոտերը (կանաչել)։

Տերևները (թափվել) քամու շնչից։

Դ․ Ի՞նչ չի անում

Անձրևը (դադարել)։

Արևը ձմռանը բավարար (ջերմացնել)։

Կրակը (մարել)։

Ե․ ի՞նչ չի անելու

Զանգը (հնչել)։

Հորդառատ անձրևը (դադարել)։

Եղանական այսօր (պարզվել)։

Տրված գոյականները դարձրո՛ւ բայեր և ածականներ։ 

վազք, կրակ, անձրև, ծաղիկ, լույս, մեղմություն, հավատ, բժիշկ, տունկ, հարված, ջուր, ներկ, գանձ, ընկեր, երգ։

 

 

 

Արջաորս

Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում: Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստը արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է: Մի լուսնյակ գիշեր է: Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գըվգըվում են:

Մին էլ Ավագը թե՝ «Ա՜յ տղա, էն ո՞վ է, հրե մի մարդ է գալի վերի կռնիցը»:

Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ, մի մարդ է գալի վերևիցը: Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս` խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի: Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ է: Շարունակել կարդալ

Ահմադը

Ա

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ։ Շարունակել կարդալ

Աղայան և Թումանյան նախագծերի ամփոփում

Հարցեր դաս-վիկտորիանյի համար. մաս առաջին

  1. Նշի’ր, թե ո՞ր թվականին , որտեղ են ծնվել Ղ. Աղայանն ու Հ. Թումանյանը: Գտիր, թե քանի տարի էր նրանց տարիքային տարբերությունը:
  2. Ովքե՞ր են եղել նրանց ծնողները և ինչով են զբաղվել:
  3. Ինչպե՞ս է կոչվել Թումանյանի հիմնադրած գրական խմբակը և ովքեր էին դրա անդամները:
  4. Ինչպե՞ս էին կոչվում այդ խմբակի անդամները:
  5. Բացի գրականությունից, ուրիշ ի՞նչ գործուենությամբ են զբաղվել Աղայանն ու Թումանյանը:
  6. Նշի’ր նրանց ամենահայտնի ստեղծագործությունները: 
  7. Նրանցից ո՞ր մեկին են պատկանում Ամենայն հայոց բանաստեղծի տիտղոսը: Ինչո՞ւ : 
  8. Նշի’ր մի քանի ընդհանրություն Աղայանի և Թումանյանի միջև:
  9. Քանի զավակ են ունեցել, ինչպիսի՞ հայր են եղել:
  10. Պատմի’ր մի քանի նշանակալի դեպք նրանց կյանքից:
  11. Քանի՞ տարեկանում են վախճանվել, որտե՞ղ:

22.04 Այսօր Երկրի օրն է

Առաջադրանք

Ընտրի’ր տրված վերնագրերից մեկը և գեղեցիկ ու ամբողջական պատում կամ ուղերձ գրի’ր: Չմոռանա’ս աշխատանքդ հրապարակել քո բլոգում: 

«Ես իմ բաժին երկինքն եմ պահում»

«Նամակ Երկիր մոլորակի բնակիչներին»

Աշխատանքի ներկայացման պահանջները.

  • Ռադիոընթերցում
  • Տեսապատում
  • Գրավոր պատում

 

Մեդիաստուգում 22.04

Պարզ համառոտ նախադասություններն ընդարձակիր հարց պահանջող լրացումներով:

(Ինչպիսի՞ )

…………..  ,  …………..  արծիվը ճախրում է:

………… , …………… , մեքենան սլանում է:

………… , ………….. , աքաղաղը կանչում է:

…………. , …………. , ծերուկը վարում է հողը:

(Ինչի՞ և ինչպե՞ս)

…………  , ………… , զանգը հնչեց:

……….. , ………… , ջրերը ալեկոծվում է:

………  , ………..  ,տերևները թափվեցին:

……..  , …………. , կաթիլները շողշողում են:

Ուղղակի խոսքով արտահայտված նախադասությունները դարձրո’ւ անուղղակի:

-Կապույը իմ նախընտրած գույնն է,-ասաց աղջիկը:

-Ես մորի շատ եմ սիրում,-ասաց արջը:

— Իսկ ես գազար եմ սիրում,-ասաց նապաստակը:

— Մայրի’կ,- ասաց տղան,- ես քեզ շա~տ եմ սիրում:

Կետադրի’ր տրված նախադասությունները:

Ջան ինչ գեղեցիկ ծաղիկ է

Մեծ գոլն ընկավ ձնհալն ընկավ հողը շնչեց զեփյուռն եկավ

Սառցի ներքև քնած ես դեռ

Դուրս եկեք դուրս շուտ դեպի լույս

Ընդգծի’ր կոչականները:

Արև՛-արև՛, ե՜կ, ե՜կ,

Զիզի քարին վե՜ր եկ:

Անցիր սև ամպ դու իմ սրտից.

Բացվի’ր, երկինք կապուտակ.

Տխուր, խավար թուխպի միջից

Ցոլա գարնան արեգակ:

Բացատրի’ր առածի իմաստը:

Արևն ամպի տակ չի մնա:

Ուրբաթ ամպեց, շաբաթ պարզեց:

 

Օրվա բացահայտումը

Իմաստությունը` իմաստ ունեցող բաները, իմաստ չունցող բաներից տարբերելու մեջ է: Իմաստությունը ճշմարտություն է, որը կյանքի ընթացքում ես բացահայտում:

Ընկեր Արմինե և 5.2 դասարանի սովորողներ:

Առաջադրանքների փաթեթ. Մանուկ-Խան

  • Կարդա’ ավանդությունը, դուրս գրի’ր ստեղծագործության գաղափարը արտահայտող մտքերը «բանալի և կողպեք» մեթոդով:
  • Բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու դարձվածքները:
  • Առանձնացրո’ւ բարբառային բառերը և դիտարկի’ր:
  • Ընդգծված բառերը փոխարինի’ր դրանց հոմանիշներով:
  • Վերլուծի’ր ընդգծված տողերը և վերլուծությունդ հրապարակի’ր քո բլոգում:
  • Դուրս գրի’ր Մանուկ-խանի հնարամտությունը բնորոշող հատվածները:
  • Արդարացրո’ւ և մեղադրի’ր իշատերին:
  • Մանրամասն նկարագրի’ր այն փողոցը, որտեղ տեղի ունեցավ միջադեպը:
  • Բնութագրի’ր թագավորին` նրա դատավճիռը վերլուծելով: