Հունիսի 13-17 . բանգլադեշյան ամառային պլեներ

Ստուգատեսային-պլեներային շաբաթը անչափ տպավորիչ էր ու հագեցած։ Ես՝ իմ հինգերորդ դասարանի սովորողների մի խմբի հետ, մշակութային ու գունեղ շաբաթ վայելեցի։ Թատերական փառատոնին նախապատրաստվելու նպատակով, մենք ամեն առավոտ հանդիպում էինք Մայր դպրոցի մարզադաշտում կամ Մարմարյա սրահում։ Մասնակցում էինք միասնական պարապմունքներին ու քայլում դեպի Գեղարվեստի դպրոց։ Չարենցյան ընթերցումների նախապատրաստության ողջ ընթացքում մենք տարբեր հանդիպումների ու նախաձեռնությունների մասնակից դարձանք։ Բանգլադեշյան բացօթյա  թատերական պլեներները, համերգային ծրագրերը, կլոր-սեղաններն ու  վարպետության դասերը առավել գրավիչ ու ուսումնական էին դարձրել մեր ճամբարային առօրյան։ 

Մեր՝ Չարենցասերներիս ջոկատը առաջնորդվում էր հետևյալ աշխատանքային օրակարգով։

Օրվա վերջում, երբ կրթահամալիրի կայքում հրապարակվում  էր  հաջորդ օրվա պլեներային-ստուգատեսային օրվա ժամանակացույցը, խմբի անդամներով առցանց քննարկում էինք հաջորդ օրվա խնդիրները, մեր անելիքները ու պլանավորում նաև պլեներ-պարապմունքների մասնակցության ժամանակացույցը։ Ստորև կներկայացնեմ, թե հունիսի 13-17-ը որ պլեներներին և վարպետության բաց դասերին ենք մասնակցել։

Վարպետության դասեր

«Թարգմանական գործը մեր օրերում». հանդիպում թարգմանչուհի Ալվարդ Ջիվանյանի հետ։

Տիկնիկագործության և տիկնիկավարության կանոնները․ հանդիպումը վարում էր Շուշիի Երեք խնձոր թատերախումբը։

Պլաստիլինե տիկնիկների պատրաստում․ վարպետության դաս ձևավորող՝ Լևոն Աբրահամյանի հետ։

«Անտիվիրուս Կոմիտաս» նախագիծը վրաստանյան գործընկերների հետ: Երգուսուցում: Մերի Առաքելյան, Տաթև Ստեփանյան, Ռինա Շագինյան։

Միասին դիտել, քննարկել ենք թատերական ստուգատեսին ներկայացված հետևյալ ներկայացումները

Պոչատ աղվեսը Շուշիի Երեք խնձոր թատերախումբ։

Հ. Թումանյան «Սուտլիկ որսկանը», Արմինե Մնացականյան և ընկերներ

  Հ. Թումանյան «Ծիտը». Սրբուհի Ներսիսյան և ընկերներ

«Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ». Գոհար Բալջյան և ընկերներ

Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ․  Արթիկի մշակույթի կենտրոնի Մանկական օրինակելի թատրոնը Մայր դպրոցի, մեդիասրահում  

Ներկա ենք գտնվել նշված համերգներին

Արևային ջազ․ Սվետա Ճաղարյան և ընկերներ

Լրացուցիչ կրթության համերգ. կիթառի՝ Տաթև Աղաջանյան և ընկերներ, ջութակ՝ Լիլիթ Գրիգորյան և ընկերներ։

Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասավանդողների և սովորողների համերգին։

Հունսի 17-ին մասնակցել ենք թատերական ստուգատեսին․ Գեղարվեստի էստրադա։

Չարենցի խոսքով,  մտքով, երաժշտությամբ, ոգով․․․ 

Շաբաթն ամփոփում են մասնակից սովորողները

Կարդա՛ Մանե Բոյախչյանի բլոգում

Լուսինե Թադևոսյանի բլոգում

Շաբաթվա ամփոփումը՝ տեսապատումով

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s