Ապրում ու ստեղծում ենք միասին

Մարտի 22-ին կայացավ Արևմտյան դպրոց-պարտեզի նոր ընթերցասրահ-լաբորատաորիայի բացումը։ Ընթերցասրահ-լաբորատորիա ունենալու միտքը ժամանակի ընթացքում հասունացավ։ Մեր ընդարձակ, լուսավոր ու դպրոց-պարտեզի արևելյան թևում տեղավորված անաղմուկ սրահը նոր լուծումներ, ուսումնական աշխատանքի համար առավել գրավիչ միջավայր ստեղծելու  նախաձեռնություն էր պահանջում։

Ընթերցասրահ-լաբորատորիան նախագծելու գաղափարը հասունացավ հունվարյան ստուգատեսային ճամբարի օրերին։ Ես իմ ջոկատի սովորողների հետ վճռեցի հետևողականորեն, քայլ առ քայլ իրականացնել այս նախագիծը։ 

Ճամբարի օրերին մենք տարբեր նախագծերի ու ճամփորդությունների էինք մասնակցում, սակայն մեր գլխավոր գործը, ընթերցասրահի ձևավորմանն էր ուղղված։ Մենք ամեն օր ներկայացնում, լուսաբանում էինք աշխատանքի ընթացքը։ Ահա՛ այդ մասին պատմող ռադիոնյութը։

Մեր աշխատանքային նախագիծը շարունակ ընդլայնվում էր՝ նորանոր մասնակիցներ ընդգրկելով։ Ուրախալին այն է, որ լաբորատորիայի նախագծման և ձևավորման բոլոր փուլերում ակտիվ մասնակցություն ունեցան ո՛չ միայն դասավանդողները, այլև սովորողներն ու նրանց ծնողները։

Այս նախագծի իրականացումը նոր ծանոթությունների, համագործակցության և նոր ծրագրերի յուրացման հնարավորություն տվեց։ Ճամբարի ընթացքում ծանոթացանք կրթահամալիրի տեխնոլոգ-ձևավորող՝ Կարինե Մացակյանի հետ, ով երկու վարպետության դաս իրականացրեց ճամբարականների հետ՝ փոխանցելով միջավայրի նախագծման ու ձևավորման ծրագրային մի շարք հմտություններ։

 Առանց մեր դպրոցի սիրելի տեխնոլոգ՝ ընկեր Զառայի, գործն իհարկե՛ գլուխ չէր գա։ Նա էլ իր ջոկատի ճամբարականների ու օգնական ընկեր Քրիստինեի հետ միացավ մեզ ու սկսեցինք միջավայրի ձևավորումը։ Սովորողների հետ ստացան անհրաժեշտ երանգի ներկանյութը, ծանոթացան ներկելու հմտություններին։ Մեր ծրագրի ղեկավար ընկեր Տաթևն էլ անմասն չմնաց այս աշխատանքից․․․ Միասնական ուժերով ներկեցինք սենյակի խոռոչները, ջեռակները։ Ընկեր Էդմոնի օգնությամբ ազատեցինք սենյակը ավելորդ իրերից, կարի ու ձևի մասնագետներ՝ Մերի Խանջյանի և Թերեզա Թումանյանի օգնությամբ էլ չափեցինք, ձևեցինք վարագույրները։

Ֆոտոշար

Շարունակելի․․․

Մեր նոր ընթերցասրահի բացումը

 

Երգեհոնային երաժշտության ունկնդրում

 

Մարտի 24-ին, մեր գարնանային շաբաթը առանձնահատուկ ու գեղեցիկ ընթացք ստացավ։ <<Մեր հայտնի ժամանակակիցները>> համագործակցային նախագծի շրջանակներում, այս անգամ էլ այցելեցինք Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն՝ երգեհոնային երաժշտություն ունկնդրելու և երգոհանարուհի՝ Թերեզա Ոսկանյանի հետ ծանոթանալու նպատակով։

Մի խումբ երաժշտասեր սովորողների և ծնողների հետ մասնակցեցինք երկար սպասված համերգին։ Խաղաղ ու անշտապ քայլքով, գարնանային ծառերը ֆոտոնկարելով, գարնան ծաղկունքը վայելելով, նշված ժամին հանդիպեցինք Կոմիատսի անվան Կամերային երաժշտության տան բակում։

Համերգը նվիրված էր Բախի 330 ամյակին։ Ափսոսանքով արձահանգրեցինք, որ դահլիճը կիսադատարկ էր։ Այսպիսի՜ համերգ՝ կիսադատարկ դահլիճով․․․

Դրսում շառաչում էր գարնանային խենթ ու անսպասելի քամին, իսկ մեզ` գնահատող ունկնդիրներիս, երգեհոնի կախարդիչ հնչյունները կլանել, վեր էին տարել․․․

Համերգի ողջ ընթացքում տարբեր կտորներ էի նկարահանում ու շարունակ հիանում իմ կրտսեր բարեկիրթ ունկնդիրներով։

Տոկատտ և ֆուգա ռե-մինոր

Կատարող՝ Աննա Բակունց

Ֆանտազիա և ֆուգա դո-մինոր

Կատարող՝ Կարինե Հովհաննիսյան

Մեկ ժամ, տասնհինգ րոպե տևած համերգը խաղաղ, ընկղմված, մեկ շնչով լսելուց հետո էլ շտապեցինք բեմ՝ երգեհոնը մոտիկից տեսնելու, ուսումնասիրելու և երգեհոնահարուհուն հարցեր տալու նպատակով։ Իհարկե՛  հարցազրույցի նախաձեռնությունն իր ձեռքը վերցրած հետաքրքրասեր Դավիթը, հերթ չէր տալիս իր ավագ ընկերներին, սակայն, կարծում եմ, ներկա գտնվողներից յուրաքանչյուրը ստացավ իրեն հետաքրքրող հարցի պատասխանը։ Ուրախալի էր, որ դահլիճում գտնվողները հետաքրքրվում, երգեհոնահար կատարողները գովասանքի ու հիացումի խոսքեր էին ասում կրթահամալիրի հասցեին՝ այսպիսի կիրթ ունկնդիրներ դաստիարակելու, երաժշտական կրթությունը հետևողականորեն խրախուսելու, ճանաչողական նման նախագծեր իրականացնելու համար։

Շնորհակալ ենք մեր երաժշտության դասվանդող՝ Նարինե Դավթյանին, այս հանդիպումը նախաձեռնելու, խնամքով ու սրտացավ կազմակերպելու համար։ Այս անգամ նա հեռավար էր մասնակցում համերգին, քանի որ Սոնա Փափազյանի ու սովորողների մի խմբի հետ, ճանաչողական այցով գտնվում էր Գյումրիում։

Մեր հանդիպումները շարունականան են լինելու և վստահ եմ, որ հաջորդ անգամ ավելի մեծ  թվով սեբաստացիներ կմասնակցեն համերգ-ունկնդրությանը։

Հաջորդ համերգը նախատեսվում է ապրիլի 27-ին։ Հուսանք, որ այս անգամ Կամերային երաժշտության տան դահլիճը լեցուն կլինի բարձրակարգ երաժշտությունը գնահատող տարատարիք ունկնդիրներով։

Դասավանդողի անհատական աշխատաժամանակ․ 26-30 մարտի

20170722_18324426 մարտի

09։00-09։30 Առավոտյան պարապմունք

09։30-10։15-Երաժշտական պարապմունք Մայր դպրոցում

10։00-11։00 -Պարտիզապուրակային աշխատանքներ սովորողների հետ, Արևմտյան դպրոց-պարտեզում, Քոլեջի սարալանջում- Ծաղկատունկ, միջավայրի խնամք։

11։00-12։00- <<Ուսումնական գարուն>> նախագծեր 

12։00-12։30-Ընդմիջում

12։30-13։30 Ընթերցողական նախագծեր

13։30-14։30 Հեծանվային պարապմունքներ

27 Մարտի 

09։00-09։30 Առավոտյան պարապմունք

09։30-10։15-Երաժշտական պարապմունք Մայր դպրոցում

10։00-11։00 -Պարտիզապուրակային աշխատանքներ սովրողների հետ, Արևմտյան դպրոց-պարտեզում, Քոլեջի սարալանջում- Ծաղկատունկ, միջավայրի խնամք։

12։00-12։30-Ընդմիջում

12։30-13։00 <,Ուսումնական գարուն>> առցանց նախագծեր

14։30-15։15- Գրական ակումբ

15։30-16։30 Մասնաժողովի նիստ

28 մարտի

09։00-09։30 Առավոտյան պարապմունք

09։30-10։15-Երաժշտական պարապմունք Մայր դպրոցում

10-30-11։30 — Պարտիզապուրակային աշխատանքներ սովորղների հետ, Արևմտյան դպրոց-պարտեզում, Քոլեջի սարալանջում- Ծաղկատունկ, միջավայրի խնամք։

12։00-12։30-Ընդմիջում

14։00-15։00 Կիթառի պարապմունք երաժշտական դպրոցում

15։15-16։00- Մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա սեմինարներ

29 մարտի

09։00-09։15 Առավոտյան պարապմունք

09։15-11։00 -Պարտիզապուրակային աշխատանքներ սովորղների հետ, Արևմտյան դպրոց-պարտեզում, Քոլեջի սարալանջում- Ծաղկատունկ, միջավայրի խնամք։ 

11։00-12։00- Ընթերցողական նախագծեր

12։00-12։30 Ընդմիջում

12։30-13։30 Հեծանվային պարապմունքներ

30 մարտի

09։00-09։15 Առավոտյան պարապմունք

09։15-11։00 -Պարտիզապուրակային աշխատանքներ սովորողների հետ, Արևմտյան դպրոց-պարտեզում, Քոլեջի սարալանջում- Ծաղկատունկ, միջավայրի խնամք։ 

11։00-12։00- Ընթերցողական նախագծեր

12։00-12։30 Ընդմիջում

12։30-13։30 Հեծանվային պարապմունքներ

14։00-15։00 Կիթառի պարապմունք

15։15-16։00 Մեդիաուրբաթ-համերգ

 

 

 

Կարդում ենք Չարենց

Աստղիկ Հակոբյան․-5․2 դասարան

<< Հնչում են օրերը, կանչում են․․․>>

Ֆելիքս Մելքոնյան-5-1 դասարան

<<Գիտե՞ք, որ գարուն է արդեն․․․>>

 

<<Ես իմ անուշ Հայաստանի>> Կարդում է՝ Գրիգոր Հարությունյանը․ 4․2 դասարան

<<Ձոն Հոկտեմբերիկի>> Իռեն Կարապետյան․ 5․2 դասարան

https://soundcloud.com/user-590673605/gxosidhckpou

Լուիզա Եղիազարյան-5․2 դասարան

<<Ինչքան աշխարհը սիրես․․․>>

<<Ես իմ անուշ Հայաստանի>>

Տիգրան Մարջանյան-5․2դասարան

<<Անքնություն>>-ընտանեկան ընթերցումներ

Արև Սուքիասյան-5․1 դասարան

Էլեն Հովհաննիսյան -5․1 դասարան

Մարտի 19-23․ նախագծային ուսուցման շաբաթ

cropped-img_2136.jpgՄասնակիներ՝ 4-5-րդ դասարանցիներից կազմված ջոկատ

Հետաքրքրասեր, ճամփորդող ընթերցողների ջոկատ

Նպատակը՝ <<Կարդում ենք>> նախագծի ամփոփում, տարածում, ներկայացում։ 

Խնդիրները՝

  • Ճանաչողության ընդլայնում
  • Ինքնարտահայտման կարողությունների դրսևորում
  • Ինքուրույնության, ստեղծականության ցուցադրություն
  • Ընթերցասիրության խթանում
  • Միջավայրի խնամք

Բովանդակություն

  • Քաղաքային թափառումներ, ընթերցումներ /կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց/, ֆոտոպլեներներ / երևանյան ծաղկած ծառեր /
  • Ընթերցասրահի նորամուտ-բացման նախապատրաստություններ
  • Բացօթյա ընթերցումներով, երգերով ուղեկցվող ծիսական ծառատունկ-ծաղկատունկ  /Ջանգյուլումի նախապատրաստություն/

 

Բոլորը քեզ

Ինչքան որ հուր կա իմ սրտում—բոլորը քեզ,
Ինչքան կրակ ու վառ խնդում—բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,—բոլո՜րը քեզ…

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Ձոն հոկտեմբերիկի

Եղիշե Չարենց

Արև՛ ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ փամփլիկ թաթիկներում,
Քո Խատուտիկ աչիկներում: —
Քո խատուտիկ աչիկներով
Պիտի նայե՛ս մի օր հեռուն,
Դրո՛շ պիտի պահես մի օր
Քո ամրացած ձեռիկներում, —
Ու չմարող իմ երգերով
Պիտի գնաս դեպի գրոհ:

Ձոն մայրիկիս

d5b4d5a1d5b5d680d5abd5afՄայրիկների գարնանային տոնը շնորհավորում են 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները։ 

Քեթրին Եփրեմյան-4․2

Հայկ Նահապետյան-5․1 

Տիգրան Մարջանյան 5․2

Իռեն Կարապետյան 5․2

Անահիտ Թովմասյան 4․2

Շուշաննա Կարապետյան 4․2

Սոնա Շահսուվարյան 4․2

Աշոտ Մարկոսյան-4․2

Արև Սուքիասյան-5․1

Էլեն Հովհաննիսյան-5․1

Աստղիկ Հակոբյան-5․2

Իռեն, Աստղիկ, Սեդա-տեսանյութ

 

Չարենցով Չարենցի քաղաքում

20170602_123130

Նախագծի նպատակը` ծանոթացում Եղիշե Չարենցի ստեղծագործություններին և կյանքի հետաքրքիր դրվագներին:

Մասնակիցներ` 4-րդ, 5-րդ դասարանցիներ:

Նախագծի տևողությունը՝ մարտի 12-23-ը։

Քայլեր.

  1. Բացօթյա ընթերցումներ
  2. Ընտանեկան ընթերցումներ
  3. Այցելություն Չարենցի տուն-թանգարան:
  4. Զբոսանք, թափառում Չարենցի քաղաք Երևանով:
  5.  Տպավորությունների ու ճամփորդության արդյունքների հրապարակում:

Խնդիրներ` 

  • Ընտրված ստեղծագործությունների բերանացի ուսուցում, ներկայացում, տարածում:
  • Ծանթոթացում Չարենցի կյանքի հետաքրքիր դրվագներին:
  • Այցելություն Չարենցի տուն-թանգարան

12- մարտի

Չարենցյան ընթերցումներ․ նախատապտրաստություն տոնական քայլերթին

13 մարտի

  • Այցելություն Չարենցի տուն-թանգարան
  • Զբոսանք-ընթերցումներ քաղաքում, չարենցյան թռուցիկների տարածում

Մասնակիցներ՝

  1. Աստղիկ Հակոբյան
  2. Իռեն կարապետյան
  3. Սեդա Հովհաննիսյան
  4. Լուիզա Եղիազարյան
  5. Հայկ Ղազարյան
  6. Արև Սուքիասյան
  7. Անժելինա Սիմոնյան
  8. Լուսինե Գյուլզադյան
  9. Էլեն Հովհաննիսյան
  10. Ինեսսա Մկրտչյան

Բովանդակություն

Նախագծի արդյունքներ, ամփոփում:

  • <<Կարդում ենք Չարենց>>-տեսապատում, անհատական, խմբային ռադիոընթերցումներ
  • Անհատական, խմբային ռադիո-տեսապատումներ
  • Վերլուծություններ
  • Չարենցաբառարանների ստեղծում
  • Թեստային առաջադրանքների կազմում