5. 1 դասարան
5 ապրիլի
երկուշաբթի
Կատարել առաջադրանքները․ աղբյուրը՝ Գործանական քերականություն 5
Գոյականի տեսակները
179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:
Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):
18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:
181. Բացատրի´ր, թե —ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:
Մովսես Խորենացին գիր է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:
182. Բացատրի՛ր, թե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել:
Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է:
Աշոտ Երկաթի մասին նոր գիրք եմ ուզում կարդալ:
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը ոչ մի անգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է:
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը:
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին աշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն:
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների հովտում, հին Եգիպտոսի ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ թանգարան է պահպանվել:
183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:
Նրա պապը .ասունցի էր ու շատ էր պատմում .սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել .ասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը .ոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի .ոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է .ղնձե քաղաքը:
Գտածը .ղնձե մատանի էր:
Կիրակոս .անձակեցու պատմության մեջ հանդիպում է .ղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ .անձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական .անձասար էր:
Պետրոս .ռաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն .ռաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր .ակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:
06 ապրիլի
երեքշաբթի
Դասարանում
Ընթերցում, քննարկում ենք Վարուժանի <<Հունձք կը ժողվեմ>> բանաստեղծությունը։
Տանը
Կարդա՛լ բանաստեղծության տրված հատվածը՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։
Հունձք կը ժողվեմ…
Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:
Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:
Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:
Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ:
07 ապրիլի
չորեքշաբթի
Տանը
Անգիր սովորել <,Հունձք կը ժողվեմ>> բանաստեղծության նշված հատվածը։
Կատարել առաջադրանքները։
194. Տեքստերի եզակի գոյականները հոգնակի դարձրո՛ւ: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:
Ա. Կատվի պատմությունն արտասովոր է: Մարդը կատվին մեկ աստվածացրել ու պաշտել է, մեկ վհուկ համարել ու խուսափել: Երբեմն էլ կատվի միջոցով իր ապագան է զուշսւկել:
Կատուն ապրում է մարդու կողքին, հաճախ հավատարիմ ծառայում է մարդուն, բայց առաջվա պես անկախ ու նույնիսկ կիսավայրենի է մնում: Ի տարբերություն ուրիշ ընտանի կենդանու՝ կատուն մարդու համար խորհրդավոր ու անճանաչելի է մնում, իր գաղտնիքը «չի բացում»:
Բ. Մոտ հարյուր տարի առաջ Օդեսայում փիղը փախավ կրկեսից: Տերն ինչ արեց, չարեց, նա էլ կրկես չվերադարձավ:
195. Երկու տեքստերում էլ հոգնակի գոյականները եզակի դարձրո՛ւ և դրան համապատասխան փոփոխություններ արա՛: Այդ փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:
Ա. Երկրի վրա մարդկանց կյանքն ամուր կապված է կենդանիների հետ: Բայց մարդիկ ու կենդանիները միշտ նույն ձևերով չեն հարաբերվել: Սկզբում կենդանիները մարդկանց ուտելիք ու հագուստ են տվել: Նրանք սարսափ են ներշնչել կամ ուրախություն են պարգևել մարդկանց: Մարդիկ էլ նրանց առաջ խոնարհվել ու պաշտել են նրանց: Հետո աստվածացված կենդանիներին փոխարինել են աշխատավոր կենդանիները:
Բ. Հետաքրքրասեր մարդիկ ճամփորդում էին Աֆրիկայով և ուսումնասիրում այնտեղի կենդանիներին ու թռչուններին: Հետո նրանք իրենց հետ հայրենիք բերեցին նաև աֆրիկացիների շատ գլխարկներ: Այդ գլխարկները գարդարող փետուրների մեջ գիտնականները նկատեցին այնպիսիները, որոնք գիտությանը հայտնի թռչուններին չէին պատկանում:
08 ապրիլի
հինգշաբթի
Տանը
Նախապատրաստվում ենք ուրբաթյան առավոտյան ժամերգությանը։
Գեղեցիկ, արտահայտիչ ընթերցել Նոր Կտակարանից ընտրված նշված հատվածները։
Պտղից է ճանաչվում ծառը
«Որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա, և դարձյալ՝ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա, որովհետև յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում: Փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուց՝ խաղող: Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը՝ չարն է բխեցնում. որովհետև սրտի ավելցուկից է, որ խոսում է նրա բերանը» (Ղուկ. 6:43-45):
Լեռան քարոզը սկսվում է 9 երանիներով
2. Երանի՜ սգաւորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
3. Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
4. Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
5. Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:
6. Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետևնրանք Աստծուն պիտի տեսնեն:
7. Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն:
8. Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
9. Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել (Մատթեոս 5:3-12)
Ծանոթագրություն
Այսպես է կոչվում Քրիստոսի ընդարձակ քարոզներից մեկը, որը զետեղված է Մատթեոսի Ավետարանի 5-7-րդ գլուխներում: Քարոզի անունը պայմանավորված է նրանով, որ Հիսուսն այն խոսեց լեռան վրա: Նա այնտեղ բարձրացավ՝ տեսնելով, որ Իր հրաշագործությունների համբավից մեծաթիվ բազմություն է հավաքվել: Լեռ բարձրանալով և նստելով այնտեղ՝ Տերը կարծես հեռացավ Իրենից նոր հրաշքներ ակնկալող ժողովրդից, որով, սակայն, անխոս ուսուցանեց, որ սքանչելի բժշկություններից և նշաններից բացի պետք է փնտրել ավելին՝ Աստծո խոսքը, ճշմարտությունը, որին կարելի է մերձենալ՝ երկրային հարթությունից վեր՝ դեպի երկնային բարձունքը ելնելով: Եվ ովքեր Հիսուսի ետևից լեռ բարձրացան և մոտեցան Նրան, ականջալուր եղան այս սքանչելի քարոզին, որը Նրա հրաշագործություններից ոչ պակաս հիացրեց բոլորին: 1. Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: 09 ապրիլի
ուրբաթ
Կարդա՛լ Ղ․ Աղայանի <<Մանուկ խան>> ավանդությունը։
Տանը
Կատարել առաջադրանքները։
- Բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու դարձվածքները:
- Առանձնացրո’ւ բարբառային բառերը և դիտարկի’ր:
- Ընդգծված բառերը փոխարինի’ր դրանց հոմանիշներով:
- Վերլուծի’ր ընդգծված տողերը և վերլուծությունդ հրապարակի’ր քո բլոգում:
- Դուրս գրի’ր Մանուկ-խանի հնարամտությունը բնորոշող հատվածները:
- Արդարացրո’ւ և մեղադրի’ր իշատերին:
- Մանրամասն նկարագրի’ր այն փողոցը, որտեղ տեղի ունեցավ միջադեպը:
- Բնութագրի’ր թագավորին` նրա դատավճիռը վերլուծելով: