Համագործակցային ընթերցողական նախագիծ

Նախագիծն իրականացվում է Բագարանի Միջնակարգ դպրոցի դասավանդող Արմինե Ավոյանի և <Արեգակ> ընթերցասրահի 6-9-րդ դասարանի ընթերցողների նախաձեռնությամբ։

Արմինե Ավոյանի ուսումնաճանաչողական այցելության հղումը՝ այստեղ

Կրթահամալիրում հյուրերի ընդունելության և շրջայցի պատասխանատու՝ Էլյա Սահակյան

Հանդիպման նախապատրաստության ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 04-08-ը։

Նպատակը՝ ընթերցանության ու գրական քննարկումների միջոցով կրթական կամուրջների հաստատում

Խնդիրները՝

Համագործակցություն այլ դպրոցների մայրենի լեզվի դասավանդողների ու սովորողների հետ

Ընթերցասիրության խթանում

Բառապաշարի հարստացում

Բանավոր խոսքի զարգացում

Վերլուծական և քննադատական մտածողության զարգացում

Գեղարվեստական ստեղծագործության սյուժեի շուրջ դատողություններ անելու , կարևոր մտքերը առանձնացնելու և մեկնաբանելու կարողությունների զարգացում

Գեղարվեստական խոսքի արժևորում, գրական ճաշակի հարստացում

Գրական քննարկումների և կինոդիտումների կազմակերպում

Նախագծի մասնակիցներ՝

Մայրենի լեզվի դասավանդողներ, 4-9-րդ դասարանների ընթերցասերներ, հյուրեր։

Բովանդակություն

Քննարկում ենք Ռոալդ Դալի <Մաթիլդան> վեպը և տարբեր թվականների էկրանավորումները։

<Մաթիլդան> -1996 թ․ ռեժիսոր՝ Դենի Դե Վիտո

<Մաթիլդան>-2022թ․ ռեժիսոր՝ Մեթյու Ուորչաս

Կրթահամալիրի հյուրերն այս անգամ Բագարանի Միջնակարգ դպրոցի ընթերցասեր սովորողներն են, իրենց մայրենի լեզվի դասավանդող Արմինե Ավոյանի ուղեկցությամբ։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է փոքրիկ շրջայց Մայր դպրոցի գրադարանում, ստեղծագործության հատվածի բեմադրություն և գրական քննարկման կազմակերպում։

Նախապատրաստական աշխատանքներ

Քայլ առաջին

Շաբաթվա ընթացքում կրթահամալիրի 4-9-րդ դասարաններում դասավանդող մայրենի լեզվի ուսուցիչները կառանձնացնեն այն սովորողներին, ովքեր ընթերցել են ստեղծագործությունը և կարող են հանդես գալ գրավոր կամ բանավոր վերլուծությամբ։

Քայլ երկրորդ

Շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն նաև կինոդիտում-քննարկումներ։ Քննարկումների արդյունքում կընտրվեն այն սովորողները, ովքեր հանդես կգան ստեղծագործության գաղափարի բազմակողմանի և ամբողջական վերլուծությամբ։

Նկարագրություն

Հանդիպմանը հնարավորություն կունենան մասնակցելու նաև այն ընթերցասերը, ովքեր վեպը չեն կարդացել, բայց դիտել են ստեղծագործության էկրանավորումներից որևէ մեկը։

Հանդիպումը կկայանա դեպտեմբերի 08-ին, ժամը 12:30-ին, Մայր դպրոցի Մեդիադահլիճում։ Ծանոթությունից հետո, բագարանցի սովորողները կբեմադրեն ստեղծագործությունից մի հատված։ Այնուհետև հանդիպման մասնակիցներին կառաջարկենք բաժանվել երեք խմբի՝

Առաջին խմբում կընդգրկվեն այն սովորողները, ովքեր դիտել են ստեղծագործության էկրանավորումները կամ դրանցից որևէ մեկը։

Երկրորդ խմբում կընդգրկվեն այն սովորողները, ովքեր ընթերցել են վեպը։

Երրոդ խմբում կընդգրկվեն այն սովորողները, ովքեր և՛ վեպն են ընթերցել, և՛ ֆիլմն են դիտել։

Այնուհետև կծավալվի գրական քննարկումը, որի ընթացքում յուրաքանչյուր խումբ կներկայացնի իր դիտարկումները, ամբողջական վերլուծությունը։

Հանդիպումը կամփոփենք միասնական ընթերցմամբ և հյուրասիրությամբ։

Արդյունքում

Նախագծի մասնակից սովորողները, ներկա դասավանդողները կլուսաբանեն հանդիպումը, սովորողներն իրենց բլոգներում կհրապարակեն անհատական վերլուծությունները, կներկայացնեն հանդիպման տպավորությունները։

Մասնակիցների ցուցակ

Դասավանդող՝ Տաթև Աբրահամյան

  1. Անի Համբարձումյան
  2. Աստղիկ Գաբոյան
  3. Ավետ Սարդարյան
  4. Էվա Հարությունյան
  5. Մարի Բեգլարյան
  6. Շուշան  Մանվելյան
  7. Արփի Ղազարյան
  8. Մանվել Դավթյան
  9. Կարոլինա Եսայան
  10. Նարե Սուքիասյան 

Դասավանդող՝ Մարինե Ամիրջանյան

1 Լիկա Պողոսյան

2 Գոհար Թորոսյան

3 Աննա Դանիելյան

4 Մարկ Խաչատրյան

5 Դանիել Ստեփանյան

6 Մհեր Դանիելյան

7 Արթուր Եղինյան

Քրիստինե Շահբազյան

1 Դարեհ Դերբողոսյան

2 Եվա Մարտիրոսյան

3 Մարթա Ղամբարյան

4 Էմիլի Քոչարյան

5 Նարեկ Գրիգորյան

6 Անի Բարսեղյան

7 Միքայել Սադոյան

8 Անուկա Հովհանիսյան

Արևիկ Ներսիսյան

Մարի Մուղդուսյան

Արմեն Հակոբյան

Էլեն Շահվերդյան

Մերի Խաչատրյան

Էվելինա  Հակոբյան

Սյուզաննա Փանդունց

Սաթինե Հովհաննիսյան

Վազգեն Քամալյան

Գրիգոր Ղարաբեկյան

Նատալի Տագեսյան

Արմինե Աբրահամյան

1 Արմեն Ղազարյան

2 Դավիթ Զարգարյան

3. Սոնա Ջաղինյան

4 Նատալի Գանջալյան

5 Նարե Բաբայան

6 Եվա Բուդաղյան

7 Լիզա Մելիքյան

8 Արփի Պողոսյան

Երանուհի Խլղաթյան

Յանա Բաղդասարյան

Մարի Ավդալյան

Լիլիթ Շարոյան

Եվա Հայրապետյան

Ալլա Շարոյանց

Աստղիկ Մեղրունի

Եվա Հայրապետյան

Մարի Հայրապետյան

Նախագծի ամփոփումը՝ հղումով