Ամանորյա աշխատարան

Աշխատանքը նախատեսված է <Ուսումնական ձմեռ> նախագծի ընթացքում աշխատելու համար։

Հետաքրքիր տեղեկություններ Ամանորի մասին

Ինչպե՞ս է առաջացել Ամանոր տոնը

Կաղանդից մինչև Ամանոր

Հայկական ամանորյա խոհանոց

Ամանորյա տարօրինակ սովորույթներ աշխարհի տարբեր երկրներից

Ամանորը աշխարհի տարբեր երկրներում

Հին հայկական Ամանոր

Հայոց Նոր տարին

Ինչպես են տոնում Սուրբ Ծնունդը աշխարհի տարբեր երկրներում

Տոնածառի զարդարումը. հավերժական ավանդույթ.

Լեգենդներ և ավանդույթներ Սուրբ Ծննդյան ծառի մասին

Ստեղծագործական աշխատանքներ․ ստեղծի՛ր քո ամանորյա ամսագիրը

Առաջադրանքները՝ հղումով

Բանաստեղծություններ

Նոր տարվա գիշեր

Կանաչ եղևնին

Նոր տարու հետ նորանալով

Պատմվածքներներ և տեքստային աշխատանքներ

<<Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին>>

<<Սուրբ Ծննդյան ծառը>>

Հեքիաթներ և տեքստայինաշխատանքներ

Կանաչ Եղևնինառաջադրանքների փաթեթ

<<Լուցկիներով աղջիկը>>- առաջադրանքների փաթեթ

<<Սուրբ Ծննդյան հեքիաթ>>— առաջադրանքների փաթեթ

<<Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին>>

<<Լեգենդ մշտադալար եղևնու մասին>>

<<Ցանկությունների ծառը>>

Նամականի, Սուրբ Ծննդյան ուղերձներ

Հոր նամակը՝ դստերը․ <<Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար>>

Չարլի Չապլինի նամակը դստերը՝ Ջերալդինային

Վիլյամ Սարոյան <<Բան ունեմ ասելու>>

Ամանորյա ամսագրեր

Աղբյուրը՝ mocak.am

Նոր տարու հետ նորանալով

Համո Սահյան

Հրաժեշտի ու հանդիպման
Երանելի մի ակնթարթ…
Զրը~նգ զրը~նգ,- ծոր է տալիս
Ժամացույցի զանգը հպարտ:
Սեղանների վրա թողած
Իր օրհնությունն ու իր բարին,
Հարազատի հոժարությամբ
Հեռանում է հոգնած տարին:
Մանուկ տարին իր սպիտակ
Խանձարուրից աչքը բանում,
Ուրախություն, ուրախություն,
Ուրախություն է խոստանում:

Ուրախանանք նոր տարու հետ,-
Նոր տարու հետ նորանալով,
Հին հոգսի հետ մեր քունքերի
Ճերմակն անգամ մոռանալով…
Ուրախանանք նոր տարու հետ,
Նոր տարու հետ նորանալով,
Դալարելով մեր կյանք ապրենք,
Ոչ թե դանդաղ չորանալով

Խաղաղություն մաղթենք հողին,
Մաղթենք` ամեն սար ու ձորում
Բողբոջներին բացվելու բախտ
Եվ ծիլերին հասկավորում:
Սիրողներին մաքուր սիրո
Հավատ մաղթենք մի հաստատուն,
Իմաստունին կորով մաղթենք,
Եվ կտրիճին իմաստություն;
Մերձավորին վստահություն,
Մեծավորին` ներող հոգի,
Բարուն ազատ թևեր մաղթենք
Եվ բարություն ամեն ոքի:

***

Զարկենք թասերն ու դատարկենք
Մեր այս սեղան-սինու կենաց,
Քանի գինին մեզ չի խմել,
Խմենք նաև գինու կենաց…
Մեր սրտերում ուրախության
Կրակն այնպես թող ճարճատի,
Որ էլ հոգսի հետք չմնա
Կնճիռներում մեր ճակատի:
Ուրախանանք Նոր տարու հետ,
Նոր տարու հետ զորանալով,-
Շտկենք սապատն այս աշխարհի
Թեկուզ մի քիչ կորանալով: