11-15 դեկտեմբերի․ աշխատանքային փաթեթ

4-րդ դասարան

Երկուշաբթի

Կատարի՛ր տեքստային առաջադրանքները <Հրաշք ծառը

Կարդա՛ <Ցանկությունների ծառը> հեքիաթը և վերլուծի՛ր։

Երեքշաբթի

Ստեղծագործի՛ր <Եթե ես ցանկությունների ծառ լինեի> վերնագրով։

Կատարի՛ր տեքստային աշխատանքը

Չորեքշաբթի

Պատասխանի՛ր հարցերին և լրացրո՛ւ առարկայական հաշվետվությունը։

Հինգշաբթի

Մասնակցի՛ր մայրենի լեզվի դեկտեմբերյան ֆլեշմոբին։

Կարդա՛ լեգենդը, նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և համառոտ պատմի՛ր։

Ուրբաթ

Բլոգային աշխատանք․ խմբագրում և լրացնում ենք նախագծային աշխատանքները։

Հաշվետվությունների լրամշակում, ամփոփում։

11-15 դեկտեմբերի․ աշխատանքային փաթեթ

Հեռավար ուսուցում

Կարդա՛ <Ցանկությունների ծառը> հեքիաթը։

Կատարի՛ր տեքստային առաջադրանքները <Հրաշք ծառը

Մասնակցի՛ր մայրենի լեզվի դեկտեմբերյան ֆլեշմոբին։

Կարդա՛ լեգենդը, նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և համառոտ պատմի՛ր։

11-15 դեկտեմբերի․ աշխատանքային փաթեթ

5-րդ դասարան

Երկուշաբթի

Կիսամյակային ամփոփիչ ստուգում

Ներբեռնի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։

Լրացուցիչ աշխատանք

Գործնական քերականություն 5 Հեղինակ՝ Ս․ Մարկոսյան

176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վկամ ի՞նչ հարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝
լուծել — լուծույթ, լուծում

սպասել — սպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:

            Իշխել, բժշկել, բացել, ուսուցանել, ճեղքել, պահել, հյուսել, բանել, գրել, գործել,    զգալ, հարցնել:

177. Ինչպիսի՞ հարցին պատասխանող, հատկանիշ ցույց տվող բառերից (ածականներից) կազմի´ր գոյականներ (ի՞նչ հարցին պատախանող բառեր):

Օրինակ՝
տաք — տաքություն:

            Քաջ, մեծ, գեղեցիկ, հատուկ, հասարակ, հարմար, դեղին, գունատ, հնչեղ,շքեղ,   պերճ, խեղճ, տկար:

178. Կետերը փոխարինի´ր փակագծում տրված բառից կազմված համապատասխան գոյականով:

Ֆրանսիացի Լյուդովիկոս 14-րդ թագավորը կենդանիների նկատմամբ հատուկ … (վերաբերվել) ուներ: Նա ցանկանում էր իր պալատական այգում հետաքրքիր (գազանանոց) ստեղծել: ճարտարապետը բոլոր կենդանիների վանդակները հովհարաձև տեղավորեց փոքր … (տարածել) վրա, որ … (այցելել) մի կետից կարողանա տեսնել բոլոր կենդանիներին: Հետագայում ուրիշներն էլ ընդօրինակեցին վանդակների այդպիսի … (դասավորել):

Գոյականի տեսակները

179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը  գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:

Հիշ՛ի՛ր

Բառերն ըստ իմաստի բաժանվում են տարբեր խմբերի:
Առարկա ցույց  տրվող բառերը կոչվում են գոյական, առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը՝ ածական, գործողություն ցույց տվող բառերը՝ բայ, գործողության հատկանիշ ցույց տվող բառերը՝ մակբայ և այլն:
Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն և վերաբերական:

Երեքշաբթի

Կիսամյակային ամփոփիչ ստուգում

Ներբեռնի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։

Գործնական քերականություն 5 Հեղինակ՝ Ս․ Մարկոսյան

184. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:
Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ …. և ….:

185. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

… (ի՞նչը) մռմռում էր. երեի նեղացրել էին:

… (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

… (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

… (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:

… (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

… (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ. քույր, մայր, ձեռք, ոտք, տատ, պապ:
Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ. պանրագործարան:

191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ, ծաղիկ, վար, կար, երգ, ժողով, օճառ:
բ) Գող, վախ, քար, մահ, մանուկ, էջ(իջ), մայր:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցիկ, հպարտ, տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝


քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

            Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

217.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

            Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Հիշի՛ր

Առարկա ցույց տվող բառերը գոյականներ են:
Պատասխանում են ո՞վ, ի՞նչ հարցերին:
Գոյականները լինում են հատուկ և հասարակ: Հատուկ անունը առարկաներից ամեն մեկին տրվող առանձին անունն է և սկսվում է մեծատառով: Հասարակ անունը առարկաներին տրվող ընդհանուր անուն է և սկսվում է փոքրատառով:
Մարդկանց տրվող հատուկ և հասարակ անունները անձ ցույց տվող գոյականներ են և պատասխանում են ո՞վ հարցին: Մնացած բոլոր գոյականները պատասխանում են ի՞նչ հարցին:

Չորեքշաբթի

Պատասխանի՛ր հարցերին և լրացրո՛ւ առարկայական հաշվետվությունը։

Հինգշաբթի

Կարդա՛ պատմվածքը և վերլուծի՛ր։ Վերլուծությունը կարող ես կատարել գրավոր կամ բանավոր։

Մասնակցի՛ր մայրենի լեզվի դեկտեմբերյան ֆլեշմոբին։

Ուրբաթ

Բլոգային աշխատանք․ խմբագրում և լրացնում ենք նախագծային աշխատանքները։

Հաշվետվությունների լրամշակում, ամփոփում։