Հաշվետվություն

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ <մայրենի լեզու> բաժնի հղումը։ 

Գրի՛ր, թե առաջին ոււսումնական շրջանի ընթացքում քանի՞ նյութ ես հրապարակել  բլոգիդ <մայրենի լեզու> բաժնում։

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրատել  սեպտեմբեր- դեպտեմբեր ամիսների ընթացքում ։ Գրի՛ր վերնագիրը և կցի՛ր հղումը։

Քանի՞ բառային աշխատանք ես հրապարակել բլոգումդ։ Կցի՛ր աշխատանքիդ էջերի հղումները։

Ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ես կատարել այս ուսումնական շրջանի ընթացքում։ Նշի՛ր վերնագրերը և կցի՛ր հղումները։

Ներկայացրո՛ւ այս ընթացքում ընթերցածդ գրքի վերնագրերը և հեղինակի անունը։ Նշի՛ր, թե քանի՞ էջ ես ընթերցել։

Մասնակցե՞լ ես մայրենի լեզվի ֆլեշմոբերին ։ Գրի՛ր պատասխանը։

Ամսվա ընթացքում կատարած աշխատանքներից ո՞րն ես ամենաշատը հավանել։ Գրի՛ր այդ աշխատանքի տեսակը և կցի՛ր հղումը։

Գնահատի՛ր աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։

Լավ եմ աշխատել

չեմ աշխատել

Լավ եմ աշխատել

Գերազանց եմ աշխատել

Ավելի լավ կարող էի աշխատել

Այլ պատասխան

Գնահատի՛ր վարքդ մայրենի լեզվի դասերին։

Կենտրոնացած եմ աշխատում և գրեթե միշտ լսում եմ ընկերներիս պատախանները և ուսուցչիս խոսքը։

Դանդաղ եմ աշխատում, բայց կարգապահ եմ և ուշադիր։

Դասերի ընթացքում ցրված եմ, քանի որ անկարգապահ ընկերներիս աղմուկը խանգարում է կենտրոնանալ։։

Դասերի ընթացքում անուշադիր եմ և ցրված։

Դասերի ընթացքում շատախոսում եմ, բայց հետո լրացնում եմ բացթողումներս։

Այլ պատասխան

Գնահատի՛ր մայրենի լեզվի դասերի արդյունավետությունը։

Խնդրի՛ր ծնողներիցդ մեկին, որ գնահատի մայրենի լեզվի դաընթացի արդյունավետությունը։

Ի՞նչ առաջարկ ունես։

Հանդիպումը կայացավ

Դեկտեմբերի 8-ին, իրենց նախաձեռնությամբ կրթահամալիր էին այցելել Բագարանի Միջնակարգ դպրոցի դասավանդող Արմինե Ավոյանը և <Արեգակ> ընթերցասրահի 6-9-րդ դասարանի ընթերցասերները։ Համագործակցության նպատակը ընթերցանության ու գրական քննարկումների միջոցով կրթական կամուրջների հաստատումն էր։ Այցելության ընթացքում մեր հյուրերը փոքրիկ շրջայց իրականացրին Մայր դպրոցում, այցելեցին <Տիգրան Հայրապետյան> գրադարան, իսկ շրջայցից հետո Մայր դպրոցի Մեդիադահլիճում կայացավ հանդիումը կրթահամալիրի 4-9-րդ դասարանների մի խումբ ընթերցասերների և մայրենի լեզվի դասավանդողների հետ։ Հանդիպման սկզբում մեր հյուրերը ներկայացան և պատմեցին <Արեգակ> ընթերցողական ակումբի սստեղծման և գործունեության մասին։

Ծանոթությունից հետ բեմադրեցին քննարկվող գրական ստեղծագործությունից մի հատված։

Ռ․ Դալի <Մաթիլդա> ստեղծագործության բեմադրված փոքրիկ հատվածը դիտելուց հետո էլ սկսվեց գրական քննարկումը։ Քննարկումը հետաքրքիր էր, քանի որ ներկա գտնվող յուրաքանչյուր սովորող ծանոթացել էր ստեղծագործությանը և հանդես էր գալիս իր ուրույն ասելիքով։ Հանդիպման ավարտին մենք ծափահարեցինք իրար և խոստովանեցինք, որ համագործակցությունը երկուստեք օգտակար էր։ Հուսով եմ, որ մեր կրթական այս կամուրջը հաստատուն կլինի և կամրապնդվի ընթերցողական և ճանաչողական տարաբնույթ նախագծերով։

Տե՛ս Հյուսիսափայլ TV-ի արդրադարձը

Կարդա՛ մայրենի լեզվի դասավանդող Տաթև Աբրահամյանի անդրադարձը։

Պատմում, լուսաբանում են սովորողները

Դավիթ Զարգարյան

Ստեղագործության քննարկումների ամփոփումը

Արմեն Ղազարյան, Առնո Ադամյան Լիզա Մելիքյան, Եվա Մարտիրոսյան , Գաբրիելա Համբարձումյան, Դավիթ Համբարձումյան, Արփի Պողոսյան, Աննա Դանիելյան, Լիկա Պողոսյան, Գոհար Թորոսյան

11-15 դեկտեմբերի․ աշխատանքային փաթեթ

Անհատական ուսուցում

Երկուշաբթի

Կարդա՛ բառերը և ընդգծի՛ր ձայնավոր հնչյունները։

Պահարան, գիրք, ձմեռ, տոնածառ, տոնահանդես, տարի, ուրախություն։

Քանի՞ տառ և հնչյուն կա նշված բառերում։

Օրինակ՝ եղնիկ-5 տառ, 6հնչյուն

երազ-

երգ-

եղբայր-

երջանիկ-

Գրի՛ր ի՞նչ հարցին պատասխանող հինգ բառ։

Օրինակ՝ սեղան, բաժակ․․․

Շարունակի՛ր օրինակի համաձայն։

օր-օրեր, կատու-կատուներ

երեխա-

աթոռ-

ծառ-

մատիտ-

Բառերի դիմաց գրի՛ր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր։

Օրինակ՝ ուրախ տրամադրություն

ինչպիսի՞ ծաղիկ-

ինչպիսի՞ ժպիտ-

․․․․ օր

․․․ դաս

․․․․ խաղալիք

Տրված արմատների միացումով բարդ բառեր կազմիր։

տոն-ծառ-տոնածառ

կես-օր

դիմակ -ա-հանդես

տոն-ա-հանդես

խաղ-ա-հրապարակ

Աշխատանք տանը

Մայրը

Ծիծեռնակը բույն  էր շինել մեր տան կտուրին։ Ամեն գարնան վերադառնում էր հարավից և սկսում վերանորոգել բույնը։ Ծիծեռնակի վերադարձը ուրախություն էր պարգևում մեզ։ Նա իր զվարթ և քաղցր ձայնով ծլվլում էր մեր կտուրի տակ։ Որոշ ժամանակ հետո լսվում էր ճուտիկների ուրախ ճիչը։ Մայր ծիծեռնակը իր կտուցով կեր էր բերում ձագուկների համար։

                Մի անգամ դեղնակտուցներից մեկը ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ծղրտաց և նետվեց ձագի հետևից։ Նա բերանով բարձրացրեց չարաճճի ձագուկին ու դրեց բնի մեջ։

Առաջադրանքներ

1.Կարդա՛ տեքստը և փորձի՛ր լրացնել այս բառերում բաց թողնված տառերը։

Բ- -ն, հարա-, վերանորո-ել, վերադար-, պարգ-, զվար-, քա-ցր, ձա-ուկ, ձ-վել, ներք-, բար-րացնել։

2. Տեքստից դո՛ւրս գրիր մեկական գոյական (ի՞նչ, ո՞վ), ածական (ինչպիսի՞) և բայ (ի՞նչ անել, ի՞նչ լինել)հարցերին պատասխանող բառեր։

Օրինակ՝ բույն-ի՞նչ, ուրախ-ինչպիսի՞, վերադառնում էր (ի՞նչ էր անում)

3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։

4. Շարունակի՛ր։

շինել-քանդել

վերադառնալ-

սկսել-

զվարթ-

քաղցր-

տակ-

ընկնել-

ներքև-

բարձրացնել-

5. Դո՛ւրս գրիր տեքստի առաջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։

Երեքշաբթի

Գրի՛ր տրված բառերի հակառակ իմաստն ուննեցող բառերը՝ հականիշները։

Օրինակ՝ ուրախ-տխուր

մեծ-

վերև-

գիշեր-

լայն-

հաստ-

Կարդա՛ և ընդգծի՛ր ո՞վ, ովքե՞ր հարցին պատասխանող բառերը։

Մարդիկ, հաց, տիկնիկ, ուսուցիչ, լուսակիր, բժիշկներ, երեխաներ, նկար, նկարիչ, մայրիկ, քույրիկ, ծաղիկ, հայրիկ։

Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։

Օրինակ՝ հոտավետ մանուշակ

․․․․ սենյակ

․․․․ դպրոց

․․․․ գիրք

․․․․ հեքիաթ

Լրացրո՛ւ բաց թողված տառերը և գտի՛ր թաքնված բառերը։

տ-ն, շ-ղ, լու-ս, կատ-, հեքիա-, կոն-ետ։

Չորեքշաբթի

Շարունակի՛ր մտքերը։

Ես շատ եմ սիրում ․․․․

Ցանկանում եմ, որ․․․

Իմ սիրած գույնը․․․․

Երազում եմ ․․․

Կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Հինգշաբթի

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Լսի՛ր հեքիաթը և գրի՛ր, թե ի՞նչ հասկացար։

Ուրբաթ

Կարդա՛ հանելուկները և գտի՛ր ճիշտ պատասխանը։

Կանաչ ու շքեղ այդ ճյուղերի տակ
Ձմեռ պապիկը նվեր է դնում,
Հենց ժամացույցի զարկերն են խփում,
Գույնզգույն, սիրուն լույսեր են վառվում։

․․․․․

Անձրևից հետո կապույտ երկնքում
Գույնզգույն սիրուն կամար հայտնվեց:
Ամպիկը ծածկեց արևին,
Կամարն այդ սիրուն փլվեց:

․․․

Մարմին չունի, լեզու չունի,
Բայց ցանկացած ձայնի
Պատասխան ունի։