Դասավանդողի հաշվետվություն

Այս ուսումնական շրջանում իրականացրել եմ ընթերցողական, ստեղծագործական, համագործակցային և լեզվական կարողությունները կատարելագործելուն ուղղված տարբեր նախագծեր։ Լավ է, որ յուրաքանչյուր նախագծում սովորողը կարող է գտնել իրեն հետաքրքրող աշխատանքը, հնարավորություն ունի նախագծային աշխատանքներում ներգարվել նաև ընտանիքի անդամներին։ Այս ուսումնական շրջանում իրականացված բոլոր նախագծերն էլ հետաքրքիր էին և յուրաքանչյուր դասարանում նախագծի իրականացման ընթացքն ու արդյունքները տարբերվում էին իրարից։ Նախագծերին սովորողների ակտիվությունը հիմնականում պայմանավորված էր ո՛չ միայն անհատական հետաքրքրությամբ, այլև աշխատանքի բազմազանությամբ և իրականացման ժամանակահատվածով։ Օրինակ՝ արձակուրդային օրերին ու տոներին նախորդող նախագծերին սովորողներն ավելի պասիվ ու ցրված են դառնում և այդպիսով, մասնակցությունը նկատելի նվազում է։ Առավել հաջողված եմ համարում հետևյալ ընթերցողական, ստեղծագործական և ընտանեկան նախագծերը՝ <Իմ ուսումնական ամառը>, <Կարդում եմ Սարոյան>, <Կարդում եմ Իսահակյան>, <Սեբաստացու օրեր>, <Իմ ուսումնական աշունը>։

Իրականացրել եմ նաև երկու համագործակցայինն նախագիծ։ Առաջինը <Կոմիտասյան օրեր> նախագիծն էր, որը ամփոփեցինք ուսումական ճամփորդությամբ ու բաց դասի կազմակերպմամբ։ Երկրորդը՝ ընթերցողական համագործակցային <Ընթերցում եմ և առաջարկում եմ ընթերցել> նախագիծն էր, որը իրականացրինք Բագարանի Միջնակարգ դպրոցի ընթերցասերների ակումբի հիմնադիրների նախաձեռնությամբ։

Որպես ուսումնական շրջանի նորարարություն առանձնացնում եմ սովորողների անհատական ընթերցողական նախագծերը, որի ձևակերպումն ու զարգացումը նախատեսում եմ իրականացնել ուսումնական տարվա ընթացքում։ Որպես նախագծի մեկնարկ կառանձնացնեմ Սեբաստացու օրերին կազմակերպած գրքի նվիրատվության և դպրոցի ընթերցասրահի բացման նախաձեռնությունները։

  • Առարկայական ծրագրի կատարողական (նախատեսված ծավալը իրականացված է/իրկանացված չէ/  ինչու իրականացված չէ /ինչպես է լրացվելու)

Առաջին ուսումնական շրջանի ընթացքում աշխատել եմ կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերով՝ ամբողջությամբ իրականացնելով մայրենի լեզվի առարկայական ծրագրի տվյալ փուլին համապատասխանող ուսումնական ծավալը։

  • Դասավանդողի կարգապահական տեղեկանք (բացակայություններ, դրանց լրացումներ, ուշացումներ)

Բացակայություններ և ուշացումներ չունեմ։

  • Մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին (մասնակցություն, ծրագրի կազմում)

Մասնակցել եմ առավոտյան ընդհանուր պարապմունքներին և երբեմն մասնակցել եմ նաև դրանց կազմակերպմանը։

  • Մասնակցություն ուրբաթ-համերգներին․ բացակայությունների քանակը, պատճառը

Մասնակցել եմ ուրբաթ-համերգներին, ունեմ մեկ բացակա։ Բացակայությանս պատճառը ներկայացրել եմ ծրագրիս ղեկավարին և ուս-քարտուղարին։

  • Մասնակցություն ուսումնական ժամերգություններին

Ուսումնական ժամերգություններին մասնակցել եմ մեկ անգամ։

  • թվային միջոցների կիրառումը դասերին՝ թվային անհատական գործիք, առարկայիպահանջներին համապատասխանող ծրագրերի իմացություն, կիրառում

Թվային միջոցնները մշտապես առկա են իմ աշխատանքային գործունեության ընթացքում։ տիրապետում եմ իմ առարկային համապատասխանող ծրագրերին, անհրաժեշտության դեպքում՝ դիմում եմ ընկերներին ու սովորողներիս օգնությանը։

  • մատենավարություն /ներկա-բացակա, գնահատում/

Որպես առարկայական դասավանդող, մատենավարությամբ զբաղվում եմ ուսումնական շրջանը ամփոփելիս։

  • բլոգի համապատասխանությունը պահանջներին

Բլոգս հիմնականում համապատասխանում է ներկայացված պահանջներին։ Աշխատանքային գործունեության ընթացքում փորձում եմ խմբագրել և ավելի մատչելի դարձնել սովորողներին ու մյուս օգտատերերին։

  • սովորողների բլոգների ստուգում

Սովորողների բլոգները հաճախակի եմ ստուգում։ Շաբաթը մեկ անգամ իրականացնում եմ անհատական բլոգային ուսումնասիրություն և հայտնում իմ դիտարկումները։

  • դասավանդողի ստեղծած ուսումնական նյութերի առկայություն

Բոլոր նախագծերի ընթացքում աշխատում եմ իմ ստեղծած աշխատանքային փաթեթներով։ Իմ կողմից ստեղծված ուսումնական նյութերը հրապարակված եմ նախագծերում։

  • մեդիագրադարանի սպասարկում

Սովորողներիս խրախուսում եմ օգտվել կրթահամալիրի մեդիագրադարանից, ամսագրերից և այլ աղբյուրներից։Հաճախ այս պահանջը ներառում եմ նաև ուսումնական աշխատանքների իրականացման գործընթացում։

Ձմեռային ստուգատեսային ճամբարի ընթացքում, իմ ջոկատով համագործակցել եմ տարբեր դասավանդողների հետ։ Անգլերենի դասավանդող Հայկուհի Հովհաննիսյանի հետ աշխատել ենք երկու թարգմանական նախագծի շուրջ, որի արդյունքում ստեղծել ենք հետևյալ ուսումնական նյութերը։

Թարգմանական նախագծեր- Մուլտֆիլմի թարգմանություն

Թարգմանչական համագործակցային նախագիծ Աննա Գանջալյանի՝  <Իմ տեղեկատվական մոլորակը>․ նախագծի շուրջ։ Նախագծի ղեկավար՝ Հայկուհի Հովհաննիսյան։

Տարվա ձեռքբերումը

Որպես ուսումնական տարվա ձեռքբերում կառանձնացնեմ համագործակցային նախագծերը, որոնց արդյունքում սովորողները հնարավորություն են ստանում կիրառելու իրենց ձեռք բերած կարողություններն ու հմտությունները և տեսնում ուսումնական ծրագրերի միջառարկայական կապերը։ Այս աշխատանքի լավագույն արդյունքը <Թումանյանական օրեր> նախագծի արդյունքում ստեղծած <Սովորում ենք խաղալով> ուսումնական նյութերի փաթեթն է։ Ուրախալի է, որ նախագծային աշխատանքներում ներգրավված են նաև սովորողների ընտանիքները։

  • հեռավար աշխատանք

Ունեմ հեռավար սովորողներ, որոնց հետ իրականացնում եմ հեռավար ուսուցում։ Շաբաթը մեկ անգամ սովորողներիս հետ կազմակերպում եմ տեսադաս, որի ընթացքում ամփոփում ենք շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, իրականացնում ուսումնական պարապմունքներ։

  • ինքնակրթություն

Շաբաթը մեկ անգամ մասնակցում եմ գրական ակումբի պարապմունքներին, զբաղվում եմ լրացուցիչ ընթերցանությամբ։

  • ճամփորդությունների հաշվետվություններ /նախագծի ստեղծող, մասնակից/

Առաջին ուսումնական շրջանի ընթացքում համագործակցել եմ Սեդա Թևանյանի հետ։ Միասին կազմակերպել և իրականացրել ենք ուսումնական բաց պարապմունք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Ահա՛ հղումը։

  • մասնակցություն մարզական պարապմունքներին /կրթահամալիրւոմ, կրթահամալիրից դուրս/

Մարզական պարապմունքների չեմ մասնակցել։

  • մասնակցություն կրթահամալիրային միջոցառումներին

Մասնակցում եմ կրթահամալիրում կազմակերպվող համերգներին, ցուցադրություններին, մայրենի լեզվի օրերին կազմակերպված գրական բաց քննարկում-հանդիպումներին։

Առաջին ուսումնական շրջանի նախագծային հաշվետվությունը՝ հղումով