18-22 առաջադրանքների փաթեթ

Չորրորդ դասարան

Կատարի՛ր առաջադրանքները և ստեղծի՛ր քո ամանորյա ամսագիրը։

Երկուշաբթի

Ամանորյա հանելուկներ- Ամանորյա հանելուկներ հորինի՛ր։ Հորիննածդ հանելուկների պատաստխանները կարող ես ներկայացնել նկարների կամ ռեբուսների տեսքով։

Ամանորյա շուտասելուկներ— Տրված բառերից մի քանիսն առանձննացրո՛ւ և դրանց գործածությամբ ամանորյա շուտասելուկներ հորինի՛ր։

լույսեր, ուրախ, կատարի, Նոր տարի, բարի, արի, բեր, բոլորի, սեր, մաղթանքներ, երգ, պարի, վառի։

Բառերը կարող ես նաև ի՛նքդ առաջարկել։

Ամանորյա խաչբառ, լաբիրինթ կամ գլուխկոտրուկ։

Երեքշաբթի

Ամանորյա խորհուրդներ մեծերին ու փոքրերին։

Ամանորյա բարեմաղթանք-բառախաղեր։

Հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ գտի՛ր Ամանորի, Սուրբ Ծննդյան ու դրանց խորհրդանիշերի մասին։

Չորեքշաբթի

Տարեմուտի խոստովանություն

Գրի՛ր ստեղծագործական շարադրություն <Եթե ես տոնածառ լինեի> վերնագրով։

Հինգշաբթի

Ջ․ Ռոդարի․ <Ի՞նչ կլիներ եթե․․․> հնարի կիրառություն

Պատասխանի՛ր տրված հարցերին։

Ի՞նչ կլիներ, եթե նոր տարին գար, իսկ հինը չգնար

Ի՞նչ կլիներ, եթե ամանորի գիշերը ժամացույցը հանկարծ սկսեր հետ պտտվել

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը քնած մնար ու Ամանորի գիշերը նվերը չհասցներ

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը նվերի փոխարեն բոլոր երեխաներին միայն խորհուրդներ բաժաներ

Ջ․ Ռոդարի․ <Լճակի մեջ նետված քարը> հնարի կիրառություն

Ամանորյա մի բառ գրի՛ր ու մտքիդ առաջինը եկած բառերի շարքը գրի առ։

Օրինակ՝ տոնածառ-կանաչ-գեղեցկություն, խաղաղություն, երկիք, աստղեր, երազ։

Գրածդ առաջին ու վերջին բառերն ընտրի՛ր ու ստացված բառակապակցությամբ զվարճալի պատում հորինի՛ր։

Օրինակ՝ տոնածառի երազը, երազկոտ տոնածառը, երազն ու տոնածառը

Ուրբաթ

Ամանորյա հումոր հորիննի՛ր։

Ամանորյա մի հետաքրքիր բաղադրատոմս ներկայացրո՛ւ։

Ամանորյա խորհուրդներ տո՛ւր մեծերին ու փոքրերին։

Ներկայացրո՛ւ, թե ինչպիսի՞ ամանորյա հետաքրքիր սովորույթներ կան քո նախընտրած երկրում։

Թողնել մեկնաբանություն