Առակ երեք մաղերի մասին

Մի մարդ հարցրեց Սոկրատին:
-Գիտե՞ս, թե քո մասին ինչ է պատմել ընկերդ:
-Սպասի՛ր, — կանխեց նրան Սոկրատը,- ասելիքդ նախ երեք անգամ մաղիր երեք մաղով։

— Երեք մաղո՞վ:
-Մի բան ասելուց նախ պետք է երեք մաղով մաղես: Սկզբում` ճշմարտության. դու համոզվա՞ծ ես, որ դա ճիշտ է:
— Ոչ, ես ուղղակի լսել եմ դա:
— Այսինքն` դու չգիտես, դա ճիշտ է, թե՞ ոչ: Ուրեմն կմաղենք երկրորդ՝ բարության մաղով: Դու ուզում ես իմ ընկերոջ մասին լա՞վ բան ասել:
-Ո՛չ, ընդհակառակը:
-Այսինքն,- շարունակեց Սոկրատը,- դու ուզում ես իմ ընկերոջ մասին վատ բան ասել, բայց անգամ համոզված չես, թե դա ճիշտ է: Այդ դեպքում փորձենք երրորդ՝ օգուտի մաղը: Արդյո՞ք շատ անհրաժեշտ է, որ ես դա լսեմ:
-Ոչ, առանձնապես անհրաժեշտ չէ:
-Այսպես, — ամփոփեց Սոկրատը,- ասելիքիդ  մեջ, ինչը ուզում էիր ասել, չկա ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարություն և ո՛չ էլ օգուտ: Այդ դեպքում ինչո՞ւ ասել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s