Ստեղծագործական աշխատանքներ Ամանորի թեմաներով

Առաջադրանքների կատարման ժամանակահատվածը 18-08 հունվարի

Ստեղծի՛ր և ձևավորի՛ր քո ամանորյա ամսագիրը։ Ամսագրում կարող ես ներառել առաջարկված բաժիններից մի քանիսը, ցանկության դեպքում՝ բոլորը։

Ամանորյա հանելուկներ- Ամանորյա հանելուկներ հորինի՛ր։ Հորիննածդ հանելուկների պատաստխանները կարող ես ներկայացնել նկարների կամ ռեբուսների տեսքով։

Ամանորյա շուտասելուկներ— Տրված բառերից մի քանիսն առանձննացրո՛ւ և դրանց գործածությամբ ամանորյա շուտասելուկներ հորինի՛ր։

լույսեր, ուրախ, կատարի, Նոր տարի, բարի, արի, բեր, բոլորի, սեր, մաղթանքներ, երգ, պարի, վառի։

Բառերը կարող ես նաև ի՛նքդ առաջարկել։

Ամանորյա խորհուրդներ մեծերին ու փոքրերին։

Ամանորյա խաչբառ, լաբիրինթ կամ գլուխկոտրուկ։

Ամանորյա բարեմաղթանք-բառախաղեր։

Հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ Ամանորի, Սուրբ Ծնունդի ու դրանց խորհրդանիշերի մասին։

Ամանորյա հետաքրքիր սովորույթները իմ նախընտրած երկրում։

Ամանորյա հումոր

Ամանորյա հետաքրքիր բաղադրատոմս

Ստեղծագործական աշխատանքներ

Ընտրի՛ր քեզ դուր եկած ստեղծագործական աշխատանքը և կատարի՛ր։

Տարեմուտի խոստովանություն

Նամակ Ձմեռ պապիկին

Ամանորի ամենասպասված հյուրը

Ջ․ Ռոդարի․ <Իրերի կերպավորում> հնար

Ես Ձմեռ պապ եմ․․․

Օգնող հարցեր

  • Մանրամասն նկարագրի՛ր Ձմեռ պապուն, նրա տնակը, բնակավայրը:
  • Քեզ ծանոթ համակարգչային ծրագրով նկարի՛ր նրան։
  • Ներկայացրո՛ւ նրա օրվա անելիքները, ամանորյա նախագծերը  (ե՞րբ կամ ինչպե՞ս է արթնանում, ի՞նչն է  Ձմեռ պապու  զարթուցիչը, որտեղ կամ ինչպե՞ս է լվացվում, ի՞նչ է ուտում  նախաճաշին և այլն․․․)
  • Ներկայացրո՛ւ Ձմեռ պապու օրագիրը։
  • Պատմի՛ր նրա ցանկությունների ու երազանքների մասին:
  • Ո՞վ է Ձմեռ պապու <Ձմեռ պապը>։

Եթե ես տոնածառ լինեի

Թե ինչպես եղևնին դարձավ փշատերև

Ջ․ Ռոդարի․ <Ի՞նչ կլիներ եթե․․․> հնարի կիրառություն

Ի՞նչ կլիներ, եթե նոր տարին գար, իսկ հինը չգնար

Ի՞նչ կլիներ, եթե ամանորի գիշերը ժամացույցը հանկարծ սկսեր հետ պտտվել

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը քնած մնար ու Ամանորի գիշերը նվերը չհասցներ

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը նվերի փոխարեն բոլոր երեխաներին միայն խորհուրդներ բաժաներ

Ջ․ Ռոդարի․ <Լճակի մեջ նետված քարը> հնարի կիրառություն

Ամանորյա մի բառ գրի՛ր ու մտքիդ առաջինը եկած բառերի շարքը գրի առ։

Օրինակ՝ տոնածառ-կանաչ-գեղեցկություն, խաղաղություն, երկիք, աստղեր, երազ։

Ջ․ Ռոդարի․ <Երևակայական երկանդամություն> հնարի կիրառություն

Գրածդ առաջին ու վերջին բառերն ընտրի՛ր ու ստացված բառակապակցությամբ զվարճալի պատում հորինի՛ր։

Օրինակ՝ տոնածառի երազը, երազկոտ տոնածառը, երազն ու տոնածառը

Ամանորյա ընտանեկանն ֆիլմադարան-առաջարլի՛ր ամանորյա մուլտֆիլմերի ու ֆիլմերի քո ընտրանին։

Ամանորյա ընթերցարան-Կազմի՛ր քո ամանորյա ընթերցարանը։

Աշխատանքների ամփոփում

Իմ ամանորյա ամսագիրը

Առնո Ադամյան

Լիդիա Խաչատրյան

Մարի Լազյան

Արիանա Բարեղամյան

Գագիկ Ստեփանյան

Մաքս Առաքելյան

Ամանորյա ընթերցարան

Մարի Մանուկյան

Թողնել մեկնաբանություն